page_bg
Անշարժ գույքի վաճառքի մասնագետ

Hasce.am

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

29/07/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Ոլորտ`

Անշարժ գույք

Աշխատանքի նկարագրությունը

Hasce.am-ի թիմին մինալու համար փնտրում ենք Անշարժ գույքի վաճառքի մասնագետ, ով պատրաստ է կառուցել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների և սեփականատերերի հետ, արդյունավետ իրականացնել B2C համագործակցություն և ապահովել գործարքների ամբողջական կազմակերպում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում։

Աշխատանքային պարտականությունները

  • Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն,
  • Նոր համագործակցությունների ներգրավում (սառը զանգեր, ակտիվ վաճառք, ցանցային աշխատանք),
  • Հաճախորդների և գույքի սեփականատերերի հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների կառուցում,
  • Գույքի պրոֆեսիոնալ ներկայացում, ցուցադրությունների կազմակերպում և վարում,
  • Բանակցությունների վարում և գործարքների արդյունավետ իրականացում,
  • Պայմանագրերի նախապատրաստում և իրավական գործընթացների համակարգում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ (անշարժ գույքի վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Զարգացած բանակցային հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և արդյունքակենտրոն որոշումներ ընդունելու ունակություն,
  • Կազմակերպվածություն և բարձր պատասխանատվության զգացում,
  • Դրական, նախաձեռնողական և թիմային մտածելակերպ:

Դիմելու ընթացակարգը


Ընկերության մասին

Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ անշարժ գույքի ոլորտում՝ բարելավելով սպասարկման մշակույթը Հայաստանում։

Աշխատանքին դիմելու համար կարող եք նաև լրացնել հետևյալ ձևաթուղթը Լրացնել