page_bg
Համակցման տեխնիկ ք․ Երևան

Ucom

Расположение`

Армения,Ереван

Крайний срок`

25/07/2026

Тип вакансии`

Полная ставка

Образование`

Спец. школа/колледж

Категория`

Телекоммуникации

Описание вакансии

Ucom ընկերությունը փնտրում է մասնագետների, որոնք իրականացնում են օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ։

Должностные обязанности

  • Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում,
  • Իրականացնել տեխնիկական միացումներ բաժանորդների բնակարաններում,
  • Ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացնել ընթացիկ սպասարկում:

Требования

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Ցանկալի է գիտելիքներ և հմտություններ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում,
  • Ֆիզիկական պատրաստվածություն,
  • Բարձրության վրա աշխատելու ունակություն,
  • Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք և մասնագիտություն ձեռք բերելու:

О компании

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ում մենք՝ գլխավոր տնօրեն պրն․ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ, հավատում ենք, որ կորպորատիվ մշակույթը ձևավորվում է մարդկանց միջոցով։ Ucom-ը այն աշխատավայրն է, որտեղ՝

  • մեր բոլոր ջանքերի կենտրոնում մարդիկ են՝ #մարդիկմարդկանցհամար
  • հաջողում ենք համատեղ աշխատանքի շնորհիվ՝ #թևութիկունք
  • յուրաքանչյուրիս համար կարևոր է արդյունքը՝ #մերգործիտեր։

Եթե կիսում ես մեր արժեքները, միացի՛ր մեր դինամիկ, նորարար և ստեղծագործ թիմին։ Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Подайте заявку через JobFinder.am

Если вы уже зарегистрированы в системе, вы можете подать заявку после входа в систему.

Прикрепленные файлы должны быть в следующих форматах - docx.; pdf; jpeg; png

Активные вакансии