pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կապիտալ շինարարությունների կազմակերպման ուղղության Վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

05/10/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կապիտալ շինարարությունների կազմակերպման ուղղություն Վերլուծաբան։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Բանկի վերանորոգման ենթակա մասնաճյուղերի տարածքի կահավորման և աշխատատեղերի դասավորության սխեմայի (էսքիզի) մշակում,
  • Բանկի կողմից հաստատված սխեմային համապատասխան տեխնիկական առաջադրանքի մշակում,
  • Իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ հեղինակային և տեխնիկական հսկողության իրականացում` վերանորոգման, կառուցման և շինարարական աշխատանքների իրականացման նախագծին համապատասխան,
  • Շինարարական ավարտված աշխատանքների ընդունման գործընթացին գործուն մասնակցություն,
  • Տեղական ինքնակառավարման մարմիններում փաստաթղթերի ձևակերպման գործընթացի կազմակերպում (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, շինարարության ավարտի փաստագրման ակտ և այլն),
  • Շինարարական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների և վերահսկողության իրականացման հետ կապված այլ հանձնարարականներ,
  • Անհրաժեշտության դեպքում ապահովում է մասնագիտացված պայմանագրային աշխատանքների և ծառայությունների մատուցմամբ զբաղվող այլ կազմակերպությունների վերաբերյալ նպատակային տեղեկատվություն,
  • Վերլուծում է կապալառուներից ստացված առևտրային առաջարկները առաջարկվող աշխատանքների ծավալների, նյութերի, տեխնոլոգիական լուծումների համապատասխանության առումով՝ համաձայն սահմանված տեխնիկական առաջադրանքի,
  • Իրականացնում է կապալառուի պայմանագրերով շինմոնտաժային աշխատանքների կատարման հնարավորության և արժեքի նախանախագծային գնահատում, ըստ օբյեկտների նախագծերի փոփոխություն,
  • Մասնակցում է շինարարության ընթացքում ծագած նախագծային լուծումների փոփոխությունների վերանայմանը և համաձայնեցմանը, հրատապ լուծում է նյութերի, արտադրանքի, կառուցվածքների փոխարինման հարցերը,
  • Իրականացնում է կատարված աշխատանքների համապատասխանության հետազոտություն և գնահատում հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին, պետական ​​ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին, պետական ​​վերահսկողության մարմինների կանոններին և այլ կարգավորող իրավական ակտերին,
  • Վարչության գործառույթներին առնչվող Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների, հրամանների նախագծերի մշակում, դրանց լրամշակում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տեխնիկական կրթություն` ճարտարապետ-շինարարի մասնագիտացմամբ նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում,
  • MS Օffice, Internet Research, AutoCad,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ):
Աշխատանքի նկարագրությունը
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/kapital-shinararowtyownneri-kazmakerpman-owghghowtyan-verlowtsaban?source_id=other-149 : Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/01/2025
ԴԻՏԵԼ
company_logo
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ԿԱՊԱՆ
Ardshinbank CJSC
Ուսուցում/Վերապատրաստում
18/01/2025
ԴԻՏԵԼ
company_logo
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ՋԵՐՄՈՒԿ
Ardshinbank CJSC
Ուսուցում/Վերապատրաստում
18/01/2025
ԴԻՏԵԼ
company_logo
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ/ԳՈՐԻՍ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/01/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