page_bg
Հաշվապահ

Նարսան ՍՊԸ

Расположение`

Армения,Ереван

Крайний срок`

03/07/2026

Тип вакансии`

Полная ставка

Образование`

Степень бакалавра

Категория`

Банки, Финансы, Бухгалтерия

Описание вакансии

«Նարսան» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահի։

Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին, զբաղվում է տարբեր շինարարական ապրանքերի արտադրությամբ, ներմուծմամբ և վաճառքով։ Ընկերությունը հանդիսանում է խոշոր հարկատու։

Должностные обязанности

  • Հաշվապահի ընդհանուր պարտականությունների իրականացում,
  • Ներմուծված ապրանքների փաստաթղթերի մուտքագրում և հաշվապահական ձևակերպում ՀԾ,
  • Բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ, վճարման հանձնարարագրերի կազմում,
  • ԵԱՏՄ ներմուծման հաշվետվությունների կազմում, վիճակագրական հաշվետվությունների կազմում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
  • Դրամարկղային գործառնությունների փաստաթղթթերի կազմում, ձևակերպում և գրքի վարում,
  • Հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ստացված հաշիվների մուտքագրում,
  • Գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում։

Требования

  • Բարձրագույն տեխնիկական տնտեսագիտական կրթություն,
  • Աշխատանքային փորձը հաշվապահական ոլորտում պարտադիր է,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու, թիմային աշխատանք կատարելու ունակություններ,
  • Հայկական հաշվապահական ծրագրերի և համակարգչային MS Office (Excel) ծրագրերի փաթեթի լավ տիրապետում,
  • 1C 8.3 ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն։

О компании

Հիմնադրվելով 2003թ.-ին Նարսան ՍՊԸ-ն հանդիսանում է ցինկապատ, ցինկապատ պոլիմերային ծածկույթով, հարթ և ձևավոր թիթեղների, մետաղական կղմինդրերի, տանիքի համալրող դետալների, եվրո դռների և պատուհաննեի, ալյումինե պաշտպանիչ շերտավարագույրների, գիպսաստվարաթղթե սալերի պրոֆիլների և այլ շինարարական ապրանքների արտադրության առաջատար ընկերությունը տեղական շուկայում, և շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և գնային ճկուն քաղաքականության ձեռք է բերել մեծ ճանաչում: Մեծ ներդրումների և ջանքերի շնորհիվ Նարսան ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը և համալրում է գործարանը նոր հաստոցներով: Նարսան ընկերության նպատակն է բարձրորակ և մատրելի արտադրանքով ապահովելը սպառողին:

Подайте заявку через JF.am

Если вы уже зарегистрированы в системе, вы можете подать заявку после входа в систему.

Прикрепленные файлы должны быть в следующих форматах - docx.; pdf; jpeg; png