pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/12/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության և վարկային (կրեդիտի, վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այն) պայմանագրերի, օֆերտաների պատրաստում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) պատրաստում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում մանրածախ վարկերի ձևակերպման համար անհրաժեշտ տվյալների մուտքագրում,
  • Տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող մարմնի առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Դիմիր եթե.

    • Ունես բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
    • Ունես վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է 6 ամսվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
    • Ունես MS Օffice, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
    • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ/հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավարություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպարտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ ամսական, եռամսյակային և տարեկան բոնուսներ,ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/manratsakh-varkeri-kentronatsvats-dzewakerpowmneri-bazhni-arhajatar-masnaget-15?source_id=other-284

 Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