Աշխատատեղի հայտարարություն
Ծառայության նկարագիրը
Jobfinder.am մեկ-հպումով կարիերայի կայքն առաջարկում է աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ տեղադրելու ծառայություն: Մեր կայքն ունի Հայաստանում գործող On-line կարիերայի կենտրոններից ամենաշատ այցելուների քանակը` Հայաստանում թափուր աշխատատեղերի ամենահարուստ տեղեկատվական դաշտով: Հավատացնում ենք, որ տեղադրելով աշխատանքի վերաբերյալ Ձեր հայտարարությունը մեր կայքի համապատասխան բաժնում, Դուք մեծապես կընդլայնեք Ձեր հնարավորությունները ճիշտ թեկնածու գտնելու համար:
Ու՞մ համար է սա նախատեսված
Հիմնականում միջին և մեծ ընկերություններն են օգտվում այս ծառայություններից, քանի որ նրանք ունեն համապատասխան անձնակազմ, որը կարող է կազմակերպել ռեզյումեներն ուսումնասիրելու և հարցազրույց անցկացնելու գործընթացը: Սակայն, շատ դեպքերում փոքր ընկերություններն էլ են օգտվում այս հնարավորությունից` մեր ծառայությունների որակը գնահատելու և հետագայում վճարում կատարելու որոշում ընդունելու դեպքում: Հաճախ ընկերություններն այս ծառայություններից կարող են օգտվել` վճարելով տարեկան անդամակցության փաթեթի համար, որն էլ առաջարկում է զգալի զեղչերի հնարավորություն: Խնդրում ենք այցելել ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԷՋ բաժինը, որտեղ կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ փաթեթի կանոնների հետ: