Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում ինտերնետի միջոցով տրամադրվող ծառայությունները դարձել են մեր առօրյայի անհրաժեշտ և հիմնարար մասը: Այդ ծառայությունները արդյունավետորեն մատուցելու համար ընկերություններին անհրաժեշտ են աշխատակիցներ, որոնք կլինեն ոչ միայն տեխնիկապես մասնագիտացված, այլև օժտված այլ պահանջվող հմտություններով, որպեսզի մատուցեն անհրաժեշտ ծառայություններ: Ամբողջ աշխարհում որակյալ մասնագետների որոնումը դարձել է ռազմավարական խնդիր բազմաթիվ ոլորտների համար: Միևնույն ժամանակ շատ զարգացող երկրներում բազմաթիվ բարձր որակավորմամբ մասնագետներ լրացնում են գործազուրկների բանակը պարզապես որովհետև նրանք չունեն ինքնաներկայացման բավարար հմտություններ: Հերևաբար կարծես թե խնդիր է դառնում միավորել տաղանդը առկա թափուր աշխատատեղերի հետ:
Ջոբֆայնդերի առաքելությունն է նվազեցնել այդ բացը հետևյալ միջոցներով՝
- Ուսուցանելով աշխատանք փնտրողներին կազմել ռեզյումեներ, որ կօգնեն նրանց աշխատանք ստանալ
- Սովորեցնելով նրանց աշխատանք փնտրելու ճիշտ ռազմավարություններ
- Վերապատրաստելով թեկնածուներին ըստ աշխատանքի դիմելու ստանդարտ կանոնների և համապատասխան ձևերի
- Արմատավորելով մարդկային ռեսուրսների լավագույն պրակտիկան դիմորդների և մարդկային ռեսուրսների ղեկավարների միջև:
Jobfinder.am-ի բիզնեսի փիլիսոփայությունը հիմնված է 3 հիմնարար արժեքների վրա՝
Որակյալ ծառայությունների մատուցումը մեր բիզնեսի էությունն է և յուրաքանչյուրը jobfinder.am-ում կոչված է ապահովելու, որ մեր մատուցած ծառայությունները օգնեն մեր հաճախորդներին իրականացնել իրենց պահանջները: Մենք հասկանում ենք, որ բարձրակարգ մակարդակի հասնելու համար մենք պետք է ուղղվենք մեր բիզնեսի առաջնային գծով: Այսպիսով, jobfinder.am-ը ամբողջությամբ նվիրված է կարիերայի հետ կապված գործունեությանը:
Հաճախորդների սպասարկումը նշանակում է, որ jobfinder.am-ում դուք երաշխավորված եք մշտապես ստանալ որակյալ սպասարկում ճիշտ ժամանակին:
Եվ վերջապես, բարձրակարգ ծառայությունները և սպասարկումը հնարավոր են միայն լավագույն մասնագետների հետ, ինչպիսիք են մեր թիմի անդամները: Այսպիսով, մենք ամեն ջանք գործադրում ենք արդյունավետորեն աշխատելու համար: