Այ Էմ Ար
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
05/07/2026
Աշխատանքի տեսակը`
Ազատ գրաֆիկ
Կրթություն`
Միջնակարգ
Ոլորտ`
Գովազդ,Մարքեթինգ, PR
Նախընտրելի տարիք`
Սկսած 17
Դեմ առ դեմ հետազոտությունների բաժնի հարցազրուցավարի հիմնական նպատակը յուրաքանչյուր ծրագրի շրջանակներում որակյալ և մեծ քանակով հարցումների իրականացումն է` ըստ կազմակերպության կողմից ընդունված ստանդարտների և ընթացակարգի։
IMR-ը առաջատար մարքեթինգային հետազոտական ընկերություն է հայաստանյան շուկայում, որը հիմնադրվել է 2006 թվականին՝ որպես «Marketing Communications» ՍՊԸ։ 2010 թվականին, նպատակ ունենալով հայկական շուկա բերել մարքեթինգային հետազոտությունների միջազգային չափանիշները, ընկերությունը վերաբրենդավորվել և դարձել է imrTM։ IMR-ը ESOMAR համայնքի անդամ է և գործում է՝ հետևելով ICC/ESOMAR-ի Մարքեթինգային և Սոցիալական Հետազոտությունների Միջազգային Վարքականոնին (Code of Marketing and Social Research Practices)։ Որակի չափանիշները պահպանվում են միջազգային նորմերին համապատասխան։ Հաճախորդների կողմից իրականացվող ներքին աուդիտների հաջող անցումը և տվյալների 99.8% ճշգրտության ապահովումը մեր ընկերության գործունեության կայուն և բնորոշ արդյունքներից են։