Թվում է, թե աշխատանքի որոնումը դժվարին և տհաճ գործընթաց է, սակայն պատշաճ ուսումնասիրության եւ մոտեցման դեպքում Դուք կարող եք գտնել Ձեր կարիերան խթանող աշխատանք:
1-ին քայլ: Գնահատե՛ք Ձեր ձեռքբերումները
Երբ սկսում եր աշխատանք փնտրել, պետք է նախ և առաջ կատարե՛ք լիարժեք ինքնագնահատում: Դուք պետք է գնահատեք Ձեր կրթությունն ու աշխատանքային փորձը, զինվորական ծառայությունը, հետաքրքրությունները, կամավոր գործունեությունը, ձգտումները, նախընտրած կենսաոճը, արժեքները և կարիքները: Եվ միայն դրանից ելնելով սահամանեք աշխատանքի որոնման նպատակներ և պատրաստ պահեք Ձեք ինքնակենսագրությունն ու ձեռքբերումների ցանկը: Եթե չեք կարող դա անել ինքներդ, ապա դիմե՛ք կարիերայի մասնագիտական խորհրդատվության:
2-րդ քայլ: Ընդգծե՛ք դրական կողմերը
Ճիշտ դիրքորոշումը նույնքան կարեւոր է, որքան լավ պատրաստվածությունը: Որպես կանոն, աշխատանքի որոնումը ժամանակատար է, եւ Դուք պետք է համբերատար լինեք: Երբեմն ստիպված կլինեք վերահսկել ձեր վախը, պատրաստ լինել մարտահրավերների ու նոր փորձությունների: Դուք պետք է հասկանաք, որ աշխատանքի որոնման գործընթացը ուղի է բացահայտելու եւ գնահատելու կարիերայի նոր հնարավորություններ, որ կարժևորեն և հետաքրքրություններով կլցնեն Ձեր կյանքը:
3-րդ քայլ: Մշակե՛ք ճիշտ ռազմավարություն
Երբ հստակ որոշեք, թե ինչ աշխատանք եք ցանկանում, կարող եք սկսել աշխատատեղի որոնումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենահաջողակ աշխատանք որոնողները օգտագործում են աշխատանքի որոնման ռազմավարության այս տեսակները.
- Առցանց թափուր աշխատատեղերի բազա: Այցելե՛ք www.jobfinder.am կայքը և բացահայտե’ք թափուր աշխատատեղերի հարուստ բազա:
- Գործատուի հետ անմիջական կապ: Հետազոտե՛ք և առանձնացրե՛ք գործատուներին, որոնց հետ կցանկանայիք աշխատել: Կա՛պ հաստատեք յուրաքանչյուր գործատուի հետ նամակով կամ հեռախոսով, նշե՛ք, թե ինչ արժեք կարող եք ներկայացնել նրանց համար և հնարավորություն խնդրե՛ք այցելելու ու քննարկելու աշխատանքի պայմանները:
- Օգտագործե՛ք Ձեր կապերը: Կապվե՛ք Ձեր ազգականների, ընկերների ու նախկին գործընկերների հետ և խնդրե՛ք նրանցից արժեքավոր խորհուրդներ և աշխատանքի մասին տեղեկություններ: Հիշե՛ք` որքան շատ մարդ օգնի Ձեզ, այնքան ավելի շատ ուղիներ կառաջարկվեն:
- Զբաղվածության պետական կոմիտե:Կոմիտեն առաջարկում է տեղեկատվության և աջակցության լայն տեսականի նախատեսված աշխատանք գտնելու համար: Նրանց գրասենյակում Դուք կստանաք արժեքավոր տեղեկատվություն կարիերայի և արդյունաբերության միտումների, աշխատավարձի, աշխատանքի որոնման խորհուրդների, հարցազրույցի վարման և այլնի մասին:
Շատ մարդկանց համար նոր աշխատանքի դիմելու գործընթացը կարող է լարվածություն և վախ առաջացնել: Կան աշխատանք փնտրելու բազում ուղիներ և տարբերակներ, պարզապես պետք է իմանալ` որտեղ և ինչպես փնտրել: Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդներ, որոնց հետևելով` Դուք կարող եք գտնել Ձեր երազած աշխատանքը:
Ուշադիր եղեք, սթափ գնահատեք` արդյոք Ձեր գիտելիքները համապատասխանում են բոլոր պահանջներին: Մի դիմեք աշխատանքի միայն այն պատճառով, որ բարձր աշխատավարձ է ակնկալվում: Դուք կվատնեք և Ձեր, և տվյալ կազմակերպության ժամանակը:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/how-to-apply-for-a-new-job:
Մասնագիտական ռեզյումե գրելն աշխատանք փնտրելուն ուղղված առաջին քայլն է: Գոյություն ունեն բազմաթիվ ծառայություններ, որոնք կարող են օգնել Ձեզ այս հարցում, բայց մի շտապեք գումար ծախսել ռեզյումե ձեռք բերելու նպատակով, այլ փորձեք այն ինքնուրույն գրել: Առավել ևս, որ համակարգիչների կիրառման լայն տարածման այս դարում այս առաջադրանքն այլևս այդքան դժվար չէ, որքան առաջ էր թվում: Ռեզյումեն Ձեր մարկետինգային զենքն է, Ձեր կոմերցիոն գրքույկը, ուստի ոչ ոք Ձեզանից լավ չի կարող այն կազմել: Գոյություն ունի ռեզյումեի 2 հիմնական տեսակ, որոնք տարբերվում են ըստ իրենց կառուցվածքի:
Ժամանակագրական ռեզյումե
Այս տիպի ռեզյումեն Ձեր աշխատանքային ժամանակացույցն է` շարադրված հետընթաց կարգով` վերջին աշխատանքից մինչև առաջինը:
Ֆունկցիոնալ (հմտությունների վրա հիմնված) ռեզյումե
Այս տիպի ռեզյումեն առավելագույս կարևորում է հմտությունները և պակաս կենտրոնանում աշխատանքային փորձի վրա: Այն հատկապես հարմար է ուսանողների, աշխատանքի վերադարձող տնային տնտեսուհիների, նախկին դատապարտվածների և սահմանափակ փորձ ունեցող անձանց համար, սակայն յուրաքանչյուր անձ կարող է օգտագործել այն:
Մի մոռացեք, որ այս նմուշները ընդամենը ուղեցույց են: Օգտագործեք Ձեր հնարավորությունները ռեզյումեն սեփական ոճով ձևավորելու համար և փորձեք առավելագույնս արտահայտել այն Ձեր անձնական ոճով:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/a1998-how-to-write-a-resume.html:
Curriculum Vitae բառացիորեն թարգմանաբար նշանակում է <<Քո կյանքի պատմությունը>>: Ձեր CV-ն շատ կարևոր փաստաթուղթ է: Դրա հետ են կապված Ձեր հույսերը և երազանքները ապագայի վերաբերյալ, կարիերայի աստիճաններով դեպի վեր Ձեր հաջորդ քայլը, ավելի լավ պաշտոնը, ավելի շատ փողը, նոր մարտահրավերները և այլն: Այդ պատճառով, եթե Դուք չեք ցանկանում կորցնել Ձեր կողմից այդքան շատ “ցանկալի հնարավորությունը”, ապա Ձեր CV-ն պետք է լինի որքան հնարավոր է տպավորիչ: Հակիրճ և ճիշտ CV գրելը պահանջում է համապատասխան փորձառություն և գիտելիքներ: Շատ փայլուն մասնագետներ չեն կարողացել մասնագիտական բնագավառում հասնել հաջողությունների միայն այն պատճառով, որ նրանց չի հաջողվել պատշաճ կերպով ներկայացնել իրենց տաղանդները, հմտությունները, գիտելիքները և փորձառությունը:
Եկեք այստեղ դիտարկենք ընտրման հոգեբանությունը: Գործատուն մարդ արարած է, ով, ինչպես բոլոր մարդիկ, ղեկավարվում է զգացմունքներով: Այսօր հիմնավոր է համարվում այն փաստը, որ ցանկացած բնագավառում մարդկանց որոշումները ավելի շատ զգացմունքային են, քան բանական: Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց որոշումների կայացման մեջ զքացմունքներ, թե բանականություն հակադրության ցուցանիշը կազմում է մոտավորապես 70/30 հարաբերությունը: Պրոֆեսոր Դանիել Կահնմանը և իր թիմի` Նոբելյան մրցանակի արժանացած աշխատությունը հստակորեն ներկայացնում են, որ մենք գործում ենք ոչ թե բանական, այլ “զգացմունքային” մակարդակի վրա: Թե սպառողի վարվելակերպը, թե աշխատակիցների վերաբերմունքը և թե մարդկային լավ հարաբերությունները ղեկավարվում են զգացմունքներով: Մարդկային վարվելակերպն ուսումնասիրող գիտությունը մարդկային որոշումների կայացման գործընթացների բացահայտման մեջ զգալիորեն առաջ է անցել բոլոր նեոկլասիկ տեսություններից: Նույնը վերաբերվում է նաև CV կազմելուն: Դուք պետք է սովորեք կապ հաստատել միայն հեռանկարային գործատուների հետ: Իսկ կարևորն այն է, որ Դուք կցանկանաք, որ նրանք կիսեն Ձեզ հետ իրենց փորձառությունն այն ասպարեզում, որտեղ Դուք փայլում եք և ունեք բավական հմտություններ: Ընտրության գործընթացը կարող է համարվել ինչպես արվեստ, այնպես էլ գիտություն: Մարդկային նախապաշարմունքների գործոնը երբեք լիովին չի վերանա: Բայց միշտ չէ, որ դա կարող է վատ նորություն համարվել: Դա իրականում կարող է հիանալի հնարավորություն լինել Ձեզ համար, եթե Դուք կարողանաք խելացի կերպով օգտագործել այս հանգամանքը:
Թող որ այդ գործոնները աշխատեն Ձեզ համար և ոչ թե Ձեր դեմ: Ահա թե որտեղ պատշաճ կերպով կազմված ռեզյումեն կարող է օգնել Ձեզ: Ինչու՞ տպավորիչ ռեզյումե: Տպավորիչ ռեզյումե կազմելը հավասարազոր է անձնական իմիջի ձևավորմանը: Դա առաջին խնդիրն է, որը պահանջում է լուրջ և խելացի մոտեցում: Տպավորիչ ռեզյումեի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է բարձր մրցակցության առկայության դեպքում ընտրության գործընթացում օգնել Ձեզ առանձնանալ մյուսներից: Lավ կազմված ռեզյումեն մեծացնում է Ձեր հնարավորությունները ստանալ տվյալ աշխատանքը նույնիսկ նախքան հարցազրույցը:
Եվ վերջապես, խելացի կերպով կազմված ռեզյումեն կարող է դրական ազդեցություն գործել Ձեր հարցազրույցի ընթացքի վրա: Շատ կարևոր է, որ Ձեր ռեզյումեի մեջ օգտագործված բառերը ընթերցողի մեջ ցանկություն առաջացնեն հանդիպել Ձեզ հետ և հրավիրել Ձեզ այդքան սպասված հարցազրույցի: Ռեզյումեն նման է ապրանքանիշի հաստատման: Այն Ձեր մասին պատկերացում է ձևավորում այն հանդիսատեսի առջև, որին Դուք եք ընտրել: Այն նաև ճիշտ հանդիսատեսին ճիշտ պատճառներով գրավելու լավագույն միջոցն է: Եթե Դուք բարձր պաշտոն ունեք, ապա Ձեր ռեզյումեն պետք է ավելի տպավորիչ լինի և նույնիսկ հիացմունքի արժանի լինի: Այսպիսով, որո՞նք են այդպիսի տպավորիչ ռեզյումե կազմելու հիմնական քայլերը:
Այս ռազմավարությունը շատ ավելի մեծ տպավորություն է գործում, քան, ավելացնելով Ձեր ռեզյումեի էջերի քանակը, բացատրել Ձեր կատարած ամբողջ աշխատանքը և հետո Ձեր ռեզյումեի ինչ-որ հեռավոր անկյունում փորձել բացատրել Ձեր առավելությունները: Շատ ռեզյումեներ զուրկ են հեռանկարային կապակցվածությունից: Ահա թե ինչն է հիանալի ռեզյումեն արժանացնում ուշադրության:
Հաջողության վճռորոշ գործոն է հանդիսանում Ձեր ռեզյումեի` Ձեզ որպես մասնագետ ճիշտ ներկայացնելը: Կարևոր է գիտակցել, որ Ձեր ռեզյումեն օգնում է շատ մարդկանց հասկանալ Ձեր “արժեքավոր առաջարկը”: Այն իրականում հոգեբանազգայական մեծ գործառույթ ունի և հետևաբար պետք է լավ կազմվի: Տպավորիչ ռեզյումե կազմելու համար անհրաժեշտ է ջանք, հմտություն և որոշակի խելամիտ ուսումնասիրություն: Եկեք չափից ավելի չպարզեցնենք այս գործընթացը: Ռեզյումեն պետք է բնական լինի, և դա է հաջողության հասնելու գրավականը…
