
PROFAL LLC
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
31/12/2022
Աշխատավարձ`
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Գովազդ,Մարկետինգ, PR
Նախընտրելի տարիք`
20 - 45
-Հետևել մրցակիցների գովազդային արշավներին` դուրս բերելով դրանց առանձնահատկթյունները
-Զբաղվել բոլոր մարքեթինգային միջոցառումների կազմակերպչական հարցերով և ակտիվ մասնակցել դրանց
-Հավաքագրել և վերլուծել մարքեթինգային միջոցառումների արդյունքները
-Կառավարել Ընկերության էջերը սոցիալական կայքերում
-Տեղադրել, ղեկավարել և վերլուծել սոցիալական կայքերում գովազդը
-Թարմացնել և խմբագրել ընկերության կայքի տեղեկատվությունը
-Ուսումնասիրել ոլորտը և մշտապես տեղյակ լինել փոփոխություններին ,մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար
-Տրամադրել ամսական հաշվետվություններ
-Բարձրագույն մասնագիտական կրթություն /տնտեսագիտություն, կառավարում, մարքեթինգ / ոլորտներում
-Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում
-Սոցիալական մեդիայի վերաբերյալ գիտելիքներ
-Անալիտիկ և ստեղծագործող մտածելակերպ, կազմակերպչական ունակություններ, թիմային աշխատանքի ունակություններ
-Սոցիալական ցանցերում էջերի վարման փորձ
-Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների իմացությունը պարտադիր է
-Adobe Photoshop/Corel Draw/ ծրագրերի իմացություն
ՊՐՈՖԱԼ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Մարքեթինգի մասնագետի:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
-Աշխատանքը անմիջապես սկսելու և երկարաժամկետ աշխատելու հնարավորություն :
-Աշխատանքային և մասնագիտական առաջխաղացման լայն հնարավորություններ, (բարձրակարգ դասընթացներ) :
Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել նկարով ռեզյումե /ինքնակենսագրական/ և ուղեկցող նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին: Խնդրում ենք ձեր նամակի թեմա (subject line) տողում պարտադիր նշեք պաշտոնի անվանումը “ Մարքեթինգի մասնագետ ”: Միայն ռեզյումեների ուսումնասիրությունն անցած թեկնածուները կհամարվեն անցած հաջորդ փուլ և հնարավոր է հրավիրվեն հարցազրույցի:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Արդեն քսան տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք: