pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Նախահաշիվ կազմող ինժեներ

PROFAL LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/10/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Նախընտրելի տարիք`

Մինչև 45

Աշխատանքային պարտականությունները

-Նախագծով նախատեսված նյութերի արժեքների և նյութածախսերի հաշվարկ

-Նախագծում առկա ծավալների համաձայն կազմել ամբողջական նախահաշիվ շինարարական օբյեկտի համար

-Նախահաշիվների կազմում` տրված նախագծերի հիման վրա

-Տվյալների մուտքագրում համակարգ, նյութերի շարժի հետևում և դուրսգրում

-Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության ճշգրիտ ապահովում

-Այլ պարտականություններ` ղեկավարության հանձնարարությամբ

Պահանջվող որակավորումներ

-Բարձրագույն ինժեներական կրթությունը պարտադիր է

-Համապատասխան աշխատանքային փորձ

-AutoCAD և 1 C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

-Համակարգչի վարժ օգտագործող (Excel, Word,)

-Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքներին

-Սեղմ ժամկետներում աշխատանքի կատարման ունակություն

Աշխատանքի նկարագրությունը

Պրոֆ Ալ ընկերությունը փնտրում է նախահաշիվ կազմող ինժեներների:

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:

Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

-Աշխատանքը անմիջապես սկսելու և երկարաժամկետ աշխատելու հնարավորություն

-Աշխատանքային և մասնագիտական առաջխաղացման լայն հնարավորություններ

Դիմելու ընթացակարգը

Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել ռեզյումե /ինքնակենսագրական/ [email protected] էլեկտրոնային հասցեին:  Խնդրում ենք պարտադիր նշել պաշտոնի անվանումը, այլապես ձեր դիմումը չի ընդունվի:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդեն քսան տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք: