Խորհուրդներ

Ինչպես գրել արդյունավետ հայտարարություն աշխատատեղի վերաբերյալ

Վատ գրված հայտարարությունը հաճախ բերում է չափից ավելի քանակությամբ դիմողների արձագանքին, ինչն էլ հանգեցնում է ռեզյումեների ուսումնասիրության և իրականում չորակավորված թեկնածուների հարցազրույցների վրա անհամեմատ շատ ժամանակի վատման: Ոչ ճիշտ կազմված հայտարարությունը կարող է հանգեցնել նաև որակավորված աշխատակիցների և ժամանակի կորուստի: Յուրաքանչյուր հայտարարության հիմնական նպատակն է աշխատանք փնտրողներին տեղեկացնել, թե ինչու նրանք պետք է աշխատեն հատկապես Ձեզ համար և ոչ թե Ձեր մրցակցի:

Ստորև բերված են արդյունավետ հայտարարություն գրելու վերաբերյալ մի քանի խորհուրդներ`

Եղեք համառոտ– Հայտարարությունում հստակ առանձնացրեք աշխատանքային պահանջները աշխատանքի նկարագիրը և պարտականությունները.

Մի գործածեք ոչ անհրաժեշտ ածականներ և մակբայներ – Խուսափեք հայտարարության մեջ անտեղի տեղեկություններ ընդգրկելուց:

Տվեք կազմակերպության նկարագիրը - Թվարկեք այն արտադրանքները և ծառայությունները, որոնք մատուցում է Ձեր կազմակերպությունը: Հիշեք, որ Դուք փորձում եք վաճառել Ձեր կազմակերպությունը պոտենցիալ թեկնածուին, այնպես որ միշտ եղեք դրական տրամադրված:

Գործածեք աշխատանքը նկարագրող վերնագրեր – Մի փորձեք օգտագործել աշխատանքի ճշգրիտ վերնագիրը: Նկարագրեք, թե ինչ եք փնտրում, որպեսզի որակավորված թեկնածուները չդիտեն վերնագիրը որպես արգելք:

Ապահովեք տվյալ պաշտոնի պարտավորությունների և պահանջների ճիշտ նկարագիրը– Սա կօգնի խուսափել չորակավորված թեկնածուների դիմում-հայտերից: Խուսափեք աշխատանքային փորձի տարիների վերաբերյալ որոշակի թիվ նշելուց. սա կարող է արգելք հանդիսանալ պոտենցիալ որակավորված թեկնածուների համար:

Ներառեք աշխատավարձի չափը – Հայտարարությունները, որոնք չեն ներառում աշխատավարձի մասին տեղեկություն, չեն գրավի լուրջ աշխատանք փնտրողների ուշադրությունը:

Ընդգծեք առավելությունները – Նկարագրեք, թե ինչ կարող են շահել աշխատանքի դիմողները` աշխատելով Ձեր կազմակերպությունում:

Ձեր ուղերձը դարձրեք անհատական – Գրեք Ձեր հղումը երկխոսության ոճով: Սա թույլ է տալիս թեկնածուին մտավոր պատկերացնել իրենց այդ պաշտոնում: Գրեք այնպես, ասես ուղղակիորեն խոսում եք աշխատանք փնտրողի հետ:

Ներառեք կապ հաստատելու պարզ տեղեկատվություն և ծանուցում – Պարզ նշեք` ինչպես, երբ և որտեղ եք ցանկանում հանդիպել:

Ճիշտ կազմված հայտարարության շնորհիվ` Դուք կհավաքագրեք  որակյալ մասնագետներ և կկրճատեք Ձեր ծախսերը: Ցանկանու՞մ եք թափուր աշխատատեղերի հայտարարություն տեղադրել: Տեղադրեք այն JobFinder.am կայքում:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.workforcecentralflorida.com/employer/post-job-openings/writing-effective-recruitment-advertisements.stml:

Ինչպես աշխատանքի ընդունել մասնագետների

Այս թեման ուսումնասիրելու ընթացքում մի գործատուից մենք տեղեկացանք հետևյալ պատմության մասին:

Ես նոր էի Սիեթլից ժամանել Ատլանտա: Եվ միայն այն ժամանակ, երբ տաքսի նստեցի, հասկացա, որ այն անձնակազմի հարյուրավոր անդամների է տեղափոխում` թռիչքն ապահովելու համար: Ես տեսա ընդունարանի աշխատակցին, անվտանգության աշխատակիցներին, օդաչուներին, բեռնափոխադրողներին, թռիչքի անձնակազմին, օդային վերահսկողներին և օդանավակայանի բազմաթիվ այլ աշխատակիցների: Նրանք ինչպես թռիչքն իրականացնող անձինք են, այնպես էլ իրենց գործին տիրապետող մի փոքրիկ բանակ: Ես մի բան եմ հասկացել իմ կարճատև գործունեության ընթացքում, և դա այն անվիճելի փաստն է, որ մեկ անձը կարող է արգելք հանդիսանալ հաջողակ բիզնեսի աճին:

Ես մշտապես այնպիսի “վարչական” աշխատանքներ եմ կատարում, ինչպիսիք են երկարաձգված հաշիվներին հետևելը, հարկերին և շուկայավարման մանրամասներին մշտապես տեղյակ լինելը և իմ ընկերության միջոցները հաշվեկշռելը: Թվում է, թե հասարակ առաջադրանքներ կատարելը դյուրին է, սակայն հենց որ փորձում եմ աշխատել որևէ նախագծի վրա, հեռախոսը սկսում է զանգել:

Ես նաև հասկացել եմ, որ որոշ իրեր բաց թողնելը Ձեզ ավելի շատ վերահսկողություն կտա: Շփոթվա՞ծ եք: Մտածեք այս մասին: Ես շաբաթը 3 ժամ տրամադրում եմ հաշվառման մանրամասներին: Ես դրանից ոչ մի գումար չեմ ստանում, ես վաստակում եմ ինտերնետային կայքեր ձևավորելով և տարբեր կազմակերպություններին online տարբերակով խորհրդատվություն տալով: Ինչու՞ ծախսել 3 ժամ` առանց փող վաստակելու, եթե կարող եմ ժամը $45 վաստակել` անելով իմ աշխատանքը: Պատասխանն է` քանի որ այն պետք է իրականացվի: Շաբաթական 3 ժամ տրամադրելով այլ աշխատանքի, որի ընթացքում ժամը $45 կորուստ եմ ունենում` ես մեկ շաբաթում կորցնում եմ $175, իսկ մեկ տարվա կտրվածքով`$7020:

Երբ ես աշխատանքի ընդունեցի իմ հաշվապահին, ես գումար “խնայեցի”: Ես այլևս տարեկան $7000 չեմ կորցնում` ադմինիստրատիվ առաջադրանքներ կատարելով: Փոխարենը, ես կարող եմ վճարել նրան շատ ավելի քիչ, քան տարեկան $7000` իմ հաշվառումներն իրականացնելու համար: Սա ինձ տրամադրում է հավելյալ 3 ժամ հաճախորդների սպասարկման համար:

Ես նաև աշխատանքի եմ ընդունել անձանց, ովքեր հոգ են տանում փոստի և հեռախոսազանգերի մասին: Ամեն օր ես բավականին շատ արձագանքներ եմ ստանում $ 50.000-ի չափով: Ես մեկի կարիքն ունեի, ով կհամակարգեր ամբողջ տեղեկատվությունը: Սա է միայն խնայում իմ ժամանակը` թույլ տալով ինձ կենտրոնանալ իմ գործունեության/ բիզնեսի իրականացման վրա:

Գործարար մարդիկ հաճախ նկարագրվում են որպես համառ, ուժեղ կամք ունեցող, խելագար, ճարպիկ/խելացի և հաջողակ: Այս բնութագիրներից ոչ մեկը բացասական չեն, կամ չպետք է լինեն: Բիզնեսմեններն անհրաժեշտ են այնքան, որքան աշխատողները: Այս բառերը երբեմն նկարագրում են Ձեզանից որոշներին, և Ձեր կազմակերպության կարևոր բնագավառները ուրիշներին հանձնելու միտքը Ձեզ իրական չի թվում:

Որքանո՞վ է իրական Ձեզ թվում այն փաստը, որ կարելի է աշխատանքի ընդունել փաս՞տաբանի տունը ներկելու համար: Իսկ ի՞նչ կասեք Ձեր համակարգչի մեջ ծրագրեր մունքագրելու համար գորգ լվացողի աշխատանքի ընդունելու մասին: Ակնհայտորեն, այս մարդիկ անկարող են իրականացնել այդ աշխատանքները. դա նրանց մասնագիտությունը չէ.

Երբեմն Ձեզ ավելի քիչ չպետք է անհանգստացնի այն փաստը, թե ինչը կարող է խթանել Ձեր ստեղծագործականությունը: Ես մի լուսանկարչի գիտեմ, ինչը պարտադիր էր իր կայքի էջերը ձևավորելու համար: Չնայած նա լավ ստեղծագործական միտք ուներ, նա չգիտեր որոնողական համակարգերի մասին կամ այն մասին, թե ինչ է բրաուզերն իրենից ներկայացնում: Սակայն նա գերազանց տիրապետում էր այն ամենին, ինչ վերաբերում էր ֆոկուսին, լուսավորմանը և --- արագությանը: Իմ տեսակե՞տը: Աշխատանքի ընդունել իրենց գործին լավ տիրապետող անձանց.

Իմ հաշվապահը հաշվապահ է, ով կատարում է հաշվառումներ, ավելին, կատարում է իմ հաշվառումները: Ես չեմ պատրաստվում խնդրել նրան ինձ նկարել, ձևավորել իմ ինտերնետային կայքը կամ ներկել իմ տունը.

Հանձնեք ուրիշներին Ձեր բիզնեսի որոշ բնագավառները: Դուք կարող եք լինել օդաչուն և ոչ թե մտահոգվել իրերի հանձնման կամ ընդունարանի աշխատակիցների ընտրման համար.

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://ezinearticles.com/?Hire-People-For-What-They-Do-Best&id=8604:

Ինչպես գտնել լավագույն թեկնածուներին

10 խորհուրդ, որոնք անհրաժեշտ են կադրերի գծով աշխատակցին

Տաղա՞նդ եք որոնում, թե՞ կարիք ունեք կատարյալ թեկնածուի, ով կհամապատասխանի Ձեր ընկերությունում առկա թափուր պաշտոնին: Որպես կադրերի գծով աշխատակից` Դուք երբեք չպետք է բավարարվեք լավագույն թեկնածուներով: Թաքնված տաղանդները ամենուր են: Այս ամենը կախված է նրանից, թե որքան ջանք եք Դուք գործադրում և ինչ ռազմավարություն եք կիրառում հավաքագրելու ոչ թե պարզապես “լավ” թեկնածուներ, այլ թեկնածուներ, ովքեր արժանի են տվյալ աշխատանքին:

Փորձեք կրկին ստուգել Ձեր տվյալների բազան և տեսնել, թե արդյոք կան ռեզյումեներ, որոնք լի են բազմաթիվ հարցականներով: Իհարկե Դուք կցանկանաք, որ Ձեր տվյալների բազայում լինի բերքի միայն լավագույն մասը: Այսպիսով, այն, թե ինչպես Դուք կտարբերակեք ցորենը ծղոտից, կախված է Ձեր և Ձեր անձնակազմի հմտություններից:

  1. Բացահայտեք արհեստավարժ մասնագետներ և նրանց հետ հաստատեք երկարաժամկետ հարաբերություններ:Ստեղծագործաբար մոտեցեք հարցերին` սա է լավագույն խորհուրդը, որ կարող ենք տալ: Թեկնածուներ փնտրելու բազմաթիվ եղանակներ կան: Դա միայն հիմնական աշխատանքային կայքերին բաժանորդագրվելը չէ: Իրականում, երբ Դուք սկսում եք ընտրել թեկնածուների, որոնց մասնագիտական հմտություններին վստահում եք, այդ դեպքում ձեր միջև լուրջ փոխհարաբերություններ են կառուցվում: Թույլ տվեք նրանց օգտագործել իրենք կապերը: Ընդլայնեք և օգտագործեք Ձեր մասնաճյուղերն ու կազմակերպությունները: Դրանով Դուք ոչ միայն ավելի շատ ռեզյումեներ եք ավելացնում Ձեր տվյալների բազայում, այլև իրականում Դուք նրանց հետ հաստատում եք երկարաժամկետ հարաբերություններ:
  2. Գիտակցեք կազմակերպության հիմնահարցերը.Միայն իմանալով և գիտակցելով կազմակերպության հիմնահարցերն ու խնդիրները` Դուք կկարողանաք ճիշտ մասնագետ ընտրել: Հստակ պատկերացնելով, թե ինչ մասնագետ է Ձեզ հարկավոր` Դուք խնայում եք Ձեր և այդ հաստիքին չհամապատասխանող թեկնածուների ժամանակը
  3. Հաղորդակցման հմտություններ ձեռք բերեք:Քաղաքավարի եղեք Ձեր հաճախորդների, աշխատակազմի և թեկնածուների նկատմամբ: Աշխատավարձի բանակցություններում երբեք մի զիջեք: Կլինեն թեկնածուներ, որոնք կարող են բավարարվել ավելի ցածր աշխատավարձով, պայմանով, որ նրանք լիովին կհարմարվեն աշխատանքային միջավայրին: Այսպիսով, կարևոր է, որ հարցազրույցի ընթացքում Դուք կարողանաք բացահայտել թեկնածուի անհատականությունը: Անցեք հաջորդ փուլին և կզարմանաք, թե որքան շատ է Ձեր թեկնածուն պատրաստ փոխզիջումների:
  4. Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Ուշադիր եղեք մանրուքների հարցում, քանի որ դա է Ձեր աշխատանքային գործընթացի հաջողության գրավականը: Նույնը պահանջեք նաև Ձեր անձնակազմից:
  5. Ճկունությունը լավագույն ռազմավարությունն է: Կադրերի գծով աշխատակիցը պետք է անհրաժեշտության դեպքում բավականաչափ ճկուն լինի յուրաքանչյուր հարց լուծելիս:
  6. Ազնիվ եղեք:Լինելով անկեղծ` Դուք կխնայեք ոչ միայն Ձեր, այլև թեկնածուների ժամանակը:
  7. Պահեք աշխատանքային էթիկա:Լավ ղեկավարը միշտ պետք է լավ օրինակ ծառայի:
  8. Պետք է գիտակցել, որ բիզնեսը թիմային ջանք է պահանջում: Դուք պետք է ըմբռնեք թիմ հասկացության իմաստը: Փառք Աստծո, Դուք մենակ չեք աշխատում: Նախապատրաստեք և ձևավորեք Ձեր անձնակազմը և բաժանեք պարտականությունները: Իմացեք նրանց ուժեղ կողմերը և հիմնվեք դրանց վրա: Առաջնորդեք նրանց իրենց նպատակների իրագործման մեջ: Հստակ սահմանեք խնդիրներն ու նպատակները:
  9. Ապահովեք պատշաճ համբավ: Այն է` "X Կադրային գործակալությունը միշտ առաջարկում է լավագույն թեկնածուների, լավ կլինի ուշադրություն դարձնել նրա առաջարկներին":

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/how-to-find-the-best-candidates-for-that-job:

Ինչպես օգտվել հարցազրույցր վարելու էտիկետից

Ձեր ընկերությունն աճում է, և Դուք հավելյալ աշխատակիցների կարի՞ք ունեք: Հայտարարությունները գովազդվե՞լ են, և կան մի քանի դիմողնե՞ր, համանայն դեպս թղթի վրա, որոնք համապատասպանում են պաշտոններին: Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել վերջնական թեկանածուների հե՞տ` որոշելու, թե որն ավելի շատ կնպաստի ընկերության հետագա զարգացմանը:

Հարցազրույցը վարելը հաջող բիզնեսի կարևորագույն նախապայմաններից մեկն է: Քանի որ Ձեր աշխատակիցները Ձեր ամենաարժեքավոր կապիտալի մի մասն են կազմում, ապա Դուք պետք է խոհեմորեն կատարեք ընտրությունը: Ահա մի քանի խորհուրդ հարցազրույցը վարելու համար:

  1. Կատարեք տնային աշխատանքը: Նախքան հարցազրույցը` ուսումնասիրեք դիմողների ռեզյումեները:
  2. Պատրաստեք հարցերի ցանկ, որոնց պատասխանները ցանկանում եք լսել:
  3. Եղեք հմուտ: Դուք ներկայացնում եք Ձեր ընկերությունը և Դուք եք փոխանցում դիմողին աշխատանքային միջավայրի մասին առաջին իրական տպավորությունը: Մի ուշացեք հարցազրույցից, հագնվեք պատշաճ և ունեցեք համապատասխան խոսելաոճ:
  4.  Հիշեք, որ կան հարցեր, որոնք արգելված են օրենքով: Քանի որ աշխատողների միջև չի կարելի խտրականություն դնել տարիքի, ռասայի, սեռի, կրոնի, ազգային պատկանելիության և հաշմանդամության հիմքերից ելնելով,  Դուք պետք է զգոն լինեք այս թեմաներից որևէ մեկը չշոշոփելու համար: Խորհուրդ չի տրվում ընկերության վարկանիշը վտանգել` անտեղի հարցել տալով: Ահա մի քանի խորհուրդ:

- Չպետք է հարցնել դիմողի ծննդյան տարեթիվը, բացառությամբ այն դեպքերի, երբ կասկածում եք, որ նա 18 տարեկանից փոքր է:

- Չպետք է դիմողի  քազաքացիության ու ազգային պատկանելիության վերաբերյալ հարցեր տալ, բայց կարող եք հարցնել` արդյոք նա լիազորված է տվյալ երկրում աշխատելու համար:

- Դուք չպետք է դիմողի ընտանեկան կարգավիճակի և հետագա պլանների մասին հարցեր տաք: Կարող եք միայն  հարցնել`արդյոք նա հնարավորություն ունի  արտաժամյա աշխատել կամ գործուղման գնալ, եթե իհարկե նման պահանջներ նշված են եղել տվյալ թափուր տեղի հայտարարության մեջ:

- Չպետք է հարցնել դիմողի տարիքի, առողջության կամ հաշմանդամության մասին: Եթե անհարաժեշտ է, ապա կարող եք հարցնել` ի վիճակի է արդյոք նա 8 ժամ աշխատել:

- Չպետք է հարցնել` արդյոք դիմողը երբևէ ձերբակալված է եղել:

- Չպետք է հարցնել դիմողին`արդյոք նա ազնիվ ճանապարհով է ազատվել բանակից:

  1. Փորձեք նայել իրերին դիմողի տեսանկյունից: Հիշեք, որ միայն Դուք չեք համարում նրան պոտենցիալ աշխատակից, նա նույնպես գնահատում է Ձեր ընկերությունը որպես պոտենցիալ աշխատատեղ: Առաջարկեք աշխատանքի ազնիվ, սակայն լավատես նկարագիր, ինչպես նաև առաջխաղացման հնարավորություններ:
  2. Եղեք ընկերական: Ստեղծեք հագիստ մթնոլորտ` այսպիսով թույլ տալով դիմողին բաց և ազնիվ լինելու Ձեզ հետ:
  3. Խրախուսեք դիմողին հարցել տալ: Նրանց հարցերը կօգնեն Ձեզ որոշել, թե ինչն են նրանք համարում առաջնահերթ:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/a2062-how-to-conduct-an-interview.html:

Ինչպես հեռախոսով հարցազրույց վարել

Այսօր բոլոր խոշոր կազմակերպությունների կադրերի գծով ղեկավարները` որպես թափուր աշխատատեղ լրացնելու առաջին փուլի միջոց, ընտրում են հեռախոսային հարցազրույց տարբերակը: Այն հնարավորություն է ընձեռում գտնել ամենահամապատասխան աշխատակցին` առանց շատ գումար կամ ժամանակ ծախսելու: Միևնույն ժամանակ հեռախոսային հարցազրույցները հնարավորություն են տալիս դիմողներին առանձնանալ իրենց մրցակիցներից և տպավորություն գործել գործատուի վրա: Անկախ նրանից, թե հարցազրույցի ժամանակ լսափողի որ կողմում եք գտնվում (ում դերն եք ստանձնում` գործատուի, թե աշխատանք փնտրողի), Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հարցազրույցի ընթացքում:

  1. Օգտվեք հեռախոսային հարցազրույցներից` արագորեն թեկնածուներ ընտրելու և հետագայում նրանցից ոմանց առանձնացնելու նպատակով:
  2. Զանգ կատարելուց առաջ նախապատրաստվեք: Վերանայեք դիմողի ռեզյումեն և իմացեք թափուր պաշտոնի անվանումը:
  3. Պատրաստեք մի շարք հարցեր, որոնք կցանկանաք հղել և մի քանի կարևոր կետեր նշեք աշխատանքի մասին, որ կցանկանաք հաղորդել, այնպես որ կարողանաք անցկացնել հեռախոսազրույցը:
  4. Փորձեք խուսափել ցանկացած անպատեհ զրույցներից, քանի որ դա կարող է ոչ պրոֆեսիոնալ մարդու տպավորություն թողնել: Դա կարող է նաև շեղել խոսակցության ընթացքը, ինչն էլ ավելի դժվար կդարձնի խոսակցության նախկին տոնին վերադառնալը:
  5. Դիմողի ռեզյումեն պահեք Ձեր առջև` անհրաժեշտության դեպքում տեղեկություններ ճշտելու նպատակով:
  6. Մատչելի կերպով ներկայացրեք պաշտոնը և դրա հեռանկարները:
  7. Ծանոթացեք դիմողի հմտություններին և աշխատանքային փորձին` պատկերացում կազմելու, թե դրանք որքանով կարող են օգտակար լինել տվյալ աշխատանքային միջավայրում:
  8. Փորձեք հասկանալ, թե որքան լրջորեն է դիմողը տրամադրված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և արդյոք պետք է հետագայում ևս հարցազրույց անցկացնել նրա հետ.
  9. Հետևեք Ձեր ներքին ձայնին: Եթե հեռախոսային հարցազրույցի արդյունքները Ձեզ բավարարում են: ապա կարող եք թեկնածուին հրավիրել գրասենյակ:
  10. Հստակ բացատրեք աշխատանքի անցնելու գործընթացը և այն, թե ինչ կարող է ակնկալել դիմողը:
  11. Եթե ցանկանում եք հետագայում զրուցել դիմորդի հետ, հրավիրեք նրան առերես հանդիպման:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/a2391-how-to-conduct-a-phone-interview.html:

Ինչ հարցեր տալ հարցազրույցի ընթացքում

Ահա հարցազրույցի ընթացքում տրվող հարցերի օրինակներ, որոնք կարող եք իբրև ուղեցույց կիրառել:

Ընդհանուր հարցեր

Պատմեք Ձեր վերջին աշխատանքային փորձի մասին:
Ինչու՞ եք հեռացել Ձեր նախկին աշխատավայրից:
Ի՞նչ գիտեք այս պաշտոնի մասին և ի՞նչ հմտություններ կցուցաբերեք այս պաշտոնը ստանձնելիս:
Ըստ Ձեզ ո՞ր աշխատանքային պարտավորություններն են առավել ոգևորող և ինչու՞:
Ըստ Ձեզ ո՞ր աշխատանքային պարտավորություններն են առավել վրդովեցնող և ինչու՞:
Պատմեք, թե համակարգչային ինչ ծրագրեր եք օգտագործել:
Ինչպիսի՞ աշխատանքային պարտականություններ է Ձեզ հուզում, ինչու՞ :
Պատմեք Ձեր համակարգչային գիտելիքների մասին կամ ինչ ծրագրերի եք լավ տիրապետում:
Ինչպիսի՞ ղեկավարման ոճ եք նախընտրում (ակտիվ, հաճախակի վերահսկողություն, նվազագույն վերահսկողություն) և ինչու՞:

Թեկնածուին բնորոշ անձնական հատկանիշները պարզող հարցեր
Նկարագրեք մի իրավիճակ, երբ Դուք միևնույն ժամանակ պետք է մի քանի մարդկանցից ուղղություն ստանայիք:
Նկարագրեք որևէ իրավիճակ, երբ Դուք պետք է վերջնաժամկետի համար որակ զոհաբերեիք կամ հակառակը:
Պատմեք որևէ առանձնահատուկ դեպքի մասին, Երբ Դուք ստանձնել եք մի քաղաքականություն, որի հետ, այնուամենայնիվ, համաձայն չէիք:
Պատմեք որևէ իրավիճակի մասին, երբ Ձեր ղեկավարը բացակայում էր, և Դուք պետք է լուծեիք մի անհետաձգելի խնդիր: Ի՞նչ արեցիք և ինչպիսի՞ արդյունքի հասաք:
Պատմեք որևէ նախագծի մասին, որի համար Դուք պատասխանատու եք եղել և այն մասին, թե ինչպես եք կազմակերպել անհրաժեշտ թղթային աշխատանքը, առաջադրանքները, նպատակները և այլն:
Երբևէ միջամտե՞լ եք ի շահ Ձեր աշխատակցի, որի հետ արդարացիորեն չէին վարվում: Կպատմե՞ք այդ մասին:
Երբ Դուք առաջադրանք եք տալիս աշխատակիցներին, ինչպե՞ս եք հետևում դրա կատարման ընթացքին:
Պատմեք Ձեր կայացրած որևէ որոշման մասին, որի հետ Ձեր ղեկավարը համաձայն չէր: Ինչպե՞ս եք վարվել այդպիսի իրավիճակում:
Ի՞նչ եք կարծում, որո՞նք են հիմնական սխալները, որ արվում են այս պաշտոնը ստանձնելիս:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Ձեր ղեկավարը Ձեզ խնդրել է կատարել մի առաջադրանք, որը Ձեր կարծիքով անհրաժեշտ չէր կամ կարող էր այլ կերպ կատարվել: Ի՞նչ քայլերի եք դիմել այդ առաջադրանքը կատարելու համար:
Նկարագրեք որևէ դեպք, երբ գիտակցել եք, որ պետք է խախտել ընկերության կանոններից որևէ մեկը, որպեսզի ինչ-որ բան իրականացնեք:
Ինչպես եք կարծում` որո՞նք կարող են լինել այս պաշտոնը զբաղեցնողի հիմնական սխալները :
Կարո՞ղ եք պատմելմի դեպք, երբ բացակայել կամ ուշացել եք աշխատանքից,և ինչպես եք բացատրել դա Ձեր զեկավար անձին:
Ինչպե՞ս եք լուծում դժվար կամ պահանջկոտ հաճախորդների հետ ծագած խնդիրները: Նկարագրեք նմանատիպ մի իրավիճակ:
Պատմեք մի դեպքի մասին,երբ Ձեր ղեկավար անձը խնդրել է Ձեզ ավարտել մի առաջադրանք, որը, Ձեր կարծիքով, պարդադիր չէր կամ կարող էիք հետո կատարել: Ինչ քայլեր եք ձեռնարկել առաջադրանքը կատարելու համար:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Դուք ստիպված եք եղել շրջանցել Ընկերության կանոններից մեկը Ձեր նպատակին հասնելու համար:

