page_bg
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ

Yeremyan Group

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

02/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Ոլորտ`

Արտադրություն

Աշխատանքի նկարագրությունը

Երեմյան Ընկերությունների խումբը աշխատանքի է հրավիրում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգների։

Աշխատանքային պարտականությունները

  • Մշակել և ներդնել կաթնամթերքային արտադրանքի բաղադրությունները և տեխնոլոգիական մշակման ռեժիմները,
  • Վերահսկել արտադրության տեխնոլոգիական ռեժիմների պահպանումը ըստ տեխ․ հրահանգների և բաղադրագրերի,
  • Վերահսկել կաթնամթերքի արտադրության համապատասխանելիությունը նորմերին և ստանդարտներին,
  • Վերահսկել արտադրանքի որակը, թերության դեպքում միջոցներ ձեռնարկել այն դուրս գրելու և վերամշակելու համար,
  • Ներդնել կաթնամթերքի վերամշակման նոր մեթոդներ և եղանակներ, արդիականացնել սարքավորումները,
  • Տրամադրել լաբորատոր փորձանմուշներ՝ ըստ հաստատված ընթացակարգի,
  • Տեխնոլոգիական պրոցեսների պահանջներից ելնելով կազմակերպել լաբորատոր հետազոտություններ և արդյունքները գրանցել համապատասխան փաստաթղթում,
  • Վերահսկել լաբորատոր նմուշի վերցնելը՝ կաթի և կաթնային խառնուրդի յուրաքանչյուր պրոցեսից առաջ և հետո,
  • Վերահսկել հումքի որակական ցուցանիշները՝ համաձայ հաստատված պահանջների,
  • Վերահսկել սարքավորումների, հոսքագծերի կանոնավոր գործունեությունը և ճիշտ ու անվտանգ շահագործումը,
  • Հաշվարկել հումքի ծախսերը,
  • Վարել անհրաժեշտ փաստաթղթեր՝ համաձայն ընդունված ձևաչափի։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն սննդի տեխնոլոգիայի, կաթնամթերքի տեխնոլոգիայի, կենսատեխնոլոգիայի կամ հարակից ոլորտում,
  • Կաթի և կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների խորքային իմացություն,
  • Սննդամթերքի անվտանգության և որակի կառավարման համակարգերի (HACCP, ISO 22000 և այլն) վերաբերյալ գիտելիքներ,
  • Արտադրական գործընթացների վերահսկման, վերլուծության և օպտիմալացման հմտություններ,
  • Լաբորատոր փորձարկումների և որակի վերահսկման մեթոդների իմացություն,
  • Նոր արտադրատեսակների մշակման և տեխնոլոգիական փաստաթղթերի կազմման փորձ,
  • Նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն։

Ընկերության մասին

Yeremyan Projects runs its businesses exclusively within the framework of its own corporate social responsibility acknowledging and assessing the positive and negative effects and risks thereof to ensure that its business management has a positive impact on the country’s social-economic growth thereby benefiting the sustainable development of society and the business sector. For more information please visit https://www.yeremyanprojects.com/ 

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp