
Ekoprof LLC
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
24/08/2025
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Գովազդ,Մարքեթինգ, PR
Էկոպրոֆ խոշոր արտադրական ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մասնագետի, ով կիրականացնի մարքեթինգային ռազմավարություն՝ ընկերության ապրանքանիշի զարգացման համար։
Աշխատանքի վայր՝ Շենգավիթ, Թամանցիների 6-րդ նրբանցք, 12/8
Աշխատանքային ժամեր՝ երկ․-ուրբ․ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-14։00
Այս աշխատանքին կարող եք դիմել` ուղարկելով Ձեր ռեզյումեն [email protected] էլ. հասցեին կամ սեղմել ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
«Էկոպրոֆ» ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին։ Հայաստանի Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից է, տան ներքին հարդարման պլաստիկ դեկորատիվ պարագաների արտադրության առաջատար գործարաններից, որտեղ սեփական նախագծերով և ներկրված բարձրորակ հումքից արտադրվում են բարձրորակ պրոֆիլներ, շրիշակներ և խողովակներ։ Բազմազան տեսականին, բարձր որակը, գունային լայն գամման և գնային ճկուն քաղաքականությունը «Էկոպրոֆ» ընկերության գլխավոր այցեքարտերն են։ Հայկական և միջազգային շուկայում ներկայանում է «Կոմֆորտ» ապրանքանիշով։ Շնորհիվ բարձրակարգ մասնագետների, ժամանակին համընթաց թարմացվող նորագույն տեխնոլոգիաների և իհարկե էկոլոգիապես անվնաս և բարձրորակ հումքի, այսօր «Էկոպրոֆ» ընկերությունը ունի շուրջ 200 արտադրատեսակ՝ իրենց բազմազան չափսերով և գույներով։ Այսօր ընկերությունն ունի շուրջ 350 աշխատակից, և այս թիվը շարունակում է աճել ամեն ամիս: Էկոպրոֆը իր ուրույն տեղն ունի միջազգային շուկայում և տարեցտարի ընդլայնվում է ընկերության աշխարհագրությունը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած ՝«Ոչ թե խոսքով, այլ գործով» բանաձևին ։ ՀՀ խոշորագույն հարկատուներից է։ Սոցիալական տարբեր ծրագրերով մշտապես նպաստում է Հայաստանի Հանրապետության զարգացմանը: