Add to  |  Add to Favorites  |  RSS Feed  |  Register  | Login
Eng Arm Rus
View Job
Apply directly via email:
or using JobFinder.am:

Ասպիրանտուրա
Job Information
Company: ՀՖՀՀ ( Հայաստանում ֆրանսիական համալսարան Հիմնադրամ) Location: Հայաստան, Երևան
Employment Type: Պայմանագրային Open Dates: 20-07-21 00:00 To 10-08-21 17:00
Category: Կրթություն/Ուսուցում Salary: N/A
Experience: -------- Preferred Age: --------
Education: Մագիստրոսի կոչում Preferred Gender: --------


Job Description
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՖՀՀ-ում (Հայաստան) և Լիոն 3 համալսարանում (Ֆրանսիա) ասպիրանտուրայի ուսումնառություն
Ֆակուլտետներ:Իրավաբանական, Կառավարում, Մարկետինգ
Մասնագիտական ոլորտ: Կազմակերպությունների տեսություն /ՄՌԿ/ Վարքագիծը կազմակերպություններում:

Տևողությունը՝ 3 տարի՝ 2021թ.-ի սեպտեմբերից սկսած
Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝ ֆրանսերեն


Job Responsibilities
2.2. Ասպիրանտը պարտավորվում է՝
2.2.1. Լրիվ աշխատանքային օրվա գրաֆիկով ներկա լինել ՀՖՀՀ-ում՝ օժանդակելով համապատասխան ամբիոնին կամ ֆակուլտետին մանկավարժական և գիտահետազոտական գործունեության իրականացման և միջոցառումների կազմակերպման ընթացքում:
2.2.2. Չունենալ վճարվող կամ չվճարվող այլ աշխատանք և ուրեմն իրականացնել միայն իր ատենախոսության խմբագրումը:
2.2.3. Հաճախել ասպիրանտական կրթության շրջանակներում Ֆրանսիայում կամ ՀՖՀՀ-ում կազմակերպվող պարտադիր դասընթացներին:
2.2.4. Համագործակցել իր գիտական ղեկավարի և ՀՖՀՀ ռեֆերենտի հետ:
2.2.5. Աշխատանքային պլանին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի գրավոր հաշվետվություն ներկայացնել ՀՖՀՀ-ին և/կամ գիտական հետազոտությունը համաֆինանսավորող կառույցին:
2.2.6. Բացի ատենախոսությունից իրականացնել և հրապարակել գիտական հետազոտություններ, որոնց մեջ պարտադիր կհիշատակվի Ասպիրանտի կցումը ՀՖՀՀ-ին և գործընկեր համալսարանին:
2.2.7. Ատենախոսությունը ավարտել և պաշտպանել՝ սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում:
2.2.8. Վճարել Ֆրանսիայի գործընկեր համալսարանում գործող ասպիրանտուրայի տարվա վարձավճարը:
2.2.9. Ատենախոսության պաշտպանությունից հետո 3 ուսումնական տարի դասավանդել ՀՖՀՀ-ում, եթե հնարավոր է:
2.2.10. Հարգել ՀՖՀՀ-ի կանոնադրությունը, ներքին կանոնակարգը և ներքին իրավական ակտերը:


Required Qualifications
-Պահանջվող փաստաթղթերն են.
-Հետազոտության թեման և ասպիրանտուրայում սովորելու ցանկությունը հիմնավորող մոտիվացիոն նամակ ֆրանասերեն լեզվով, 1 լուսանկար,
-Ինքնակենսագրություն ֆրանսերեն լեզվով,
-Հրապարակված գիտական աշխատանքների պատճենները /եթե առկա են/, ինչպես նաև դրանց ամփոփումը ֆրասերեն լեզվով, եթե այլ լեզվով են,
-Կատարած հետազոտական աշխատանքի կամ դրա բացակայության պարագայում ուսումնառության ընթացքում իրականացված դիպլոմային աշխատանքի պատճենը՝ դիմորդի խմբագրական հմտությունները պարզելու համար,
-Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում ստացած գնահատականների ամփոփագիրը,
-Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող դիպլոմների պատճենները,
-Ֆրանսերենի իմացության ընդհանուր եվրոպական շրջանակի B2 մակարդակի հավաստագրի պատճենը,
-Երաշխավորագիր նամակներ (կարող են կցվել դիմումին դիմորդի ցանկությամբ)


Application Procedure
Ասպիրանտուրա ընդունվելու դիմումները պետք է ներկայացվեն մինչև ս.թ. օգոստոսի 10-ը, ժամը 17:00՝ job@ufar.am էլ.հասցեին:


About Company
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995 թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում:




Additional Files
20210629_Annonce_Doctorants_Droit_Privé.docx  (Download)



Apply directly via email:
or using JobFinder.am:
Copyright © 2007-2017 JobFinder.am v.6.0, powered by Factumsoft LLC
   Feedback | Terms of Use | Privacy Policy | Our Mission | Business Philosophy | Pricing | Contact Us