pagebg
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

25/11/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Տրված իրավասությունների շրջանակներում Բանկի համապատասխան Բիզնես տորաբաժանումների կողմից սպասարկվող հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության և վարկային (վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այլն) պայմանագրերի, օֆերտաների պատրաստում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ, Բանկի համապատասխան Բիզնես տորաբաժանումների կողմից սպասարկվող հաճախորդներին տրամադրված վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) պատրաստում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
  • Տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում Բանկի համապատասխան Բիզնես տորաբաժանումների կողմից սպասարկվող հաճախորդներին տրամադրվող վարկերի ձևակերպման համար անհրաժեշտ տվյալների մուտքագրում,
  • Տրված իրավասությունների շրջանակներում Բանկի համապատասխան Բիզնես տորաբաժանումների կողմից սպասարկվող հաճախորդներին տրամադրվող վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշման առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
  • Ունես վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է 6 ամսվա փորձ վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
  • Ունես MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) լեզուների իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ/հասցե՝ ք. Երևան, Սասնա Ծռեր 3/։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

https://ardshinbank.hirebee.ai/en/jobs/pmdz-varkeri-kentronatsvats-dzewakerpowmneri-bazhni-arhajatar-masnaget-2?source_id=other-274

Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Սրահի մենեջեր/Սարդարապատ մասնաճյուղ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Վարկային մասնագետ/Թալին մասնաճյուղ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՓՄՁ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՐԿԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՁԵՒԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ
ASHIB CJSC
Լրիվ դրույք
25/11/2024
ԴԻՏԵԼ