Հաճախորդների սպասարկում

Ինչպե՞ս Ձեր ղեկավարը կնկարագրեր Ձեր հարաբերությունները Ձեր աշխատակիցների հետ:
Նկարագրեք հաճախորդի հետ առնչվող այնպիսի խնդիրներ, որոնք լուծել եք:
Պատմեք, թե ինչպես եք կազմակերպել Ձեր օրը` Ձեր աշխատանքը ավարտին հասցնելու համար:
Պատմեք, թե ինչպես եք կազմակերպում Ձեր օրը աշխատանքը կատարելու համար:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Դուք ստացել եք տարբեր առաջադրանքներ Ձեր մի քանի ղեկավար մարմիններից: Ինչպես եք որոշել, թե որն է առաջնայինը:

Հարցազրույցի ավարտ

Ձեր նախկին աշխատանքների ո՞ր բնագավառն է Ձեզ ամենաշատը դուր եկել:
Ինչու՞ մենք պետք է Ձեզ աշխատանքի ընդունենք:
Որևէ հարցեր ունե՞ք ինձ ուղղված:

Ապահով հարցազրույց

Հարցեր մի՛ տվեք հետևյալ դրույթների վերաբերյալ:
1. Տարիք, կրոն, ռասայական պատկանելիություն
2. Տանը օգտագործվող լեզուներ (եթե դա աշխատանքի նկարագրի մասն է կազմում, ապա կարող եք հարցնել, թե ինչ լեզուների է թեկնածուն գերազանց տիրապետում)
3. Ընտանիք` ամուսնու աշխատանք, երեխայի խնամք, ամուսնական կարգավիճակ, թեկնածուի և նրա ծնողների ծննդավայրը, սեռական ուղղվածությունը
4. Տան սեփականություն, ավտոմեքենայի սեփականություն
5. Դատվածություն (Դուք կարող եք հարցնել, թե արդյոք թեկնածուն երբևէ մեղադրվել է ծանր հանցագործության մեջ, այլ ոչ թե արդյոք նրանք երբևէ ձերբակալվել են)
6. Ֆիզիկական կամ մտավոր հետամնացություն
7. Քաղաքացիություն Եթե թեկնածուն վերը նշված հարցերին պատասխանում է “ոչ-ոչ”, նմանօրինակ մի բան ասեք. “Սա այն տեղեկությունը չէ, որ ինձ անհրաժեշտ է այս հարցազրույցի ընթացքում” և անցեք ավելի ապահով թեմաների շոշափմանը :
Հարցերն անպայման պետք է առնչվեն աշխատանքին և բոլոր թեկնածուներին պետք է տրվեն միևնույն հիմնական հարցերը:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.workforcecentralflorida.com/employer/employer-research-resource-center/hr-tips-strategies/recruitment/interviewing-questions.stml:

Հարցազրույց թեկնածուին բնորոշ անձնական հատկանիշները պարզելու համար

Եթե Դուք գտնում եք, որ թեկածուի նախկին վարվելակերպը հիմք է հանդիսանում նրա հետագա վարվելակերպի մասին պատկերացում կազմելու համար, ապա որակյալ մասնագետ գտնելու նախապայմանն է վարվելակերպը բացահայտող հարցազրույց վարելը: Խորհուրդ է տրվում այս տեսակի հարցազրույցները անուշադրության չմատնել, եթե Ձեզ անհրաժեշտ են փորձված և որակյալ թեկնածուներ, այլ ոչ թե միջակ մասնագետներ: Հաղորդակցվելու լավ հմտություններ ունեցող մարդը կարող է նույն հարցի շուրջ խոսել և լինել շատ համոզիչ, եթե Դուք չպնդեք, որ նա բերի կոնկրետ օրինակներ: Մենք առանձնացրել ենք մի քանի հարց, որոնք կօգնեն բացահայտել ամենադժվար թեկնածուի բնավորությունը:

Առաջնորդի ունակություն
Այս ունակությունը չափազանց կարևոր է ցանկացած պաշտոն զբաղեցնելու համար, եթե վերջինս պահանջում է թիմային աշխատանք: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն բացահայտել թեկնածուի ուժեղ կողմերը:
Պատմեք ինձ` ինչպե՞ս եք կազմակերպում թիմային հանդիպում և քննարկում: Ինչպիսի՞ իրավիճակներ են եղել և ինչպե՞ս եք Դուք դրանք կազմակերպել:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Ձեր աշխատակիցները Ձեզ են դիմել մի շարք կարևոր հանձնարարության կամ նախագծի վերաբերյալ օգնության ակնկալիքով: Ինչպիսի՞ իրավիճակներ են եղել, և ինչպե՞ս եք Դուք դրանք հաղթահարել:

Բանավոր խոսքի արվեստ
Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն բացահայտել թեկնածուի ուժեղ կողմերը:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Ձեզանից պահանջվում էր ելույթ ունենալ մեծ հանդիսատեսի առջև:
Ինչպիսի՞ն էր իրավիճակը, ի՞նչ էիք զգում այդ պահին և ի՞նչ արդյունքի հասաք:

Վճռականություն
Սա անհատի անկախ որոշումներ կայացնելու ունակության, ինչպես նաև նրա ինքնավստահության և ռիսկի նկատմամբ հանդուրժողականության ցուցանիշն է: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն բացահայտել թեկնածուի ուժեղ կողմերը այս ասպարեզում:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Ձեզանից պահանջվել է կարևոր որոշում կայացնել` առանց լիարժեք տեղեկություն ունենալու: Ինչպիսի՞ն էր իրավիճակը և ի՞նչ արդյունքի հասաք:
Նկարագրեք մի իրավիճակ, երբ Դուք ստիպված եք եղել որոշում կայացնել, չնայած այն բանին, որ Դուք պատասխանատու կամ իրավասու չեք եղել այն կայացնել: Ի՞նչ արեցիք համոզվելու համար, որ ճիշտ եք վարվել:

Համառություն
Սա անհատի` հաղորդակցվելու ունակության ցուցանիշն է: Այն սերտորեն կապված է առաջնորդ լինելու ունակության հետ և կարևոր է այնպիսի պաշտոն զբաղեցնելու համար, որը պահանջում է ուղղորդել աշխատակիցներին: Ահա մի քանի հարցեր թեկնածուի ուժեղ կողմերը այս ասպարեզում բացահայտելու համար:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Դուք ստիպված եք եղել Ձեր խոսքը պնդել, որպեսզի ընդունվեր Ձեր տեսակետը: Բերեք օրինակներ:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Դուք ստիպված էիք “պարտադրել” Ձեր ղեկավարին կամ աշխատակիցներին Ձեր տեսակետներից մեկը: Ո՞րն էր այդ գաղափարը, և ի՞նչ արդյունքի հասաք:

Եռանդ
Սա անհատի` աշխատանքի ինտենսիվ մակարդակի հաստատման ունակությունն է: Մինչ թեկնածուների մեծ մասը ընդունակ կլինի կատարել աշխատանքը ութ ժամվա ընթացքում, քիչ եռանդով օժտված մարդիկ նույն արդյունքները կստանան ավելի երկար ժամանակաընթացքում: Սա նաև անհատի` արագ աշխատելու ունակության ցուցանիշն է: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն Ձեզ պարզել թեկնածուի ուժեղ կողմերն այս ասպարեզում:
Պատմեք մի դեպքի մասին, երբ Ձեզանից պահանջվել է աշխատել մի թիմի հետ մի կարևոր նախագծի շուրջ և Դուք գոհ չեք եղել, թե ինչ արագությամբ է այն առաջ ընթացել: Ինչպե՞ս եք վարվել Դուք այդ իրավիճակում:
Նկարագրեք մի իրավիճակ, երբ Դուք ստիպված եք եղել լրացուցիչ աշխատել` առաջադրանքը կատարելու համար: Ինչպիսի՞ն էր իրավիճակը և ինչպե՞ս եք Դուք Ձեզ ոգևորել:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.mikenacke.com:

Ինչպես խուսափել սխալ աշխատակից ընդունելուց

Սխալ 1: Հոսանքի ուղղությամբ շարժվելը
Ոչ փորձառու հարցազրույց վարողները երբեմն ծուղակն են ընկնում` թույլ տալով, որ հարցազրույցը “ազատ ոճով” ընթանա: Սա կարող է հանգեցնել նրան, որ թեկնածուն ենբեմն ինքն է վերահսկում հարցազրույցի ուղղությունը:

