page_bg

Location`

Armenia,Yerevan

Deadline`

19/04/2026

Salary`

130000

Job type`

Full Time

Degree`

Category`

Healthcare

Job description

Ավանտան աշխատանքի է հրավիրում պատասխանատու, պարտաճանաչ անձանց՝ մաքրուհու թափուր հաստիքը համալրելու համար։

Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է՝ ժամը 07։30-ից մինչև ժամը 15։30-ը, ընդմիջում 1 ժամ,  կիրակի ազատ։

Նշված պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք մոտենալ ք․ Երևան, Մ․ Հերացի 1/1 կամ զանգահարել 044412198 հեռախոսահամարով։

Job responsibilities

  • Ապահովել բժշկական կենտրոնի բոլոր տարածքների օրական մաքրությունը,
  • Աղբամաններն դատարկել և նոր պոլիէթիլենային տոպրակներ տեղադրել,
  • Օգտագործել հատուկ ախտահանող միջոցներ բժշկական նորմերին համապատասխան,
  • Իրականացնել Ընկերության տարածքի, սանհանգույցների հավաքումը և մաքրումը,
  • Հեռացնել փոշին մակերեսներից,
  • Խնամքի միջոցներով և/կամ փոշեկուլի օգնությամբ մաքրել հատակը, պատերը, առաստաղը, պատուհանները, դռները, կահույքը և գորգերը,
  • Պահպանել աշխատանքային ժամանակացույցը,
  • Պատասխանատու լինել հատկացված տարածքների համար,
  • Կատարել անմիջական ղեկավարի հանձնարարությունները։

Required qualifications

  • Ընդհանուր միջնակարգ կրթություն,
  • Պատասխանատվություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Ֆիզիկական տոկունություն և աշխատունակություն,
  • Սանիտարական և հիգիենիկ նորմերի խիստ պահպանում,
  • Կարգապահություն,
  • Թիմում աշխատելու և գործընկերների հետ համագործակցելու կարողություն,
  • Հաճախորդների (բուժառուների և այցելուների) նկատմամբ հարգալից վերաբերմունք:

About company

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։

Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։

Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։
Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը:

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Active works

company_logo
Հաշվետար
Ավանտա նորարարական բժշկության կենտրոն
Full Time
18/04/2026
VIEW
Full Time
18/04/2026
VIEW