
Ardshinbank CJSC
Վայրը`
Հայաստան,Արտաշատ
Վերջնաժամկետ`
27/11/2022
Աշխատավարձ`
N/A
Աշխատանքի տեսակը`
Ուսուցում/Վերապատրաստում
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական
-N/A
-ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՝
-Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.
-ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
-ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):
"Արդշինբանկ" ՓԲԸ նախաորակավորման ծրագիր (այսուհետ` Ծրագիր)
ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ՝
Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`
-ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
-ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
-Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝ այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝ ՀՀ, ք․Արտաշատ
Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է "Արդշինբանկ" ՓԲԸ ներկայացնել` - ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է "Արդշինբանկ" ՓԲԸ ինտերնետային կայքի "Կարիերա" բաժնում), - անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ), - դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ: Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Արտաշատ»: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հայտերի նախնական քննարկման արդյունքում ընտրված այն մասնակիցները, ովքեր համապատասխանում են վերոնշյալ բոլորպայմաններին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. նոյեմբերի 27-ը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս ծրագրի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։
* Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
* Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
* Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: