pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՀԾ Բանկ համակարգի ծրագրավորման մասնագետ

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/01/2023

Աշխատավարձ`

Մրցակցային

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Տեղեկատվական Տեխնոլոգիա

Աշխատանքային պարտականությունները

իրականացնել ՀԾ Բանկ համակարգում նոր մոդուլների ծրագրավորում,
մշակել ծրագրային նոր լուծումներ` ընթացիկ խնդիրները բարելավելու համար,
իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ:

Պահանջվող որակավորումներ
բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ Visual Basic ծրագրավորման լեզվով AS – 4X միջավայրում,
C# (.NET) ծրագրավորման լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
MS SQL գերազանց իմացություն, 
ՀԾ Բանկ համակարգի ֆունկցիոնալի իմացություն,
գործնական ճկուն մտածելակերպ,
հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
տեխնիկական անգլերենի լավ իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ՀԾ Բանկ համակարգի ծրագրավորման մասնագետ

Եթե դու․
ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
ունես պատասխանատվության բարձր զգացում,
Ապա մենք սպասում ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր.

առողջության ապահովագրություն,
Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական      ծառայությունների զեղչեր,
բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
ազատ օրեր,
ընդմիջման հարմարավետ գոտի,     
նորաոճ dress code, 
նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,      
միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր, 
անգլերենի ուսուցում Evocabank-ում:

Աշխատանքի վայր` Գլխամասային գրասենյակ, Ծրագրավորման բաժին
Դիմելու ընթացակարգը
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV, Resume)  [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ՀԾ Բանկ համակարգի ծրագրավորման մասնագետ»:   Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.