page_bg
Պրոդուկտ մարքեթինգի մենեջեր

Evocabank CJSC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

08/06/2026

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Advertising, Marketing, PR

Job description

Evoca-ն փնտրում է Պրոդուկտ մարքեթինգի մենեջերի, ով պատասխանատու է լինելու մարքեթինգային ռազմավարության մշակման համար, որը կնպաստի պրոդուկտի զարգացմանը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ 

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը:
Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ, 
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Job responsibilities

  • Մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում, 
  • Շուկայի հետազոտության, 
  • Պրոդուկտի համար շուկայական նախագծի պլանավորում, մշակում և իրականացում, 
  • Գովազդային արշավների իրականացում, 
  • Արշավների կատարողականի վերլուծության իրականացում, 
  • Վաճառքների և պրոդուկտների մշակման թիմերի հետ ակտիվ համագործակցություն, 
  • Նոր մարքեթինգային նախագծերի մշակում և իրականացում:

Required qualifications

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտներում/MBA առկայություն/, 
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ նախագծերի կառավարման ոլորտում, 
  • Պրոդուկտի հաջող թողարկման և արշավների իրականացման փորձ, 
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման զարգացած հմտություններ, 
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, 
  • Բազմաֆունկցիոնալ թիմերի հետ աշխատանքային փորձ, 
  • Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ, 
  • Վերլուծական ճկուն միտք,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Application procedure

Դիմելու համար ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտ մարքեթինգի մենեջեր»։
Խնդրում ենք հստակ նշել, որ այս թափուր պաշտոնի մասին տեղեկացել եք JobFinder.am կայքից։

About company

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Active works