page_bg
Sales Manager

ԴՈՄՈՒՍ

Location`

Armenia,Yerevan

Deadline`

17/05/2026

Job type`

Full Time

Degree`

Profesional School/College

Category`

Sales

Job description

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերների (ուղղությունը՝ շինանյութ, տեխնիկա,կահույք) իր մեծ թիմին միանալու համար՝ ունենալով շարունակական մասնագիտական աճ և կարիերայի զարգացման հնարավորություններ։

Աշխատավայր՝ Զեյթունի և Ավանի տարածքներում։

Job responsibilities

  • Տրամադրել խորհրդատվություն խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ` բացահայտելով հաճախորդի կարիքները, 
  • Ներկայացնել հաճախորդներին վաճառակետում առկա ծառայությունները, 
  • Տեղեկացնել գործող զեղչերի և ակցիաների, վճարման և ապրանքի ստացման կարգի մասին, 
  • Ձևակերպել օգտագործման երաշխիքային ժամկետներ ունեցող ապրանքի անձնագիրը/երաշխիքային կտրոնը, 
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը համապատասխան բաժնում, 
  • Հետևել գնապիտակների առկայությանը, դրանց ճիշտ դասավորվածությանը, 
  • Պահպանել Ընկերության կողմից սահմանված սպասարկման ստանդարտները՝ ապահովելով պատշաճ սպասարկում, 
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված դասընթացներին՝ բարելավելով վաճառքի և սպասարկման հմտությունները։

Required qualifications

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը ցանկալի է, մաթեմատիկական բազային գիտելիքներ, 
  • Վաճառքի/սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, 
  • Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն, 
  • Համակարգչային գիտելիքներ՝ 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն, 
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ, 
  • Պատասխանատվության բարձր զգացում, 
  • Թիմում աշխատելու ունակություն, 
  • Սովորելու ցանկություն։

About company

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։ Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։ Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ ապահովելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Related jobs

company_logo
Գանձապահ (Երազ թաղամաս, փ․ Ադոնց)
Տոտալ Գրուպ ՍՊԸ
Full Time
17/05/2026
VIEW
company_logo
SALES CONSULTANT
SHKAFF
Full Time
15/05/2026
VIEW
company_logo
Վաճառքի խորհրդատու (Գյումրի)
Գոլդշին
Full Time
14/05/2026
VIEW
company_logo
Վաճառքի խորհրդատու (ք. Արտաշատի)
Գոլդշին
Full Time
14/05/2026
VIEW
company_logo
Վաճառողուհի
"Grand Candy" LLC
Full Time
13/05/2026
VIEW