page_bg
  • Срок вакансии истек
Նախաորակավորման Ծրագիր/Աշտարակ

Ardshinbank CJSC

Расположение`

Армения,Аштарак

Крайний срок`

28/02/2023

Зарплата`

N/A

Тип вакансии`

Курсы/Обучение

Образование`

Степень бакалавра

Категория`

Банки, Финансы, Бухгалтерия

Описание вакансии

“Արդշինբանկ” ՓԲԸ նախաորակավորման ծրագիր (այսուհետ` Ծրագիր)

ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ՝  Նախաորակավորման Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող, նպատակասլաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդներին ` -ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ, ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին, -ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ և աշխատել լավագույն մասնագետների հետ, -ծանոթանալ բանկի աշխատելաոճին և բիզնես միջավայրին, -ուսանել և ինքնադրսևորվել մասնագիտական ոլորտում՝ հետագայում դառնալով բարձր որակավորում ունեցող մասնագետ, -եռամսյա ծրագրի ավարտից հետո անցնել ամփոփիչ գնահատում, որի դրական արդյունքների դեպքում հնարավորություն է ընձեռվում առավելագույն գնահատված մասնակցին համալրելու այդ պահին առկա թափուր աշխատատեղը այլ հավասար պայմաններում ունենալով առավելություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝ ՀՀ, ք․ Աշտարակ

Должностные обязанности

-N/A

Требования

-ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՝ -Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք. -ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան), -ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) -կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում, -ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է ԲՈՒՀ-ի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը)

Процесс подачи заявки

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝  Աշտարակ մասնաճյուղում ։

Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. Փետրվարի 28-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:


Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մսին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


О компании

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Подайте заявку через JobFinder.am

Если вы уже зарегистрированы в системе, вы можете подать заявку после входа в систему.

Прикрепленные файлы должны быть в следующих форматах - docx.; pdf; jpeg; png