page_bg
  • Deadline expired
Marketing Specialist

Ekoprof LLC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

25/08/2025

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Advertising, Marketing, PR

Job description

Էկոպրոֆ խոշոր արտադրական ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մասնագետի, ով կիրականացնի մարքեթինգային ռազմավարություն՝ ընկերության ապրանքանիշի զարգացման համար։

Աշխատանքի վայր՝ Շենգավիթ, Թամանցիների 6-րդ նրբանցք, 12/8
Աշխատանքային ժամեր՝ երկ․-ուրբ․ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-14։00

Job responsibilities

  • Մշակել մարքեթինգային ռազմավարութուն,
  • կազմակերպել մարքեթինգային արշավներ՝  ապահովելով դրանց հաջող գործարկումը և արդյունավետության չափումը,
  • կատարել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, բացահայտել նոր բիզնես հնարավորություններ,
  • իրականացնել գովազդային արշավներ սոցիալական տարբեր հարթակներում,
  • կատարել բյուջեի պլանավորում՝ ռեսուրսների ճշգրիտ բաշխմամբ,
  • կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ՝ բրենդի ճանաչելիության բարձրացման նպատակով։

Required qualifications

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում,
  • թվային մարքեթինգի  գործիքների  իմացություն և փորձ,
  • հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • պորտֆոլիոյի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • վերլուծական հմտություն,
  • ստեղծագործական և ռազմավարական մտածողություն,
  • առաջնորդության և թիմային համագործակցության կարողություն:

Application procedure

Այս աշխատանքին կարող եք դիմել` ուղարկելով Ձեր ռեզյումեն [email protected] էլ. հասցեին կամ սեղմել ԴԻՄԵԼ կոճակը:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

About company

«Էկոպրոֆ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին։ Հայաստանի Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից է, տան ներքին հարդարման պլաստիկ դեկորատիվ պարագաների արտադրության առաջատար գործարաններից, որտեղ սեփական նախագծերով և ներկրված բարձրորակ հումքից արտադրվում են բարձրորակ պրոֆիլներ, շրիշակներ և խողովակներ։ Բազմազան տեսականին, բարձր որակը, գունային լայն գամման և գնային ճկուն քաղաքականությունը «Էկոպրոֆ» ընկերության գլխավոր այցեքարտերն են։ Հայկական և միջազգային շուկայում ներկայանում է «Կոմֆորտ» ապրանքանիշով։ Շնորհիվ բարձրակարգ մասնագետների, ժամանակին համընթաց թարմացվող նորագույն տեխնոլոգիաների և իհարկե էկոլոգիապես անվնաս և բարձրորակ հումքի, այսօր «Էկոպրոֆ» ընկերությունը ունի շուրջ 200 արտադրատեսակ՝ իրենց բազմազան չափսերով և գույներով։ Այսօր ընկերությունն ունի շուրջ 350 աշխատակից, և այս թիվը շարունակում է աճել ամեն ամիս: Էկոպրոֆը իր ուրույն տեղն ունի միջազգային շուկայում և տարեցտարի ընդլայնվում է ընկերության աշխարհագրությունը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած ՝«Ոչ թե խոսքով, այլ գործով» բանաձևին ։ ՀՀ խոշորագույն հարկատուներից է։ Սոցիալական տարբեր ծրագրերով մշտապես նպաստում է Հայաստանի Հանրապետության զարգացմանը:

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Related jobs

company_logo
Պրոդուկտ մարքեթինգի մենեջեր
Evocabank CJSC
Full Time
08/05/2026
VIEW
company_logo
Event Manager - iGaming
AffPapa
Full Time
01/05/2026
VIEW
company_logo
Content Writer
AffPapa
Full Time
01/05/2026
VIEW
company_logo
Game Presenter (Night Shift)
Evolution
Part Time
17/04/2026
VIEW
company_logo
Game Presenter (morning shift)
Evolution
Full Time
17/04/2026
VIEW