pagebg
Վաճառքի խումբ-Սպասարկող մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

02/11/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում(Զանգերի կենտրոնից փոխանցված վաճառքի զանգեր),
  • CRM համակարգի և Բանկի այլ գործիքների միջոցով հաճախորդների պահանջների բացահայտում և վաճառքների իրականացում,
  • Հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին,
  • Նախկինում կատարված զանգերի մասով հիշեցման զանգերի կատարում,
  • Ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում,
  • Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
  • Հաճախորդների վերաբերյալ հարցումների իրականացում և տվյալների փոփոխում,
  • Ծառայությունների հեռավար սպասարկման ծառայության տրամադրում վաճառքի նպատակով (օր.՝ ինչպես գրանցվել և օգտագործել մոբայլ հավելվածը),
  • Բանկային ծառայությունների վաճառքին առնչվող նամակների սպասարկում, որոնք ստացվում են Բանկի կայքից և սոց. հարթակներից ,
  • Տրված բազաներով ելքային զանգերի ապահովում,
  • Մասնաճյուղի աշխատակիցների հետ համագործակցություն՝ վաճառքի գործընթացը սահուն իրականացնելու նպատակով,
  • Այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Դիմիր եթե.

    • Ունես բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
    • Ունես առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաճախորդների սպասարկման ուղղվածությամբ),
    • Ունես միջնակարգ/Ավագ Դպրոց/միջին մասնագիտական,
    • Ունես MS Օffice իմացություն,
    • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) իմացություն
    • Ունես բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Վաճառքի խումբ - Սպասարկող մասնագետ։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

    • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
    • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
    • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
    • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
    • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/vacharhki-khowmb-spasarkogh-masnaget-6?source_id=other-208

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի:

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք։

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Զանգերի Կենտրոն Սպասարկող մասնագետ (Գիշերային հերթափոխ)
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ/Երևան մասնաճյուղեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Սպասարկող մասնագետ-Արտաշատ մասնաճյուղ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրեմիում հաճախորդների սպասարկման բաժնի սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
27/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ կառավարման հարաբերությունների իրավախորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
27/10/2024
ԴԻՏԵԼ