Լուծում: Ունեցեք հստակ մշակված հարցաշար բոլոր թեկնածուների համար, և կիրառեք այն ամբողջ հարցազրույցի ընթացքում` որպես ուղեցույց : Նշումներ կատարեք թեկնածուների պատասխանների հիման վրա: Անհրաժեշտության դեպքում տվեք տարբեր լրացուցիչ հարցեր: Գրառումներ կատարելով` Դուք կարող եք համեմատել նրանց հավասար հիմքերի վրա:

Սխալ 2: Կանխատեսելի հարցեր
Հաճախ հնչող հարցեր տալը կարող է Ձեզ մոլորության մեջ գցել` ստիպելով մտածել, որ նա ամենահարմար թեկնածուն է:

Լուծում:
 Թեկնածուներին տվեք այնպիսի հարցեր, որոնք ստիպեն նրանց ընդլայնվել իրենց պատասխանների շուրջ` բացահայտելով իրենց մտավոր ունակությունները, ինչպես նաև նրանց վերաբերմունքը և աշխատանքը ստանձնելու ունակությունները: Այդպիսի հարցերից են`
Եթե Դուք հնարավորություն ունենայիք ձևավորել Ձեր անձնական աշխատանքը, ինչպիսի՞ն այն կլիներ: Ո՞րն է ներկայիս աշխատանքի Ձեր ամենասիրելի մասը և ինչու՞: Տվեք նմանատիպ հարցեր և փորձված պատասխանների փոխարեն, որոնք Ձեզ իրականում ոչինչ չեն ասում, Դուք կտեղեկանաք` ինչպիսին են իրականում այդ թեկնածուները:

Սխալ 3:
Աշխատանքի բացասական կողմերի քողարկումը
Եթե Դուք գտնում եք, որ տվյալ թեկնածուն համապատասխանում է Ձեր թափուր աշխատատեղի համար և ակնհայտորեն ցանկանում եք, որ նա ընդունի Ձեր առաջարկը, ապա սխալ է կարծել, թե քողարկելով աշխատանքի բացասական կողմերը` Դուք կխուսափեք նրանք կորցնելուց: Վաղ թե ուշ նա կբացահայտի դրանք և կհրաժարվի տվյալ աշխատանքից:

Լուծում:
Անկեղծ եղեք բոլոր հարցերում և գտեք այնպիսի թեկնածուներ, ովքեր կընդունեն այդ մարտահրավերները և կարող են տեսնել ավելին, քան բացասական կողմերը: Այդպիսի մարդիկ կարող են դառնալ Ձեր ամենաարժեքավոր աշխատակիցները:

Սխալ 4:
“Համապատասխան” լինելու հարցի անտեսումը
Յուրաքանչյուր աշխատանքային թիմ ունի սեփական մշակույթ, որը կապված է աշխատանքային բնագավառից, աշխատակիցների սեռից և տարիքից, ընկերության չափերից, աշխատակազմի մեծությունից, աշխարհագրական դիրքից և շատ այլ գործոններից: Եթե նոր աշխատակիցը չի համապատսխանում այդ աշխատանքային մշակույթին, ապա նա երբեք չի կարող դառնալ Ձեր ընկերության համար արժեքավոր աշխատակից:

Լուծում:
Այնպիսի հարցեր տվեք, որոնց պատասխանները կբացահայտեն թեկնածուի անհատականությունը և բնավորությունը:

Սխալ 5:
Թեկնածուի բացասական կողմերի անտեսումը
 Եթե Ձեզ թեկնածուն դուր է եկել միայն հմայիչ լինելու պատճառով, ապա դա կարող է ստիպել Ձեզ ուշադրություն չդարձնել այն թեկնածուներին, ովքեր այնքան էլ հրապուրիչ չեն:

Լուծում:
Յուրաքանչյուր թեկնածուի հետ զրուցելիս` նշեք ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:
Հարցազրույցից հետո վերանայելով Ձեր նշումները` Դուք ավելի անաչառ կլինեք:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://ezinearticles.com/?5-Interviewing-Mistakes-That-Can-Lead-To-Hiring-The-Wrong-Person&id=11680:

Ինչպես դիմավորել նոր աշխատակցին

Հաճախ նոր աշխատակիցների առաջին աշխատանքային օրը մենք ընդունում ենք որպես սովորական փաստ` մոռանալով, որ մեր կոլեկտիվներում ունենք արդեն ձևավորված և կայացած գրասենյակային մշակույթ, որը երբեմն կարող է ճնշող լինել նոր աշխատակիցներից շատերի համար: 

Նոր աշխատակցին աշխատանքային միջավայրում ընդգրկելու համար խորհուրդ է տրվում ձեռնարկել հետևյալը:

  1. Հայտարարություն գրեք: Այն կարելի է փակցնել հայտարարությունների տախտակին կամ գրասենյակային գրառումների մեջ` աշխատողներին տեղեկացնելով աշխատակազմում նոր աշխատակցի ընդգրկման և այն մասին, թե ինչ աշխատանք է նա կատարելու: Եթե գրասենյակում մեծ թվով աշխատակիցներ կան, ուրեմն տեղեկացրեք գոնե այն բաժնի աշխատակիցներին, որտեղ պետք է աշխատի նորեկը:
  2. Խնդրեք ընդունարանի որևէ աշխատակցի ընդունել նորեկին:Խնդրեք ընդունարանի աշխատակցին նորեկի համար փոքր էքսկուրսիա կազմակերպել գրասենյակում` ընթացքում ներկայացնելով այլ աշխատակիցներին: Այնուհետև պետք է նրան ծանոթացնել գրասենյակի տնօրենի հետ և ապա ներկայացնել անմիջական ղեկավարին:
  3. Խնդրեք Ձեր գլխավոր տնօրենին ժամանակ տրամադրել նոր աշխատակցի համար:Փոքր կազմակերպությունում հինգ րոպեանոց հանդիպումը գլխավոր տնօրենի հետ դրական փորձ կլինի նոր աշխատակցի համար:
  4. Ծանոթացրեք նորեկին այն պարտականությունների հետ, որոնք նա պետք է ստանձնի:Նոր աշխատակցի անմիջական ղեկավարը պետք է ծանոթացնի նրան աշխատանքի մանրամասների հետ, բացատրի նրան, թե ինչպես պետք է իրականացնել աշխատանքը, ինչով է իր աշխատանքը առնչվում տվյալ բաժնի մյուս աշխատակիցների աշխատանքի հետ, կազմակերպությունում աշխատանքի իրականացման ինչպիսի չափանիշներ են ակնկալվում աշխատակիցներից և ինչպես են կատարվում առօրյա աշխատանքները:
  5. Նոր աշխատակցին բավարար տեղեկություն տրամադրեք առաջին օրվա համար:Աշխատանքի հետագա տեղեկությունները նոր աշխատակիցը կարող է սովորել ձեռնարկների միջոցով: Եթե տվյալ աշխատանքի կատարման վերաբերյալ չկա համապատասխան ձեռնարկ, ուրեմն անմիջական ղեկավարը կարող է առաջին շաբաթվա ընթացքում ամեն օր որոշակի ժամանակ տրամադրել ցուցումները շարունակելու համար:
  6. Նոր աշխատակցին որոշակի ժամանակ տվեք, որպեսզի նա կարողանա հարմարվել աշխատանքին և կոլեկտիվին:Երբեմն նոր աշխատակցի համար կարող է ճնշող լինել, երբ մի քանի աշխատակիցներ փորձում են խոսել նրա հետ, մինչդեռ միակ բանը, որ նա ուզում է անել տվյալ պահին, իր աշխատանքային պարտականությունների կատարմանը անցնելն է:
  7. Առաջին շաբաթվա ընթացքում եղեք բավականաչափ ուշադիր նոր աշխատակցի կարիքների նկատմամբ:Երբ Դուք աշխատակցին հնարավորություն եք տալիս սկսել իր աշխատանքը, ուշադիր եղեք նրա նկատմամբ, քանի որ հնարավոր է, որ նա շփոթվի և օգնության կարիք ունենա: Հաճախ նրանք վարանում են հարցեր տալ, այնպես որ ինքներդ առաջարկեք Ձեր օգնությունը:
  8. Զրուցեք նոր աշխատակցի հետ ընդմիջման ժամին: Շատ հաճախ կարելի է տեսնել նոր աշխատակցին միայնակ ճաշելիս: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այդ փաստին: “Մեր կազմակերպությունում բոլորն ուշադիր են”. սա հենց այն հաղորդագրությունն է, որը Դուք ուզում եք հղել:
  9. Պատրաստ եղեք լսելու:Եղեք նոր աշխատակցի կողքին նրա հարցերին պատասխանելու և նրան լսելու համար, երբ աշխատանքը սկսելիս նա դրա կարիքն ունենա:
  10. Քայլեք նրա հետ գրասենյակում և ներկայացրեք նրան Ձեր ընկերներին որպես մի մարդու, որին Դուք գնահատում եք:

Երբ յուրաքանչյուր աշխատակից փորձի անել այս ամենը, նորեկն ավելի հեշտությամբ կանցնի իր աշխատանքին, և ինքն էլ նույն կերպ կվերաբերվի մյուս նոր աշխատակիցներին: Այդ դեպքում նոր աշխատանքի անցնելը այլևս դժվար չի լինի, ավելին` հաճելի կլինի: Եվ Դուք հավանաբար ձեռք կբերեք նոր ընկերներ:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/business/how-to-welcome-a-new-employee:

Ինչպես գտնել ճիշտ մոտեցում աշխատավայրում խնդրահարույց անձանց նկատմամբ

Հաճախ գործատուները ընդունում են աշխատանքի անձանց, ովքեր այս կամ այն պատճառով աշխատողների և շրջապատի հետ շփումներում որոշակի բարդություններ են առաջացնում, ստեղծում անհարմար վիճակներ, հաճախորդի հետ հարաբերություններում դրսևորում ոչ նպատակահարմար կեցվածք:

Նման մարդկանց հիմնականում բնորոշ են հետևյալ հատկանիշները:

- Խնդիրներ են ստեղծում իրենց գործընկերների համար

- Մշտապես բամբասում են և ասեկոսեներ տարածում

- Վհատեցնում և քննադատում են ուրիշների աշխատանքը պարզապես իրենց “Ես”-ը բարձրացնելու նպատակով

- Չեն համագործակցում կամ չեն մասնակցում թիմային աշխատանքներին

- Բավականաչափ ջանք չեն գործադրում իրենց հանձնարարված առաջադրանքները կատարելու համար

- Դժկամությամբ են լսում և ընկալում դիմացինին

- Փորձում են բացասականը տեսնել որևէ մեկի կամ բանի մեջ և այլն:

Այս բացասական հատկանիշների ցուցակը կարելի է շարունակել` կախված նրանից, թե ինչպես եք ընկալում և սահմանում խնդրահարույց անձնավորություն հասկացությունը, սակայն ավելի լայն սահմանմամբ դա այն անձն է, ում հետ բարդ է աշխատել կամ շփվել աշխատատեղում և դրանից դուրս: Այդ անձնավորությունը կարող է լինել Ձեր ղեկավարը, Ձեր գործընկերը, որևէ հաճախորդ կամ Ձեր աշխատանքի հետ առնչվող որևէ անձ:

Մենք այստեղ չենք կենտրոնանա խնդրահարույց մարդկանց վարքագծի և վերաբերմունքի վրա, քանի որ մենք չենք կարող վերահսկել նրանց վարքագիծը և ուղղակիորեն փոխել նրանց` համապատասխանեցնելով ընդհանուր աշխատանքի արդյունավետության ընդունված չափանիշներին: Այդուհանդերձ, մենք այստեղ կքննարկենք մեր սեփական վարքագիծը, որը հենց մենք ի զորու ենք վերահսկել և բարելավել: Մենք կարող ենք հարմարվողականություն դրսևորել նման մարդկանց հետ շփվելու համար:

Այստեղ մենք առաջարկում ենք Ձեր ուշադրությանը մի շարք միջոցներ և խորհուրդներ, թե ինչպես կարելի է շփվել և արդյուվետ համագործակցել խնդրահարույց անձանց հետ աշխատանքային միջավայրում:

  1. Պարզեք` արդյոք ուրիշները ևս նմանատիպ խնդիրներ են ունենում բարդ անձնավորության հետ: Նախ ուսումնասիրեք Ձեր սեփական վարքագիծը: Պարզեք, թե արդյոք խնդիրներ ունեք միայն հենց այդ որոշակի անձնավորության հետ, թե Ձեզ շրջապատող մյուս մարդկանց հետ նույնպես: Հնարավոր է, որ Դուք չափազանցնում եք կամ այլ վերաբերմունք դրսևորում` այդպիսով դրդելով մյուսներին ագրեսիվորեն արձագանքելու Ձեր արարքներին: Մտորեք այդ անձնավորության հետ ունեցած Ձեր խնդրի վերաբերյալ և հասկացեք` արդյոք այն արժանի է ուշադրության: Արդյո՞ք այդ անձնավորությունը գիտի Ձեր խոցելի կամ թույլ կողմերը: Զրուցեք Ձեր մտերիմ գործընկերների հետ, ում Դուք վստահում եք, այդ խնդրի մասին և պարզեք, թե արդյոք նրանք ևս նկատել են նման վարքագիծ տվյալ անձնավորության մոտ:
  2. Հաղորդակցվեք տվյալ անձնավորության հետ:Նախ փորձեք Ձեր խնդիրը առանձին կերպով ներկայացնել տվյալ անձնավորության ուշադրությանը. հնարավոր է, որ նա դա դիտավորյալ չի անում: Ջանացեք դա չանել, երբ բարկացած եք, նյարդայնացած կամ լիովին չեք վերահսկում Ձեր զգացմունքները: Տեղեկացրեք տվյալ անձնավորությանը իր արարքների հնարավոր բացասական հետևանքների մասին: Հայտնեք նրան, որ նա կկանգնի լուրջ հետևանքների առջև, եթե շարունակի իր ոչ պատշաճ վերաբերմունքը հաճախորդների նկատմամբ, չհամագործակցի իր գործընկերների հետ, անտեսի վերջնաժամկետները, բամբասի և/կամ վիրավորի իր գործընկերներին, ինչպես նաև այն մասին, որ իր վատ վարքագիծը բացասական անդրադարձ կունենա իր կարիերայի, կազմակերպության համբավի և ընդհանուր արտադրողականության վրա:

Հետևեք Ձեր խոսքերին և շարժուձևին, որպեսզի իրավիճակը չվատթարանա: Մարդիկ հաճախ նման խորհրդատվությունը ընկալում են որպես վիրավորանք կամ առճակատում: Հաշվի առեք կազմակերպությունում տվյալ անձնավորության զբաղեցրած դիրքը և մտածեք, թե ինչպես կարող եք խնդիրը լավագույնս ներկայացնել նրան: Ստեղծեք ընկերական և հանգիստ միջավայր մինչ քննարկման սկիզբը, իսկ քննարկման ընթացքում եղեք հնարավորինս ընկերական, դրականորեն տրամադրված և համբերատար: Եղեք առավելագույնս արդարացի Ձեր դատողություններում և երբեք մի քննադատեք տվյալ մարդու անձը, անհատականությունը: Քննարկման ընթացքում երբեք մի մեջբերեք Ձեր նախկին բացասական փորձառությունը կամ տվյալ մարդու ընդհանուր բնավորությունը, այլ Ձեր քննարկումը միայն կենտրոնացրեք նրա հետ ունեցած ներկայիս խնդրի վրա և փորձեք գտնել փոխընդունելի ու խելամիտ լուծումներ:

  1. Մի ընդունեք դա որպես անձնական վիրավորանք և փորձեք լինել համբերատար: Կենտրոնացեք Ձեր սեփական նպատակների և պարտավորությունների վրա և ինքներդ Ձեզ համոզեք, որ տվյալ անձի ոչ պատշաճ պահելաձևը Ձեր գործը չէ, քանի դեռ այն չի խոչընդոտում Ձեր գործունեությանը: Մի ընդունեք նրա խոսքերն ու արարքները որպես անձնական վիրավորանք և փորձեք չնկատել տվյալ մարդու բացասական ազդեցությունը կամ ոչ հաճելի իրավիճակը:
  2. Պահպանեք մասնագիտական շփում: Սահմանափակեք Ձեր շփումը տվյալ մարդու հետ զուտ մասնագիտական մակարդակով: Փորձեք չներգրավվել գրասենյակում ծավալվող աննպատակ շատախոսությունների և բամբասանքների մեջ: Ձեր նպատակների մեջ եղեք ազնիվ և մշտապես ջանացեք Ձեզ հանձնարարված առաջադրանքները և պարտականությունները մասնագիտորեն իրագործել: Համագործակցեք մյուսների հետ և ներգրավվեք թիմային աշխատանքներում, քննարկումներում:
  3. Վերաբերվեք ուրիշներին այնպես, ինչպես կուզեիք, որ Ձեզ վերաբերվեն: Հարգեք Ձեր գործընկերներին և պահանջեք, որ հարգալից լինեն Ձեր հանդեպ: Ձեր գործընկերների հետ լավ հարաբերությունների մեջ լինելու համար ամենևին պարտադիր չէ, որ նրանք Ձեզ դուր գան: Գրասենյակում երբեք մի կատակեք կամ մի ծաղրեք մյուս աշխատակիցներին և աշխատեք չհայտնվել այնպիսի իրավիճակում, որ Ձեզ դրդեն դա անել: Մի աջակցեք և մի խրախուսեք որևէ աշխատակցի, ով փորձում է ծաղրի առարկա դարձնել մեկ ուրիշին: Ամեն պատահական մարդու մի բողոքեք, թե որքան անպատասխանատու, հիմար և ծույլ է Ձեր գործընկերը:
  4. Հնարավորության դեպքում տվյալ խնդրի վերաբերյալ կիսվեք Ձեր ղեկավարի հետ. Պատրաստ եղեք պաշտպանելու ինքներդ Ձեզ և Ձեր դիրքորոշումը ցանկացած իրավիճակում: Փորձեք լինել դրականորեն տրամադրված և պատրաստակամ լուծելու խնդիրները: Երբեք ցույց մի տվեք և մի վարվեք այնպես, կարծես փորձում եք հասնել որևէ մեկի աշխատանքից հեռացմանը:

Գոյություն ունեն խնդրահարույց մարդկանց տարբեր տեսակներ: Դուք նրանց կհանդիպեք ամենուր, ուր էլ որ գնաք, և ստիպված կլինեք կամ ընդհանուր լեզու գտնել կամ ուղղակի չշփվել: Նման մարդկանց հետ արդյունավետ շփում հաստատելու Ձեր հաջողությունը կախված է միմիայն իրավիճակը կառավարելու, խնդրի հիմնական պատճառը գտնելու և համբերատարությամբ այն լուծելու Ձեր ունակությունից:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/how-to-handle-difficult-people-in-the-office-and-workplace:

Ինչպես խրախուսել աշխատակցի հավատարմությունը

Անկախ նրանից` Դուք փոքր բիզնես եք վարում և ունեք ընդամենը մի քանի աշխատող, թե ղեկավարում եք որևէ բաժնետիրական ընկերություն, որն ունի ավելի քան հազարավոր աշխատող, Ձեր ամենամեծ արժեքներից մեկը կլինի աշխատողների հավատարմությունը և նվիրվածությունը: Այնուամենայնիվ, աշխատակցի հավատարմությունը չի կարող հարատևել, եթե ջանքեր չգործադրվեն այն կենդանի և ակտիվ պահելու ուղղությամբ: Ստորև ներկայացվում են մի քանի գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող եք նպաստել Ձեր ընկերությունում  աշխատակցի հավատարմությանը և դրա զարգացմանը:

  1. Ամենադյուրինը, որ Դուք կարող եք անել աշխատակցի հավատարմությունը խրախուսելու համար, Ձեր կազմակերպության մասը կազմող յուրաքանչյուր և բոլոր աշխատողների նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելն է: Ամեն ոք ցանկանում է լինել այնպիսի միջավայրում, որտեղ նա զգում է, որ իրեն գնահատում են: Այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են մարդկանց անունները հիշելը կամ լսելու համար որոշակի ժամանակ տրամադրելը, երբ աշխատողին Ձեր ժամանակից 5 րոպե է անհրաժեշտ, մեծ նշանակություն ունեն: Ժպիտով կամ գլխի շարժումով Ձեր աշխատողի ներկայությունը նկատելը բաժնով անցնելիս ևս մեկ պարզ, սակայն կարևոր հանգաման է, որն ասում է. “Ես գիտեմ, որ դու այստեղ ես, և ես գնահատում եմ քո ներկայությունը”:
  2. Հաղորդակցությունը նույնպես կարևոր է ցանկացած լավ աշխատանքային հարաբերություններում: Դուք կարող եք վիրավորել նույնիսկ ամենախանդավառ աշխատակցին` ասելով, որ նա արժանի չէ իմանալու, թե ինչ է տեղի ունենում ընկերության հետ: Սա չի նշանակում, որ Դուք պետք է բոլորին հայտնեք ընկերության գաղտնի տվյալները: Սակայն չափազանց կարևոր է յուրաքանչյուրին ժամանակ տրամադրելով` նրանց հնարավորություն ընձեռել իմանալու` ինչ վիճակում են առևտրային գործարքները, քանի միավոր է փոխադրվել նախորդ ամսվա ընթացքում, լավ լուր այն մասին, որ նոր հաճախորդ է սպասվում և պարզապես ընդհանուր տեղեկություններ ընկերության վիճակի վերաբերյալ: Որոշ ընկերություններում կիրառվում է կարճ` 15-20 ր տևողությամբ հանդիպումների կամ ուրբաթ կեսօրից հետո զանգերի միջոցով խորհրդակցությունների անցկացման պրակտիկա: Մյուսները նախընտրում են հավաքել աշխատողներին դեմ առ դեմ ժողովների ամիսը մեկ անգամ` հնարավորություն տալով նրանց հարցեր ուղղել ղեկավարությանը: Մեթոդները կարող են տարբեր լինել, սակայն բանը նրանում է, որ Ձեր աշխատողների հետ հաղորդակցվելն օգնում է նրանց իրենց զգալ թիմի անդամ և, հետևաբար, հավատարիմ լինել Ձեզ և իրենց աշխատակիցներին:
  3. Տարբեր եղանակներով աշխատողի հավատարմության գնահատումը ևս նպաստում է ընկերության հանդեպ շարունակական նվիրվածությանը: Նշեք որպես մեծ իրադարձություն այն փաստը, որ ինչ որ մեկն աշխատում է ընկերությունում արդեն տասը տարի: Բոլորին տեղեկացրեք այն աշխատողի մասին, ով նախորդ շաբաթ լուծել է հաճախորդին առնչվող խնդիր: Երբեք մի մոռացեք ասել “շնորհակալություն” և “ես գնահատում եմ այս ընկերությունում ներդրած Ձեր ավանդը”` կոնկրետ նշելով այն դեպքը կամ հմտությունը, որի մասին խոսում եք: Համեմատաբար հեշտ է ասել “ես գնահատում եմ Ձեզ”, բայց Ձեր խոսքն ավելի մեծ կշիռ կունենա, եթե Դուք նշեք Ձեր կողմից գնահատման կոնկրետ պատճառները:
  4. Երբ հանգամանքները թույլ են տալիս, պարգևատրեք Ձեր աշխատողներին լավ կատարված աշխատանքի դիմաց: Երբեմն սա կարող է արվել աշխատավարձի ծրարում պարգևատրման գումարի հանձնման ձևով: Այլ դեպքերում ընկերության աշխատակիցների համար խնջույքի կազմակերպումը ևս կարող է դրական ազդեցություն ունենալ: Նույնիսկ այնպիսի պարզ բանը, ինչպիսին է բոլորի համար պիցցա պատվիրելը, երբ օրը սովորականից ավելի ծանրաբեռնված է լինում, վկայում է այն մասին, որ Դուք գնահատում եք տքնաջան աշխատանքը:
  5. Երբեք մի մոռացեք նաև, որ նպաստների ավելացումը նույնպես կարող է օգնել խրախուսել աշխատողների հավատարմությունը: Ընկերության գործունեության ընդլայնմանը զուգահեռ հաճախ հնարավոր է դառնում բարելավել նպաստների համակարգն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հիվանդանոցային բուժծառայության, ատամնաբուժության և ակնաբուժության ծախսերի փակումը, արձակուրդների կամ հիվանդության պատճառով բացակայության օրերի ավելացումը և կյանքի ապահովագրության վճարումը: Երբ ընկերությունը հասնում է ֆինանսական կայունության նոր մակարդակի, պարգևատրեք Ձեր աշխատողներին ավելացված նպաստներով: Սա պարզ վկայում է այն մասին, որ Դուք գիտակցում եք այն մեծ դերը, որ աշխատակիցները ունենում են ընկերության հաջողության գործում, և ցանկանում եք, որ նրանք բարձրացնեն իրենց կենսամակարդակը:

Աշխատողների հավատարմությունը, ըստ էության, կայանում է նրանում, որ մարդիկ իմանան, որ իրենք արժանի ձևով գնահատվում են: Սա կարելի է արտահայտել բառերով, վարձատրության բարձրացմամբ, ինչպես նաև ոգեշնչման այլ միջոցներով: Գտեք նման գնահատման և արժանիքների ճանաչման ամենահարմար ձևերը Ձեր կորպորատիվ կուլտուրայի շրջանակներում և Դուք կունենաք այնպիսի աշխատակիցներ, որոնց վրա կարող եք ապավինել և՛ հաջողությունների, և՛անհաջողությունների դեպքում:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/business/a4654-how-to-encourage-employee-loyalty.html:

Ինչպես բարելավել աշխատակիցների արտադրողականությունը

Որպեսզի բիզնես համակարգերը հաջողության հասնեն, ղեկավարությունը պետք է անընդհատ այն վերահսկի: Ընկերության շահութաբերության վրա ազդող գործոններից մեկը աշխատակցի արտադրողականությունն է: Ստորև ներկայացվում են որոշ գաղափարներ, որոնք կօգնեն Ձեր աշխատակիցներին մշտապես բարձրակարգ գործունեություն ծավալել:

  1. Կիրառեք աշխատանքի դիմաց հատուցման նախագիծ:Աշխատակիցների արտադրողականությունը բարելավելու լավագույն միջոցներից մեկը արտադրանքի և վճարման միջև կապ հաստատելն է` կիրառելով աշխատանքի կոմպենսացման նախագիծ: Այս նախագծում չկան ժամավճարներ: Փոխարենը աշխատակիցները վճարվում են ըստ կատարած աշխատանքի և աշխատաժամանակի:
  2. Առաջխաղացման հնարավորություն տվեք: Ցանկացած աշխատակից տեսնելով իր առաջխաղացման հնարավորությունը կազմակերպությունում, հակված է նվիրվել աշխատանքին:
  3. Ձեր աշխատակիցներին ապահովեք լավ սարքավորումներով: Շատ դեպքերում աշխատակցի արտադրողականությունը սահմանափակվում է այն սարքավորման հնարավորությամբ, որը նա ստիպված է լինում գործածել: Եթե Ձեր գրասենյակում կան դանդաղ աշխատող կամ հին համակարգիչներ, ապա Դուք Ձեր աշխատակիցներին արտադրողական լինելու պատշաճ հնարավորություն չեք ընձեռում:
  4. Մտածեք շահույթը կիսելու մասին: Եթե Ձեր աշխատակցի աշխատավարձը կախված է Ձեր կազմակերպության շահույթից, ապա վստահ եղեք, որ նա շահագրգռված կլինի այն ավելացնել:
  5. Ձևավորեք պարգևատրման համակարգ: Ֆինանսական շարժառիթների հետ մեկտեղ շատ աշխատակիցների շահագրգռում է նաև սոցիալական ճանաչման անհրաժեշտությունը: Պարգևատրելով Ձեր աշխատակիցներին` Դուք կբարելավեք նրանց արտադրողականությունը: Դա կարող է լինել մրցանակ, փաթեթ, պատվոգրեր և նույնիսկ ավտոկայանի հատուկ տեղ:
  6. Ընդմիջման ժամեր տրամադրեք: Ընդմիջման ժամանակը ոչ միայն այն է, ինչին աշխատակիցները անհամբեր սպասում են, այլ հնարավորություն է ընձեռում նոր ուժերով համալրվել, մինչ աշխատանքի անցնելը: Ավելի հավանական է, որ նրանք կվերադառնան թարմացած և պատրաստակամ կենտրոնանալ աշխատանքի վրա ևս մի քանի ժամ:

Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/business/a2487-how-to-improve-employee-productivity-.html:

Ինչպես օգտվել JobFinder.am կայքից

JobFinder.am կայքը կոչված է օգնել աշխատանք փնտրողներին եւ տրամադրել կարիերայի ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկություններ: JobFinder.am-ը աշխատանք փնտրողներին առաջարկում է հետևյալը:

  • ընդամենը մի քանի րոպեում գրանցվել կայքում` ստեղծելով հաշիվ.
  • տեղադրել Ձեր ռեզյումեն.
  • ստեղծել նոր ռեզյումեներ օնլայն ռեժիմով.
  • դիմել թափուր աշխատատեղերի համար.
  • ծանոթանալ կայքի նոր տեղեկատվությանը.

Աշխատանք փնտրողներին – Ինչպես օգտվել JobFinder.am կայքից

Քայլ առաջին – Գրանցում.
Կայքի բոլոր հնարավորություններից օգտվելու համար հարկավոր է գրանցվել կայքում` որպես աշխատանք փնտրող: Այս ծառայությունն անվճար է և ապահովում է գաղտնիություն: Գրանցվելու համար հարկավոր է սեղմել ՙԳրանցվել՚ կոճակը և լրացնել հարցաթերթիկը:

Քայլ երկրորդ -Ռեզյումեի տեղադրում .
Գրանցվելուց հետո Ձեզ կառաջարկվի այցելել Ձեր հաշիվը: Այնտեղ հարկավոր է տեղադրել ռեզյումե` “Ռեզյումեի տեղադրում” կոճակը սեղմելով: Կարող եք տեղադրել արդեն պատրաստի ռեզյումե կամ էլ ստեղծել նորը` օգտվելով  JobFinder.am կայքի տրամադրած Օնլայն ռեզյումե էջից:

Քայլ երրորդ - Աշխատանքի որոնում.
JoFinder.am կայքը առաջարկում է Ձեզ աշխատանքի որոնման երկու տարբերակ: Կարող եք օգտվել Աշխատանքի որոնում կամ Փնտրել բոլոր առաջարկները էջերից` փնտրելով աշխատանք ըստ որորտների կամ կազմակերպությունների: Թափուր աշխատատեղի կարող եք դիմել` ՙԱշխատանքի դիմում՚ կոճակը սեղմելով:

Այլ տեղեկատվություն աշխատանք փնտրողների համար:

  • Խորհուրդ է տրվում Ձեր կոնտակտային տվյալների փոփոխման դեպքում համապատասխանաբար թարմացնել ՙԻմ տվյալները՚ էջը: Դա հնարավորություն կտա պոտենցիալ գործատուին հեշտությամբ կապնվել Ձեզ հետ:
  • Ռեզյումեի մեջ փոփոխություններ կատարելու համար հարկավոր է այցելել ՙԻմ ռեզյումե՚ էջը և սեղմել “Փոփոխել” կոճակը:
  • Կայքը մշտապես կօգնի Ձեզ օգտակար խորհուրդներով և նմուշներով աշխատանք փնտրելու ընթացքում:
  • Անհրաժեշտության դեպքում Դուք միշտ կարող եք դիմել մեզ contact us .

Հարգանքներով`
--
JobFinder.am-ի աջակցության թիմ

Ինչու տեղադրել հայտարարություններ JobFinder.am կայքում

JobFinder.am կայքի աշխատանքային թիմը մեծ ջանք և միջոցներ է ներդնում` որակյալ ծառայությունների ապահովման համար:

  • Մենք խնայում ենք Ձեր ժամանակը (Մեր հմուտ աշխատակիցը պատրաստ է աջակցել Ձեզ ցանկացած ժամանակ):
  • Ժամանակակից ավտոմատացված մեխանիզմների միջոցով մենք օգնում ենք պահել Ձեր թափուր աշխատատեղի հայտարարությունները կենտրոնացված և դասակարգված:
  • JobFinder.am կայքի տեղեկատվական միջոցներով մենք տարածում ենք Ձեր հայտարարությունները (գովազդներ լրատվամիջոցներում, ուսումնական հաստատություններում, էլ. փոստի միջոցով), այնպես որ այն հասնում է շահագրգռված մասնագետներին:


Գրանցվելով JobFinder.am կայքում` Դուք կարող եք նաև օգտվել հետևյալ ծառայություններից*:
  • Ձեր բոլոր հայտարարությունների ուղղագրությունը ստուգվում է և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ են արվում ձևափոխել հայտարարությունը:
  • Առաջարկվում են թարգմանչական ծառայություններ. ցանկության դեպքում Ձեր հայտարարությունը կթարգմանվի մի քանի լեզուներով:
  • Աշխատանքային դիմում-հայտերը ոչ միայն կարող եք ստանալ էլ.- փոստի միջոցով, այլ նաև կարող եք վերանայել դրանք online ռեժիմով` մտնելով JobFinder.am կայքի Ձեր գրանցման տվյալների բազան:
  • Կայքը պարունակում է թափուր աշխատատեղերի հայտարարությունների բազմաթիվ օրինակներ:
  • Ձեր աշխատանքային հայտարարություններին կարող եք տարբեր հարցաթերթիկներ և դիմումի ձևեր կցել:
  • Ձեր խնդրանքով մեր օպերատորները կարող են տեղադրել Ձեր հայտարարությունները ցանկացած այլ կայքերում և խնայել Ձեր ժամանակը:

*Վերը նշված ծառայությունների որոշ մասը մատչելի են միայն Գոլդ, Պլատինում կամ ՎիԱյՓի փաթեթ ձեռք բերած գործընկերների համար:

Ինչու գրանցվել JobFinder.am կայքում

Կարճ պատասխանն է: Պարզապես այն Հայաստանում լավագույն կարիերայի կայքն է!

Այնուամենայնիվ, ահա մի քանի այլ հիմնավոր պատճառներ`
  • Զարգացած երկրներում գործատուների և աշխատանք որոնողների ճնշող մեծամասնությունը աշխատանք է փնտրում ինտերնետի միջոցով: Հայաստանում ինտերնետից օգտվող մարդկանց թվի աճման միտումը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Հայաստանում ինտերնետը նույնպես կդառնա այն հիմնական միջոցը, որով գործատուները և թեկնածուները կբավարարեն իրենց կարիերայի հետ առնչվող կարիքները:
  • JobFinder.am կայքը մատուցում է ՄԻԱՅՆ կարիերային առնչվող ծառայություններ:
  • Կայքը մշտապես կառավարվում և թարմացվում է հմուտ աշխատակիցների կողմից, ովքեր արագ և արհեստավարժ ձևով պատասխանում են  պատվիրատուների բոլոր հարցերին:
  • Վերջապես,  JobFinder.am կայքում հայտարարություն տեղադրելով` Դուք պահպանում եք Ձեր ընկերության լուրջ վարկանիշը, քանզի Ձեր հայտարարությունները տեղադրվում են հայկական առաջատար ձեռնարկությունների հայտարարությունների շարքում: Համագործակցելով մեզ հետ` Դուք մասնակցում եք Հայաստանում առաջնակարգ կարիերայի կայքի պահպանմանը, բարելավմանը և զարգացմանը: