page_bg
Առաքման բաժնի օպերատոր

Եվրոբազա ընկերություն

Location`

Armenia,Yerevan

Deadline`

18/06/2026

Salary`

200.000

Job type`

Full Time

Degree`

Profesional School/College

Category`

Manufacturing

Desired age`

Age from 18

Job description

Եվրոբազա խանութ սրահը, աշխատանքի է հրավիրում երիտասարդ և ակտիվ մասնագետների՝ առաքման բաժնում հաշվետար - օպերատոր հաստիքի համար:

Մանրամասների համար զանգահարել՝ 096 030005։

Job responsibilities

  • Ձևակերպված պատվերների առաքում սահմանված ժամկետներում,
  • Կահույքի հավաքման ծառայության կազմակերպում,
  • Հաշիվ ապրանքագրերի դուրս գրում, ապրանքային շարժի փաստաթղթավորում,
  • Հետադարձ կապի ապահովում հաճախորդների հետ։

Required qualifications

  • 1 C, ՀԾ , E-Invoicing ծրագրերի իմացություն, համակարգչային տարական գիտելիքներ,
  • Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
  • Ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Կազմակերպչական հմտություններ և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն, սթրեսակայունություն։

Application procedure


About company

Եվրոբազա ընկերությունը հիմնադրվել է 2015 թ-ի հունիսի 1-ին։ Հիմնադրման նպատակն է հայաստանյան շուկան դարձնել ավելի մրցունակ՝ համատեղելով մատչելիությունը բարձր որակի հետ։ Ընկերությունն իր սպառողին է ներկայացնում աշխարհահռչակ ընկերություններից ներկրված և Եվրոպական ստանդարտներին համապատասխանող ավելի քան 25000 անուն ապրանքատեսակ՝ ներառելով մանր և խոշոր կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ, հեծանիվներ, մարզասարքեր, կահույքի լայն տեսականի՝ ինչպես ներկրված, այնպես էլ տեղում արտադրվող։ Մենք հանդիսանում ենք մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են՝ Polaris, TCL և այլն։ Լինելով էքսկլյուզիվ դիստրիբյուտոր՝ մենք ներկայացնում ենք ամերիկյան Polaris ընկերության ամենագնացները և ձյունագնացները Հայաստանում։ Մշտապես հանդես գալով նորովի՝ ձեռք ենք բերել հազարավոր հավատարիմ հաճախորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, ովքեր բազմիցս համոզվել են, որ իսկապես գոյություն ունի մատչելիություն և բարձր որակ համադրությունը։ Մենք բարձր ենք գնահատում մեր սպառողների պահանջները և յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Իրականացնում ենք ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ վաճառք և ցանկության դեպքում ձեր կատարած գնումները ամենասեղմ ժամկետում կառաքենք ձեր իսկ նշած հասցեով։ Հիմնադրման օրվանից մեր ընկերությունը որդեգրել է բարձր որակ և մատչելի գին քաղաքականությունը։ Որակի և մատչելիության շրջանակներում տեղական կահույք արտադրող ընկերությունների ցանկում Եվրոբազան ևս առաջատար տեղ է զբաղեցնում և ունի իր ուրույն ձեռագիրը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 70 աշխատակից։ Մենք գնահատում ենք թիմային աշխատանքը, բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկումը։ Եվրոբազա, սպասարկում ենք սիրով։

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png