page_bg
Բրենդ մենեջեր

Megafood LLC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

21/06/2026

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Advertising, Marketing, PR

Job description

Գալաքսի Ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Մեգա ֆուդ ընկերությունը փնտրում է մարքեթինգի բնագավառում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող Բրենդ մենեջերի։

Job responsibilities

  • Սպառողի կարիքի բացահայտմանն ուղված շուկայի վերլուծության իրականացում,
  • Շուկայի կարիքի համապատասխան նոր բրենդների առաջարկի ներկայացում,
  • Բրենդերի տարեկան մարքեթինգային պլանների կազմում, իրագործում,
  • Առկա բրենդերի դիրքերի առաջխաղացման հնարավորությունների բացահայտման աշխատանքների իրականացում,
  • Բրենդի առաջխաղացմանն ուղղված մարքեթինգային ծրագրերի մշակում, իրագործում,
  • Օնլայն հարթակներում բրենդերի առաջխաղացմանն ուղղված առաջարկների ներկայացում, վերահսկում,
  • Բրենդի առաջխաղացման նպատակով գործընկերների հետ սերտ համագործակցություն,
  • Թրեյդ-մարքեթինգային ամենամսյա/եռամսյակային/տարեկան ակցիաների կազմում, գործընկերների հետ հաստատման ապահովում, արդյունքների վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների տրամադրում,
  • Պորտֆելում առկա տեսականու պարբերական վերլուծությունների իրականացում և առաջարկների ներկայացում,
  • Վաճառքի բաժնի հետ մարքեթինգային/թրեյդ-մարքեթինգային գործողությունների սինխրոն աշխատանքի ապահովում,
  • Շուկայում դիրքերի բարելավման նպատակով պարբերաբար սուդիտի համակարգի հարցաշարերում տեսականու փոփոխությունների իրականացում,
  • CPR հաշվետվության հիման վրա մրցակիցների և ընկերության առկա տեսականու գնային վերլուծության իրականացում,
  • Վաճառքի թիմի համար նոր տեսականու/ նոր բրենդի պրեզենտացիա/համտեսների կազմակերպում:

Required qualifications

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է շուկայագիտության կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքի բնագավառում
  • Հետազոտական և վերլուծական հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, 1C, outlook, Power Point),
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Պարտաճանաչ ու պատասխանատու մոտեցում աշխատանքին,
  • Հաղորդակցման և բանակցություն վարելու հմտություններ:

About company

«Մեգաֆուդ»-ը «Գալաքսի» ընկերությունների խմբի մաս կազմող ընկերություն է։ Հիմնադրված լինելով Երևանում, ավելի քան 25 տարվա փորձով մենք հայտնի ենք որպես Հայաստանի ամենախոշոր սննդամթերքի ներմուծողներից և դիստրիբյուտորներից մեկը։ Ներկայացնելով ավելի քան 35 ապրանքանիշ 12 կատեգորիաներում, մեր բազմազան պորտֆոլիոն ներառում է աշխարհի տարբեր ծայրերից ներմուծված ապրանքներ։ Մեր հաջողությունը շարունակում է պայմանավորված լինել 250+ մասնագետներից բաղկացած թիմով, որոնք միավորված են ընդհանուր տեսլականով և պատասխանատվության, նորարարության և որակի նկատմամբ միտվածությամբ։

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png