page_bg
Վարորդ-առաքիչ

Alpha Food Service LLC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

20/05/2026

Job type`

Full Time

Degree`

Profesional School/College

Category`

Logistics, Transportation

Desired age`

25 - 45

Job description

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և հմուտ վարորդ-առաքիչների:

Job responsibilities

  • Հաճախորդներին ապրանքների ժամանակին և անվտանգ առաքման կազմակերպում՝ սահմանված երթուղիների և ժամանակացույցի համաձայն,
  • Ապրանքների դասավորվածության ապահովում, բեռնաթափում, ուղեկցող փաստաթղթերի լրացում,
  • Ապրանքների նախնական ստուգում ապահովելու դրանց ամբողջականությունը, ճշգրիտ քանակը և սահմանված որակական չափանիշներին համապատասխանությունը,
  • Պահեստային տարածքում և երթուղու ընթացքում կարգապահ, սթափ և պատասխանատու վարքագծի դրսևորում,
  • Ճանապարհային երթևեկության կանոնների խստիվ պահպանում,
  • Առաքման գործընթացում ի հայտ եկող խնդիրների ժամանակին և օպերատիվ զեկուցում ղեկավարին,
  • Հաճախորդների հետ բարեկիրթ և պրոֆեսիոնալ հաղորդակցության ապահովում։

Required qualifications

  • B, C կատեգորիայի վարորդական իրավունքի առկայություն,
  • 2+ տարվա վարորդական փորձի առկայություն,
  • Առնվազն միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն,
  • Հայերեն լեզվի սահուն տիրապետում, ռուսերենի և անգլերենի մինիմալ իմացություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Ճշտապահության և պատասխանատվության զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն:

About company

Մեր մասին

Alpha Food Service-ը գրեթե երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ, դելիկատեսներ և սննդամթերք։

Մենք ձևավորում ենք ոճ ու մշակույթ՝ մեր գործընկերներին, հաճախորդներին և համայնքին տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կիսվելով համաշխարհային փորձով և նպաստելով ոլորտի զարգացմանը ու որակի բարձրացմանը։

Մեր ուղին

2005-ին սկսելով փոքր թիմից՝ այսօր Alpha Food Service-ը դարձել է ոլորտի առաջատար խաղացող՝ ունենալով հստակ ռազմավարություն, հզոր գործընկերային ցանց և նվիրված թիմ։

Մենք համագործակցում ենք հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով համաշխարհային առաջատար արտադրողների կողմից ներկայացված լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Մեր նպատակը

Մենք ձգտում ենք բարելավել մարդկանց կյանքի որակը՝ հարստացնելով այն համաշխարհային էնո-գաստրոնոմիկ մշակույթի նոր համերով ու տպավորություններով։

Մեր կազմը

Alpha Food Service-ի կազմում ընդգրկված են նաև "The House" խանութների ցանցը և "The Bake House" ստուդիա-խանութը, որոնք ևս կրում են մեր արժեքներն ու մոտեցումները՝ ընդգծելով բարձր որակի, ոճի և հաճախորդակենտրոնության մեր տեսլականը։

Մեր արժեքները

Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա իր ակնկալիքներին համարժեք արդյունք։

  • Մենք հասկանում ենք հաճախորդների կարիքները և տրամադրում համապատասխան, արժեքավոր և ավարտուն պրոդուկտ։
  • Տիրապետում ենք փորձառության և ոլորտային գիտելիքի՝ ապահովելով որակյալ խորհրդատվություն և սպասարկում։
  • Կարևորում ենք անհատական մոտեցումը՝ ձևավորելով վստահելի, երկարաժամկետ հարաբերություններ։
  • Մատակարարում ենք մշտապես առկա, ճշգրիտ և ժամանակին առաքված ապրանք՝ պահելով բարձր որակի ստանդարտները։
  • Հետևում ենք միջազգային թրենդներին՝ ներմուծելով նոր ապրանքներ, տեխնոլոգիաներ և գիտելիք։

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Related jobs

company_logo
Օժանդակ բանվոր
Cinemastar Company LLC
Full Time
30/04/2026
VIEW