pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Հաճախորդների աջակցման մասնագետ

Menu.am

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

09/12/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Միջնակարգ

Կատեգորիա`

Հաճախորդների սպասարկում

Աշխատանքային պարտականությունները

  • Անմիջապես և ճշգրիտ պատասխանել հաճախորդների հարցումներին հեռախոսով, էլ.փոստով կամ չաթով:
  • Հասկանալ հաճախորդների կարիքները, պարզաբանել տեղեկատվությունը, ուսումնասիրել յուրաքանչյուր խնդիր և առաջարկել լուծումներ և/կամ այլընտրանքներ:
  • Հետևել հաճախորդների դիտարկումներին սոցիալական ցանցերում և կապ հաստատել նրանց հետ՝ խնդիրները լուծելու և իրենց փորձը ավելի հաճելի դարձնելու համար
  • Հետադարձ կապ պահպանել հաճախորդների հետ՝ համոզվելու համար, որ նրանց տեխնիկական խնդիրները լուծված են
  • Հավաքագրել հաճախորդների կարծիքը և կիսվել մեր մյուս ստորաբաժանումների աշխատակիցների համար:
  • Անձնական/թիմային որակական և քանակական նպատակների հասնելու ձգտում

Պահանջվող որակավորումներ
  • Հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը նախընտրելի է, բայց պարտադիր չէ
  • Օնլայն վաճառքի ոլորտի իմացությունը ողջունելի է
  • Հեռախոսային և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ինչպես նաև ակտիվ լսելու ունակություն
  • Հաղորդակցման և խնդիրների լուծման գերազանց հմտություններ
  • Անգլերեն և/կամ ռուսերեն լեզուների իմացություն
  • Բազմաֆունկցիոնալություն՝ առաջնահերթությունների սահմանում և արդյունավետ ժամանակի կառավարում
  • Դժվար իրավիճակներում համբերատար աշխատելու կարողություն, հաճախորդակենտրոնություն և անհատականության տարբեր տեսակներին հարմարվելու ունակություն
  • Ավագ դպրոցի վկայագիր։ Բարձրագույն կրթության առկայությունը կամ առկա/հեռակա ուսուցման փաստը կդիտվի որպես առավելություն։
  • Հերթափոխային աշխատանքի կարողություն
Աշխատանքի նկարագրությունը

Menu.am-ը հանդիսանում է հայկական շուկայի առաջատարը պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը 10-ը տարվա աշխատանքի ընթացքում մենք հասել ենք ահռելի արդյունքների մեր ոլորտում

Մեր հաճախորդների սպասարկման կենտրոնի թիմն աջակցում է հաճախորդներին պատվերի ողջ ընթացքում և ներգրավված է ընկերության որակի վերահսկման և ծառայության շարունակական բարելավման մեջ:

Մենք ողջունում ենք հաճախորդների սպասարկմանը նվիրված և հաճախորդակենտրոն մասնագետին՝ միանալու մեր հաճախորդների սպասարկման թիմին: Դուք կշփվեք ընկերության հաճախորդների հետ՝ պատասխանելով հարցումներին և աջակցելով հաճախորդներին։ Դուք կօգնենք կառուցել մեր համբավը որպես ընկերության, որն առաջարկում է հաճախորդներին գերազանց աջակցություն առաքման բոլոր ընթացակարգերի ընթացքում և առաքումից հետո:

Եթե ​​դուք հետաքրքրված եք հաճախորդների աջակցության գործընթացով, առաջարկում ենք միանալ մեր առաջամարտիկների թիմին:


Մեր առավելությունները․


  • Առողջության ապահովագրություն
  • Պրակտիկան հաջող ավարտելու բոնուս
  • Ամսական պրոմո կոդեր՝ մերր գործընկերներից առաքման պատվերներ գրանցելու համար,
  • Կարիերայի աճ,
  • Աշխատավարձի կանոնավոր վերանայում,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Կինոյի տոմսեր,
  • Արտաքին ուսուցման բյուջե,
  • Բոնուսներ։
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին`  [email protected]  :                                 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Մենյու Գրուպ (ՄԹ) Լիմիթեդը հանդիսանում է հայկական շուկայի առաջատարը պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը ութ տարվա աշխատանքի ընթացքում մենք հասել ենք ահռելի արդյունքների մեր ոլորտում։

Մենք պարբերաբար ընդլայնում ենք մեր անձնակազմը՝ շնորհիվ զարգացման ագրեսիվ ռազմավարության։ Քրտնաջան աշխատանքը և մեր աշխատանքին բացառիկ նվիրվածությունը մեր հաջողության կարևոր տարրն են: Մեր առաքելությունն է. «Ուրախության առաքում: Ամեն օր»: Եվ մեր մասնագետների թիմն անխոնջ աշխատում է ի շահ մեր հաճախորդների և գործընկերների, որոնց թիվը նույնպես անշեղորեն աճում է: 

Մեր գլխամասը տեղակայված է Երևանում։ Եթե ցանկանում եք այցելել մեզ, ապա կարող եք զանգահարել 012-222-000 հեռախոսահամարով և մենք կկազմակերպենք հանդիպում մեր թիմի հետ։