Աշխատանքային պարտականությունները
- Իրականացնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում;
- Իրականացնել հաճախորդների սպասարկում, նոր ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում;
- Հաստատել հարաբերություններ նոր հաճախորդների հետ;
- Պահպանել և զարգացնել հարաբերությունները կորպորատիվ հաճախորդների հետ;
- Պարբերաբար կապ հաստատել հաճախորդների հետ ռիսկերը վերահսկելու համար;
- Բացահայտել հաճախորդների պահանջմուքները;
- Իրականացնել հաճախորդների գոհունակության բարձրացման ծրագրեր՝ լոյալության և նվիրվածության խթանում;
- Իրականացնել հաճախորդներից ստացվող բողոքների, առաջարկություների, հարցումների վերլուծություն, ներկայացնել դրանց բարելավման առաջարկներ;
- Կոորդինացնել հաճախորդների տվյալների բազաների վարման աշխատանքները, պատրաստել անալիտիկ նյութեր;
- Մշակել հարցումների և մասնաճյուղերի մոնիթորինգի արդյունքներից և վերլուծական նյութերից բխող առաջարկությունները և բարելավմանը ուղղված գործողություններն և քայլերը:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն;
- Հաճախորդների պահանջները բացահայտելու, կանխատեսելու և արդյունավետ արձագանքելու ունակություն;
- Հաղորդակցման և վեճերի լուծման հմտություններ;
- Տեղեկությունների հավաքման, մշակման և վերլուծության ժամանակակից մեթոդների իմացություն;
- Բանակցային հմտություններ;
- Հաճախորդների սպասարկման էթիկետի իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մասնագետ:
Դիմելու ընթացակարգը
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից: