pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Զանգերի կենտրոնի մասնագետ

Profpanel LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

29/10/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վարչական/Գրասենյակային

Աշխատանքային պարտականությունները

Սպասարկել ընկերության մուտքային զանգերը,
Բացահայտել հաճախորդի պահանջմունքները, պատշաճ և գրագետ կերպով տրամադրել համապատասխան խորհրդատվությունները,
Զանգերի միջոցով հաճախորդներին տեղեկացնել նոր ծառայությունների և առաջարկների մասին:
Հետևել ոլորտի փոփոխություններին և մշտապես աշխատել սպասարկման որակը բարելավելու համար
Կատարել այլ առաջադրանքներ ըստ կարիքի

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն,
Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
Համակարգչի իմացություն – MS Office (Word, Excel)
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
Բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատանքի նկարագրությունը
Զանգերի կենտրոնի մասնագետ 


Հաստիքը` Զանգերի կենտրոնի մասնագետ
Աշխատանքային օրերը` Երկ- Ուրբ (09:00-18:00)
Գտնվելու վայրը` Երևան

"Պրոֆպանել" ՍՊԸ-ն՝ Սոլարոն ապրանքանիշով աշխատանքի է հրավիրում  Զանգերի կենտրոնի մասնագետներ, ովքեր կապահովեն անմիջական կապն ընկերության և իր հաճախորդների միջև։ Զանգերի կենտրոնի մասնագետը պատասխանատու է հաճախորդների կողմից ստացվող հարցումներին պատշաճ կերպով, ժամանակին արձագանքման, պարզ և հասկանալի ուղղորդման, Ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրման համար: 
#ConnectToTheSun
Դիմելու ընթացակարգը

Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV)   [email protected]   էլ. հասցեին՝ «Առարկա» դաշտում (тема/subject) նշելով Call center.

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

"Պրոֆպանել" ՍՊԸ-ն՝ "Սոլարոն" ապրանքանիշով, հանդիսանում է արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունը Հայաստանում։ Շուրջ 60մգվտ տարեկան արտադրական հզորություն ունեցող արտադրությունը իրականացվում է միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան։ Ընկերությունը իրականացնում է արևային համակարգերի վերաբերյալ խորհրդատվություն, հաշվարկ, նախագծում, տեղադրում, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում։