pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Private հաճախորդների սպասարակման մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/11/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Հաշվետեր և ոչ հաշվետեր Private հաճախորդների գծով Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների համաձայն` հաշվարկադրամարկղային գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների հաշիվների բացում, վարում, փակում, նույնականացում և դասակարգում ըստ ռիսկային խմբերի` համաձայն համապատասխան ներքին իրավական ակտերի պահանջների,
  • Ավանդային հաշիվների բացում, սպասարկում և փակում` Բանկի ներքին իրավական ակտերի,  որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան արտարժույթի  անկանխիկ առքուվաճառքի իրականացում,
  • Վճարային համակարգերով Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով գործառնությունների իրականացում,
  • Հաճախորդների կողմից ներակայացված վճարային փաստաթղթերի ընդունում, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ստուգում և «Գործառնական օր» ծրագրում մուտքագրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով քարտային հաշիվների սպասարկում, փակում, վարկային գծերի սահմանաչափերի փոփոխություն, հաճախորդի տվյալների փոփոխություն,
  • Հաճախորդների տվյալների (այդ թվում կոնտակտային)  և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամանների պահանջներին համապատասխան վճարային քարտերի վաճառքի և սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական  կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին  3 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ  ֆինանսաբանկային (նախընտրելի է սպասարկման ուղղվածությամբ) ոլորտում, 
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրեր,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
  • Բանկային ծառայություննների ընդհանուր իմացություն, ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ:
Աշխատանքի նկարագրությունը
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Private հաճախորդների սպասարակման մասնագետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ              Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Private հաճախորդների սպասարակման մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Նոյեմբերի 30-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք։

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գլխավոր Մասնագետ
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
09/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Տեխնիկական սպասարկման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
09/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
Հիփոթեքային վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
06/01/2023
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ հաճախորդների մշտադիտարկման բաժնի վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/12/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Մանրածախ խնդրահարույց վարկերի վերակառուցման ուղղության Ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
12/12/2022
ԴԻՏԵԼ