pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Նախաորակավորման Ծրագիր / Երևան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

27/11/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Ուսուցում/Վերապատրաստում

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

-N/A

Պահանջվող որակավորումներ

-ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՝

-Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

- ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),

- ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկ ՓԲԸ նախաորակավորման ծրագիր (այսուհետ` Ծրագիր)

ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ՝Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

• ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,

• ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,

• ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝ ՀՀ, ք. Երևանի մասնաճյուղային ցանց

Դիմելու ընթացակարգը

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է Արդշինբանկ ՓԲԸ ներկայացնել`

• ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է Արդշինբանկ ՓԲԸ ինտերնետային կայքի Կարիերա բաժնում),

• անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),

• դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` հաղորդագրության անվանման դաշտում նշելով “Նախաորակավորման ծրագիր_Երևան”Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ.նոյեմբերի 27-ը:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս ծրագրի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գլխավոր Մասնագետ
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
09/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Տեխնիկական սպասարկման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
09/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Հիփոթեքային վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
06/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ հաճախորդների մշտադիտարկման բաժնի վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/12/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Մանրածախ խնդրահարույց վարկերի վերակառուցման ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
12/12/2022
ԴԻՏԵԼ