pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մարքեթինգի մասնագետ

KÄRCHER

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/02/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վարչական/Գրասենյակային

Նախընտրելի տարիք`

25 - 35

Աշխատանքային պարտականությունները

  • Մարքեթինգային ռազմավարության պլանավորում
  • Ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտությունների իրականացում
  • Հետազոտություններից ստացված տվյալների վերլուծություն
  • Շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունների բացահայտում
  • Հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Կայքի պարբերական թարմացումներին աջակցություն
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության,մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է
  • MS Office փաթեթի իմացություն
  • Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացություն (Coral Draw, Adobe Illustrator, Adobe Photoshop) կդիտիվի որպես առավելություն
  • Սոցիալական մեդիայի և Google Analytics-ի գործիքների տիրապետում
  • Հայերեն, ռուսերենանգլերեն լեզուների իմացություն
  • Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն
  • Վերլուծական միտք և նախաձեռնողականություն
  • Ստեղծագործականություն
  • Բանակցային հմտություններ:

Աշխատանքի նկարագրությունը

RCHER գերմանական ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցչությունը փնտրում է մարքեթինգի մասնագետ, ով կհամակարգի ընկերության մարքեթինգային գործունեությունը և կաջակցի ռազմավարությունների մշակման և իրականացման գործում:

Կազամակերպությունը ողջունում է աշխատասեր, ազնիվ,աշխույժ հմուտ աշխատակիցներին:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

KÄRCHER գերմանական ընկերությունը հանդիսանում է բարձր արդյունավետությամբ օժտված մաքրման սարքավորումների համաշխարհային առաջատար արտադրողը և մատակարարը։

  • Միջազգային կազմակերպությանը համապատասխանող մրցունակ աշխատավարձ + բոնուսներ
  • Կարիերայի աճի լայն հնարավորություն
  • Փորձի փոխանակում արտասահմանյան գործընկերների հետ
  • Մասնագիտական վերապատրաստման և թրեյնինգների հնարավորություն արտերկում
  • Թիմային և կորպորատիվ միջոցառումներ