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/how-to-build-a-winning-cv-that-positions-your-personal-brand-powerfully:
Սովորաբար գործատուի վրա առաջին դրական տպավորությունը թողնելու լավագույն միջոցներից մեկն է գրագետ և արհեստավարժ ուղեկցող նամակ գրելը: Ուղեկցող նամակն այն առաջին փաստաթուղթն է, որ տեսնում է աշխատատուն:
Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ գրագետ և ճիշտ նամակ կազմել:
Երբեք մի խուսափեք ուղեկցող նամակ ուղարկելուց
Աշխատանքի դիմելու համար մեկ կանոններից է` ռեզյումեի հետ միշտ ուղարկել ուղեկցող նամակ:
Եղեք համառոտ
Զբաղված գործատուները ժամանակ չունեն կարդալ երկար նամակներ: Անցեք բուն թեմային այնքան արագ, որքան հանարավոր է` դարձնելով դրանք ավելի կարճ և հեշտ ընթեռնելի: Խոսեք բուն աշխատանքի պահանջների մասին` ինչու եք ցանկանում անցնել այդ աշխատանքին, որքանով եք համապատասխանում տվյալ պաշտոնին:
Կազմեք ուղեկցող նամակը պրոֆեսիոնալ, սակայն ընկերական ոճով
Մինչդեռ ռեզյումեները սովորաբար համարվում են պաշտոնական փաստաթղթեր, ուղեկցող նամակները Ձեզ հնարավորություն են տալիս բացահայտելու Ձեր անհատականությունը: Դուք ոչ միայն ուզում եք ցույց տալ, որ համապասխանում եք տվյալ պաշտոնի համար, այլ նաև ցանկանում եք կարդացողին դուր գալ: Հումորի համապասխան կիրառումը` համակցված ընկերական և պրոֆեսիոնալ երանգով, կարող է գործատուի մոտ համակրանք ներշնչել Ձեր նկատմամբ:
Եղեք հստակ
Հնարավորության դեպքում հասցեագրեք նամակը կոնկրետ անձին: Փորձեք զանգահարել գործատուին (սակայն ուշադիր եղեք. որոշ հայտարարություններում նշված է ոչ մի հեռախոսազանգ) և գործատուի անունը հարցրեք ընդունարանի աշխատակցից: Նամակում ողջունելիս օգտագործեք <<Հարգելի պրն. Վարդանյան>>, այլ ոչ թե <<Հարգելի Վարդան>> դիմելաձևը:
Կենտրոնացեք գործատուի կարիքների վրա
Փորձեք պարզել, թե ինչ խնդիրներ ունեն գործատուները, ինչպիսի մասնագետներ են նրանք փնտրում և որոնք են կազմակերպության նպատակները, և հետո նամակի միջոցով ապացուցեք, որ Դուք հենց այն մասնագետն եք, որը նրանց անհրաժեշտ է:
Եղեք բնական
Ձեր ուղեկցող նամակը դարձրեք առանձնահատուկ`ստեղծագործական մոտեցում կիրառելով: Օրինակ` Դուք կարող եք համառոտ շարադրել Ձեր հաջողված նախագծի նկարագիրը կամ եկամտաբեր գործարքը: Դուք կարող եք ներառել Ձեր աշխատանքային գործունեության արդյունքների գնահատականները` Ձեր հաջողությունները ցույց տալու նպատակով:
Սրբագրում
Ուղեկցող նամակները պետք է քերականորեն անսխալ լինեն , ուստի դրանք ուշադիր ստուգեք` նախքան ուղարկելը: Եթե ստուգելիս դժվարանում եք, ապա դիմեք որևէ միկին, ով կարող է մանրակրկիտ սրբագրել այն: Եթե Դուք ձևափոխում եք ուղեկցող նամակը, որը օգտագործում եք շատ պաշտոնների դիմելու համար, ապա փոխեք գործատուի անունը, պաշտոնը, որի համար դիմում եք, ընկերության կամ կազմակերպության անունը: Ուշադիր եղեք չսխալվել հատկապես գործատուի անուն, ազգանունը գրելիս: Ուղեկցող նամակ գրելու էտիկետը կարող է Ձեզանից ժամանակ պահանջել, բայց հավատացնում ենք, որ վատնած այդ ժամանակը արժանավույն կհատուցվի: Դուք ավելի շատ հարցազրույցների հրավիրվելու ու մասնակցելու հնարավորություն կունենաք, և կավելանան նոր աշխատանք գտնելու Ձեր հնարավորությունները:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://ezinearticles.com/?expert=Linda_Matias:
Պատահո՞ւմ է Ձեզ հետ արդյոք այնպես, որ ժամեր շարունակ չեք կարողանում արտահայտել Ձեր մտքերը և ճիշտ ու գրագետ ուղեկցող նամակ ձևակերպել: Երբեմն անգամ ռեզյումեն որոշում եք ուղարկել առանց այդ նամակի: Սակայն այլևս անհանգստանալու կարիք չկա: Ստորև բերված են ուղեկցող նամակ գրելու խորհուրդներ:
Ողեկցեղ նամակը սկսելու նմուշներ
- Ես վստահելի, որակի և մանրուքների վրա ուշադրություն դարձնող մասնագետ եմ, աշխատանքի մեջ հետևողական եմ: Քանի որ ներկայումս աշխատանք եմ փնտրում, կցանկանայի Ձեր ուշադրությանն ներկայացնել իմ ռեզյումեն:
- Ես գրում եմ, որպեսզի ներկայացնեմ իմ հետաքրքրվածությունը Ձեր ներկայիս թափուր աշխատատեղի վերաբերյալ, ուստի թույլ տվեք Ձեզ ներկայացնել իմ ռեզյումեն: Անցած տասը տարիների ընթացքում աշխատելով վաճառք իրականացնող բաժնում և շարունակաբար հաջողությունների հասնելով` ես վստահ եմ, որ կարող եմ արժեքավոր օժանդակություն ցուցաբերել Ձեր կազմակերպության ապագա նախագծերի և նախաձեռնությունների գործընթացում:
- Ես բարեխիղճ, կազմակերպված անձնավորություն եմ` ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով: Միշտ հետևողական եմ գործատուի պահանջների և նպատակների իրականացման մեջ, և քանի որ նոր աշխատանքային հնարավորություններ եմ փնտրում, կցանկանայի Ձեր ուշադրությանը և քննարկմանը ներկայացնել իմ ռեղյումեն:
Ուղեկցող նամակի վերջաբան գրելու նմուշներ
- Ես կապ կհաստատեմ Ձեզ հետ մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի պարզեմ, թե Դուք ինչ եզրակացության եք հանգել: Միևնույն ժամանակ Դուք էլ կապ հաստատեք ինձ հետ, եթե Ձեզ մոտ որոշակի հարցեր առաջանան կամ, եթե լրացուցիչ փաստաթղթերի կարիք կունենաք: Շնորհակալ եմ Ձեր հատկացրած ժամանակի համար"
- Ես ներկայացնում եմ Ձեզ հմտությունների և ձեռքբերումների լրացուցիչ մանրամասնություններով իմ ռեզյումեն: Ես հաճույքով կընդունեմ հարցազրույցին հրավիրվելու հնարավորությունը: Շնորհակալ եմ ինձ հատկացրած ժամանակի համար:
- Իմ ռեզյումեում Դուք կարող եք ծանոթանալ իմ կարիերայում ձեռք բերած հաջողություններին վերաբերող տեղեկությունների հետ: Ես անչափ ուրախ կլինեի, եթե ինձ հնարավորություն ընձեռնվեր հարցազրույցի հրավիրվել: Նախապես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` ինձ հատկացրած ժամանակի և իմ որակավորումները քննարկելու համար:
- Նախապես շնորհակալություն իմ կրթությունն ու մասնագիտական փորձը քննարկելու համար: Հուսով եմ, որ Դուք իսկապես այն կարծիքին եք, որ դեմ առ դեմ հանդիպումն ավելի նպաստավոր և արդյունավետ կլինի: Եթե Ձեզ մոտ որևէ հարցեր առաջանան կամ, երբ Դուք պատրաստ լինեք հարցազրույց նշանակել, ապա պարզապես զանգահարեք ինձ:
Տեքստը թարգմանված և ծմբագրված է հետևյալ աղբյուրից http://ezinearticles.com/?expert=Linda_Matias:
Եղեք ճշտապահ
Խորհուրդ է տրվում նախապես գնալ հարցազրույցն անցկացնելու վայրը, որպեսզի հաշվարկեք, թե որքան ժամանակ է պահանջվելու այնտեղ հասնելու համար: Միշտ հիշեք, որ Դուք երբեք չեք ունենա առաջին տպավորությունը գործելու այլ հնարավորություն:
Նախապատրաստվեք
Նախքան հարցազրույցին գնալը` այցելեք գործատուի ինտերնետային կայքը և որոշակի տեղեկություն ստացեք ընկերության գործունեության մասին:
Մտածեք հավանական հարցերի և դրանց պատասխանների մասին
Հավանական հարցերը գրի առնելը և դրանց նախապես պատասխաններ պատրաստելը կօգնի Ձեզ հարցազրույցի ժամանակ վստահ լինել և տալ հստակ պատասխաններ: Աշխատանքի մասին խոսելիս օգտագործեք երրորդ դեմք: Պետք չէ խոսել այնպես, կարծես վստաք եք, որ աշխատանքը արդեն Ձերն է:
Որոնք են Ձեր թույլ կողմերը
Մի լարվեք, մտածեք նախքան խոսելը: <<Ոչ… լավ, երևի, ես, իրականում, մի քիչ կատարելությանը ձգտող մարդ եմ>>: Փորձեք գտնել այն ոլորտը, որում Ձեր հմտություններն ու փորձը ներկայումս բավարար չեն: Հարցազրույց վարողը կգնահատի Ձեր ազնվությունը, իսկ ներկայացված թերությունները հեշտ կլինի ուղղել:
Դուք երբեք չեք ունենա այլ հնարավորություն առաջին տպավորություն թողնելու համար
ԺՊՏԱՑԵՔ: Հագնվեք պատշաճ ոճով`պարզ և գործնական: Եթե Դուք պատրաստվում եք աշխատել ձմեռային հանգստավայրում, դա դեռ չի նշանակում, որ հարցաղրույցին գնալու համար պետք է հագնեք մուշտակ և մորթե գլխարկ
Եղեք ազնիվ
Իսկապես իմաստ չունի ստել Ձեր կրթության, աշխատանքային փորձի կամ էլ հմտությունների մասին: Եթե սուտը բացահայտվի, և եթե նույնիսկ Ձեզ հաջողվի այդ տհաճ իրադրությունից դուրս գալ, միևնույնն է վստահ եղեք, որ Դուք երկար ժամանակ չեք կարող աշխատել այդ ընկերությունում:
Լրացրեք Ձեր ռեզյումի բացերը
Պատրաստ եղեք պատասխանել Ձեր աշխատանքային փորձում եղած ընդմիջումների մասին հարցերին:
Խոսեք ձեռքբերումների մասին
Հարցազրույց վարողներին հետաքրքիր է իմանալ, թե ինչ եք Դուք զգում որոշակի հաջողություն ձեռք բերելու ժամանակ: Ոմանք կխնդրեն Ձեզ բերել այնպիսի դեպքերի օրինակներ, որոնցով Դուք հատկապես հպարտանում եք. ինչպես եք լուծել խնդիրներ, ինչպես եք դժվար իրավիճակներից դուրս եկել:
Շատ մի խոսեք
Հաղորդակցությունը երկկողմանի գործընթաց է` սովորեք լսել Ձեր զրուցակցին:
Վերցրեք Ձեզ հետ լրացուցիչ ռեզյումե և նկար
Հարցազրույց վարողը Ձեզնից նման քայլ չի ակնկալի, դրանով դուք նրա վրա դրական տպավորություն կթողնեք: Սա նաև կօգնի նրանց հիշել Ձեզ հարցազրույցից հետո:
Եղեք խանդավառ և ինքնավստահ
Մի քննադատեք նախկին գործատուներին` մասնավորապես ընկերության սահմաններում: Կենտրոնացեք դրական ձեռքբերումների և տեսակետների վրա:
Եվ վերջապես, մի վհատվեք
Խնդիրը կայանում է նրանում, որ Ձեզ ամեն աշխատանք չեն առաջարկի, եթե նույնիսկ, ըստ Ձեզ, Դուք կատարյալ թեկնածու եք դրա համար: Սովորաբար դա պատահում է, քանզի հարցազրույց վարողը կատարյալ կույր էր իր առջև կանգնած տաղանդին տեսնելու համար: Այնուամենայնիվ, եթե կար աննշան հավանականություն, որն այդպես չէր, այն հարցազրույցների ժամանակ բացահայտած տեղեկությունը, որտեղ Ձեզ մերժել են, կարող է անգնահատելի լինել ապագա արդյունքները բարելավելու համար: Քաղաքավարի կերպով հարցրեք, արդյոք նրանք կարող են Ձեզ տալ որևէ տեղեկություն ապագայի համար` միգուցե որևէ տեղ Ձեզ համար աշխատանք կա:
Այսօր բոլոր խոշոր կազմակերպությունների կադրերի գծով ղեկավարները` որպես թափուր աշխատատեղ լրացնելու առաջին փուլի միջոց, ընտրում են հեռախոսային հարցազրույց տարբերակը: Այն հնարավորություն է ընձեռում գտնել ամենահամապատասխան աշխատակցին` առանց շատ գումար կամ ժամանակ ծախսելու: Միևնույն ժամանակ հեռախոսային հարցազրույցները հնարավորություն են տալիս դիմողներին առանձնանալ իրենց մրցակիցներից և տպավորություն գործել գործատուի վրա: Անկախ նրանից, թե հարցազրույցի ժամանակ լսափողի որ կողմում եք գտնվում (ում դերն եք ստանձնում` գործատուի, թե աշխատանք փնտրողի), Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ հարցազրույցի ընթացքում:
Հեռախոսային հարցազրույցները Ձեզ մեծ հնարավորություն են ընձեռում ներկայացնել Ձեր հմտություններն ու փորձը տվյալ կազմակերպությանը:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/a2391-how-to-conduct-a-phone-interview.html:
Հարցազրույցն անցնելու ժամանակ շատ կարևոր է լավ տպավորություն գործել և ցույց տալ գործատուին, որ դուք առավելագույնս համապատասխանում եք տվյալ աշխատանքին: Միաժամանակ հնարավորինս շատ տեղեկություն հավաքեք տվյալ ընկերության մասին: Իրավիճակը պետք է լինի անպարտելի: Ահա մի քանի հուշումներ, որոնք պետք է ի նկատի ունենալ հարցազրույցի ժամանակ որոշ հարցերին պատասխանելու համար:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/a2386-how-to-answer-job-interview-questions.html:
Աշխատանք փնտրելը նույնպես աշխատանք է: Երբեմն ինտերնետային ցանցին միանալը, անհրաժեշտ հայտարարություն գտնելը կամ դիմում-հայտեր լրացնելը կարող են ավելի շատ ջանք պահանջել, քան կարծում եք: Բայց մի հուսահատվեք: Դուք երբեք չգիտեք, թե երբ որևէ հայտնի ընկերության կադրերի բաժնի աշխատակից կզանգահարի Ձեզ դեմ առ դեմ հայցազրույցի հրավիրելու նպատակով:
Երբ Ձեզ զանգահարեն, Դուք միգուցե ուրախանաք այն մտքից, որ ընդամենը մեկ քայլ եք հեռու Ձեր երազած աշխատանքից: Այսպիսով փայլեցրեք Ձեր կոշիկները և սկսեք մտածել, թե ինչպես կարող եք լավագույն կերպով պատասխանել հարցազրույց վարողի հարցերին: Ահա մի քանի խորհուրդներ:
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.howtodothings.com/careers/a2159-how-to-answer-human-resource-or-hr-interview-questions.html:
Դուք միշտ պետք է ուղարկեք Ձեր հարցազրույցին հաջորդող «շնորհակալական նամակ» կամ հաղորդագրություն, քանի որ այն աշխատանքի ընդունման գործընթացի անբաժան մասն է կազմում և քանի որ չպետք է թերագնահատել «շնորհակալություն» ասելու կարողությունը: «Շնորհակալական նամակ»-ը ցույց է տալիս, որ Դուք ուշադիր և պրոֆեսիոնալ եք և հետևաբար կամրապնդի այն դրական տպավորությունը, որ թողել եք կարդացողի մտքում: Այս հոդվածը կօգնի Ձեզ գրել «շնորհակալական նամակ» պոտենցիալ գործատուին, բայց Դուք կարող եք նաև հարմարեցնել այս ձևաչափը այլ «շնորհակալական նամակներ» գրելիս:
Ահա պաշտոնական «շնորհակալական նամակի» հիմնական նմուշը.
Օրինակ՝ | 1234 Ռայթ փողոց Ցանկացած տեղ, Փենսիլվանիայում 15678 Հունիսի 30, 2005 |
Օրինակ՝ | ABC ընկերություն Ուղղված է՝ Ջոն Դո 777 փողոց Ցանկացած տեղ, Նյու Յորքում 12345 |
Օրինակ՝ | Հարգելի պրն. Ռիչրդ Բրաուն |
Երբեք մի ուղարկեք «շնորհակալական նամակ»՝ օգտագործելով անձի աշխատանքային պաշտոնը, ինչպես օրինակ «Հարգելի շուկայավարման ղեկավար»: Ուղարկեք նամակը կոնկրետ անձնավորության և համոզվեք, որ նրա անունը ճիշտ եք գրել:
Օրինակ՝ | անկեղծորեն ստորագրություն Ջեյմս Բրաուն |
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://www.writeexpress.com/perfect-thank-you-letter.html
Ցանկացած հարաբերություն հաստատելիս կարևոր է թողնել դրական տպավորություն: Եթե ցանկանում եք հաջողության հասնել աշխատանքի վայրում, ապա պետք է տպավորություն գործեք Ձեր տնօրենի վրա: Երկարատև դրական տպավորություն ստեղծելու համար այլընտրանք չկա: Տքնաջան աշխատանք, հարգանք և անկեղծություն. ահա սրանք են հաջողության հիմնական գրավականները: Դուք անպայման տպավորություն կթողնեք Ձեր տնօրենի վրա, եթե.
Տեքստը թարգմանված և խմբագրված է հետևյալ աղբյուրից http://laurentandbenon.blogspot.com/2009/07/how-to-impress-your-boss.html:
Քայլ առաջին- Գրանցվեք
JobFinder.am կայքում աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններ տեղադրելու համար Դուք պետք է նախ գրանցվեք Գործատուներ բաժնում: Մեզ մոտ գրանցումը անվճար է: Յուրաքանչյուր հայտարարության համար պետք է որոշակի գումար վճարել: Ձեր անվճար գրանցումը իրականացնելու համար հետևեք ցուցումներին և լրացրեք գրանցման թերթիկը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ գրանցման ընթացքում լիարժեք տեղեկություն տրամադրելը շատ կարևոր է:
Քայլ երկրորդ- Կազմեք Ձեր աշխատանքային հայտարարությունը
Գրանցման վերջում Դուք պետք է մուտքագրվեք: JobFinder.am կայքում աշխատանքային հայտարարություն կազմելու համար ընտրեք “Տեղադրել հայտարարություն” հղումը: Լրացրեք հայտարարության դաշտերը և հետո սեղմեք “Տեղադրել” կոճակը:
Քայլ երրորդ - Աշխատանքային հայտարարության վերանայում JobFinder.am-ի կողմից
Մինչ Ձեր հայտարարությունը կայքում րնդգրկելը, այն պետք է վերանայվի JobFinder.am աշխատանքային թիմի կողմից: Այս փուլում Ձեզ կարող են առաջարկվել հայտարարության մեջ կատարել որոշ փոփոխություններ:
Քայլ չորրորդ- Ստացեք և վերանայեք աշխատանքային դիմում-հայտերը
Եթե JobFinder.am կայքում թափուր աշխատատեղի հայտարարություն տեղադրելիս Դուք նշել եք էլ.փոստի հասցե դիմում-հայտերը ստանալու համար, ապա կայքը հենց այդ էլ. փոստի հասցեով Ձեզ կուղարկի աշխատանքային դիմում-հայտերն ամեն անգամ, երբ որևէ թեկնածու դիմի այդ աշխատատեղի համար: Սակայն Դուք կարող եք ինքներդ կառավարել աշխատանքին դիմելու այդ գործընթացը` հայտարարության “Աշխատանքին դիմելու արարողակարգ” բաժնում նշելով աշխատանքային հեռախոսահամարն ու հասցեն, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտերը:
Այլ տեղեկություն:
Հարգանքներով`
--
JobFinder.am Աջակցության Թիմ