pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ հաճախորդների եվ նախագծային ֆինանսավորման գործարքների մշակման ուղղության պատասխանատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

05/02/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Կորպորատիվ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վարկային ռիսկ պարունակող գործարքների վերլուծություն՝ վարկարժանության և վարկունակության գնահատում, վարկային միջոցների անհրաժեշտության առաջացման պատճառների վերլուծություն, ֆինանսական գործակիցների վերլուծություն,  պատմական դրամական հոսքերի, ֆինանսական վիճակի և եկամուտ ծախսերի վերլուծություն, կանխատեսվող ֆինանսական հոսքերի պլանավորում եզրակացությունների կազմում, 
  • Կորպորատիվ հաճախորդների վարկային գործիքների կառուցվածքի վերաբերյալ համապատասխան վարկային կոմիտեի արձանագրության նախագծի կազմում,
  • Կորպորատիվհաճախորդների վարկային գործիքների կառուցվածքի ձևավորման և վերջնական գործարքի վերաբերյալ՝ Բանկի վարկային կոմիտեի քննարկմանը առաջարկների  ներկայացում,
  • Վարկային պրոդուկտի տրամադրումից հետո, Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մոնիթորինգի իրականացում,
  • Ուղղության կողմից իրականացվող գործառույթները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակմանը մասնակցություն,
  • Վարկային ռիսկ պարունակող գործարքների սպասարկման ընթացիկ հսկողություն, ներքին իրավական ակտերով սահմանված կարգով մոնիթորինգ խնդրահարույց գործարքների գծով գործողությունների իրականացում` համաձայն Բանկի ներքին ընթացակարգերի,
  • Վարկավորման գործընթացի և վարկային գործարքների կառուցվածքի մշակման օպտիմիզացման և ավտոմատացման համակարգերի ներդրման   առաջարկությունների ներկայացում,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
 

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությունը նախըտրելի է), 
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ),
  • MS Office,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Կորպորատիվ հաճախորդների եվ նախագծային ֆինանսավորման գործարքների մշակման ուղղության պատասխանատու
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ            Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ            Գլխամասային գրասենյակ

  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝  Կորպորատիվ հաճախորդների եվ նախագծային ֆինանսավորման գործարքների մշակման ուղղության վերլուծաբան։   Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Փետրվարի 5-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Իջևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
01/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Արմավիր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
10/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ բիզնեսի թիմի վերլուծաբան/Երևան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
10/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/04/2024
ԴԻՏԵԼ