page_bg
  • Deadline expired
Մարքեթինգի մասնագետ

PROFAL LLC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

31/12/2022

Salary`

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Advertising, Marketing, PR

Desired age`

20 - 45

Job description

ՊՐՈՖԱԼ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Մարքեթինգի մասնագետի:


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

-Աշխատանքը անմիջապես սկսելու և երկարաժամկետ աշխատելու հնարավորություն :

-Աշխատանքային և մասնագիտական առաջխաղացման լայն հնարավորություններ, (բարձրակարգ դասընթացներ) :

Job responsibilities

-Հետևել մրցակիցների գովազդային արշավներին` դուրս բերելով դրանց առանձնահատկթյունները

-Զբաղվել բոլոր մարքեթինգային միջոցառումների կազմակերպչական հարցերով  և  ակտիվ մասնակցել դրանց

-Հավաքագրել և վերլուծել մարքեթինգային միջոցառումների արդյունքները

-Կառավարել Ընկերության էջերը սոցիալական կայքերում

-Տեղադրել, ղեկավարել և վերլուծել սոցիալական կայքերում գովազդը

-Թարմացնել և խմբագրել ընկերության կայքի տեղեկատվությունը

-Ուսումնասիրել ոլորտը և մշտապես տեղյակ լինել փոփոխություններին ,մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար

-Տրամադրել ամսական հաշվետվություններ

Required qualifications

-Բարձրագույն մասնագիտական կրթություն /տնտեսագիտություն, կառավարում, մարքեթինգ / ոլորտներում

-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում

-Սոցիալական մեդիայի վերաբերյալ գիտելիքներ

-Անալիտիկ և ստեղծագործող մտածելակերպ, կազմակերպչական ունակություններ, թիմային աշխատանքի ունակություններ

-Սոցիալական ցանցերում էջերի վարման փորձ

-Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների իմացությունը պարտադիր է

-Adobe Photoshop/Corel Draw/ ծրագրերի իմացություն

Application procedure

Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել նկարով ռեզյումե /ինքնակենսագրական/ և ուղեկցող նամակ   [email protected]  էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք ձեր նամակի թեմա (subject line) տողում պարտադիր նշեք պաշտոնի անվանումը “ Մարքեթինգի մասնագետ ”: Միայն ռեզյումեների ուսումնասիրությունն անցած թեկնածուները կհամարվեն անցած հաջորդ փուլ և հնարավոր է հրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

About company

Շուրջ քսաներկու տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք:

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png