page_bg

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

13/08/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Ոլորտ`

Գովազդ,Մարքեթինգ, PR

Աշխատանքի նկարագրությունը

«Ավանտա» նորարական բժշկական կենտրոնը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու Մարքեթինգի համակարգողի, ով կզբաղվի կենտրոնի հիմնադիր տնօրենի անձնական բրենդի կառավարմամբ, ով կօգնի համակարգել մարքեթինգային նախագծերը, ապահովել դրանց ժամանակին և որակյալ իրականացումը, ինչպես նաև մասնակցել բրենդի զարգացման նոր նախաձեռնություններին։


Մենք առաջարկում ենք՝

  • Աշխատանք Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկում,
  • Մասնակցություն հետաքրքիր և մեծածավալ նախագծերի,
  • Մասնագիտական աճի և զարգացման իրական հնարավորություն,
  • Ստեղծագործ, նախաձեռնող և արդյունքին միտված թիմային միջավայր,
  • Մրցունակ վարձատրություն՝ ըստ փորձի և կարողությունների։

Աշխատանքային պարտականությունները

  • Համակարգել մարքեթինգային նախագծերի իրականացումը և հետևել դրանց կատարմանը,
  • Կորպորատիվ գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցում և զարգացում,
  • Կազմակերպել և վերահսկել բովանդակության ստեղծման գործընթացը (ֆոտո, վիդեո, Reels, Stories, հոդվածներ և այլն),
  • Համագործակցել արտաքին մարքեթինգային գործընկերների, դիզայներների, օպերատորների և SMM մասնագետների հետ,
  • Համակարգել տարբեր բաժինների մասնակցությունը մարքեթինգային նախագծերին,
  • Ապահովել, որ բոլոր աշխատանքները իրականացվեն հաստատված ժամկետներում և համապատասխանեն կենտրոնի որակական չափանիշներին,
  • Մասնակցել կենտրոնի և ղեկավարության բրենդային նախագծերի պլանավորմանն ու իրականացմանը,
  • Հետևել իրականացվող արշավների արդյունքներին և ներկայացնել հաշվետվություններ ու առաջարկություններ,
  • Ներգրավվել նոր գաղափարների մշակման և մարքեթինգային գործընթացների բարելավման աշխատանքներում։

Պահանջվող որակավորումներ

  • Մարքեթինգի, PR-ի կամ նախագծերի կառավարման փորձ,
  • Միաժամանակ ղեկավարել մի քանի նախագիծ,
  • Բարձր կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության զգացում,
  • Ազատ եք շփվել մարդկանց հետ և կարողանալ արդյունավետ համագործակցել տարբեր մասնագետների հետ,
  • Ունենալ ստեղծագործ մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Հետաքրքրված լինել անձնական բրենդի, բժշկական մարքեթինգի և թվային հաղորդակցության ոլորտներով։

Ընկերության մասին

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։

Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։

Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։
Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը:

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp