pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Իրավախորհրդատու

GNC-ALFA CJSC, Rostelecom Group

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

20/10/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Իրավական

Աշխատանքային պարտականությունները

Ժամկետանց պարտավորություններ ունեցող բաժանորդների հետ հեռախոսային զրույցների վարում,
Վճարման կարգադրությունների, հայցադիմումների և վերջիններից բխող համապատասխան փաստաթղթերի կազմում,
Դատական ներկայացուցչություն՝ ըստ անհրաժեշտության,
Դատական ակտերի հարկադիր կապարումն ապահովող ծառայություն դիմումների ներկայացում,
Պարտքերի հավաքագրման ընթացակարգով սահմանված այլ գործառույթներ,
Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:

Պահանջվող որակավորումներ
Արի մեր թիմ, եթե...
Պատասխանատու ես և հետևողական, 
Խստապահանջ ես ինքդ քո և կատարածդ աշխատանքի նկատմամբ,
Ակտիվ ես, սիրում ես հաղթահարել խոչընդոտներ,
Սիրում ես սովորել նորը և զարգացնել գիտելիքներդ,
Համբերատար ես և ուշադիր մանրուքների նկատմամբ

Աշխատանքն իրականացնելու համար հիմնական պահանջներ
Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում,
Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
Աշխատանքային փորձը կդիտվի առավելություն;
Աշխատանքի նկարագրությունը
Պաշտոնի հիմնական նպատակն է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ժամկետանց պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով․

Ռոստելեկոմում աշխատելու առավելությունները
Առողջության ապահովագրություն,
Բոնուսային համակարգ, որը թույլ կտա վաստակել ավելին,
Ուսուցման հնարավորություն Ընկերության ներսում, փորձի փոխանակում մեր լավագույն մասնագետների հետ,
Մասնագիտական ուսուցումների, որակավորման քննությունների ֆինանսավորում,
Մասնագիտական զարգացման/աճի բազում հնարավորություններ (աճի նախապատվություն հենց մեր աշխատակիցներին),
Թիմային միջոցառումներ, 
Դրական աշխատանքային միջավայր ու անփոխարինելի գործընկերներ
Դիմելու ընթացակարգը

Մեր թիմին միանալու համար ուղարկիր ռեզյումե [email protected] էլ. հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը. այս դեպքում՝ Իրավախորհրդատու։  Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Ընկերությունը 2012 թ. փետրվար ամսին դարձավ Ռոստելեկոմ խմբի անդամ, իսկ 2012թ. դեկտեմբերի 18-ից ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես Ռոստելեկոմ ԲԲԸ դուստր ձեռնարկություն: Ռոստելեկոմ Հայաստանի ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: Ռոստելեկոմ Հայաստանի կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կրտսեր Իրավաբան
Spayka LLC
Լրիվ դրույք
16/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Ավագ իրավաբան-նույնականացնող
ՀՀ ԱՆ Թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ
Լրիվ դրույք
30/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր իրավաբան-նույնականացնող
ՀՀ ԱՆ Թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ
Լրիվ դրույք
30/04/2024
ԴԻՏԵԼ