page_bg
Ռեգիոնալ տեխնիկ ք․ Աբովյան

Ucom

Վայրը`

Հայաստան,Աբովյան

Վերջնաժամկետ`

25/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Ոլորտ`

Հեռահաղորդակցություն

Աշխատանքի նկարագրությունը

Ucom ընկերությունը փնտրում է մասնագետների, որոնք իրականացնում են օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ և տեխնիկական սպասարկում Աբովյան քաղաքում։

Աշխատանքային պարտականությունները

  • Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ,
  • Իրականացնել տեխնիկական միացումներ բաժանորդների բնակարաններում,
  • Ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացնել ընթացիկ սպասարկում:

Պահանջվող որակավորումներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
  • Փորձը օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում ցանկալի է,
  • Ֆիզիկական պատրաստվածություն,
  • Բարձրության վրա աշխատելու ունակություն,
  • Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք և մասնագիտություն ձեռք բերելու:

Ընկերության մասին

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ում մենք՝ գլխավոր տնօրեն պրն․ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ, հավատում ենք, որ կորպորատիվ մշակույթը ձևավորվում է մարդկանց միջոցով։ Ucom-ը այն աշխատավայրն է, որտեղ՝

  • մեր բոլոր ջանքերի կենտրոնում մարդիկ են՝ #մարդիկմարդկանցհամար
  • հաջողում ենք համատեղ աշխատանքի շնորհիվ՝ #թևութիկունք
  • յուրաքանչյուրիս համար կարևոր է արդյունքը՝ #մերգործիտեր։

Եթե կիսում ես մեր արժեքները, միացի՛ր մեր դինամիկ, նորարար և ստեղծագործ թիմին։ Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp

Ակտիվ աշխատանքներ

Նմանատիպ աշխատանքներ