page_bg
Թվային տեխնիկայի վաճառող-խորհրդատու

Zigzag LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/08/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Ոլորտ`

Վաճառք

Աշխատանքի նկարագրությունը

Եթե դու ունես թվային տեխնիկայի և էլեկտրոնիկայի հանդեպ սեր, սիրում ես օգնել հաճախորդներին հեշտ եւ արագ կողմնորոշվելու համար, իսկ մեծ թիմում աշխատելը քո երազանքն է, ապա շտապի՛ր դիմել ԶԻԳԶԱԳ>>, քանի որ մենք փնտրում ենք քեզ։

Աշխատանքային պարտականությունները

  • Ապրանքի փորձագետ։ Դառնալ գուռու մեր էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի տեսականու մեջ՝ հաճախորդներին փորձագիտական ուղղորդում եւ առաջարկներ տրամադրելու համար,
  • Հաճախորդների հետ փոխազդեցություն։ Կոնտակտ հաստատել հաճախորդների հետ եւ տրամադրել գերազանց սպասարկում,
  • Խնդիրների լուծում։ Արդյունավետորեն կարգավորել հաճախորդների մտահոգությունները՝ ժամանակին լուծելով խնդիրները եւ ստեծղել դրական հետադարձ կապ,
  • Կրթական իրազեկում։ Իրականացնել արտադրանքի պատշաճ ցուցադրություն, կրթել հաճախորդներին մեր արտադրանքի առանձնահատկությունների և առավելությունների մասին՝ արագացնելով նրանց որոշումների կայացման գործընթացը,
  • Խաչաձև վաճառք։ Բացահայտել լրացուցիչ ապրանքներ կամ աքսեսուարներ առաջարկելու հնարավորությունները։

Պահանջվող որակավորումներ

  • Սեր տեխնիկայի և էլեկտրոնիկայի նկատմամբ,
  • Հաճախորդակենտրոն մտածելակերպ,
  • Հաղորդակցման հմտություններ (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
  • Արագ կողմնորոշվելու հմտություն,
  • Թիմում աշխատելու կարողություն։

Ընկերության մասին

Զիգզագ ընկերությունը ստեղծվել է 1995 թվականին և հանդիսանում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.zigzag.am։

Դիմել

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx; pdf; jpeg; png; webp