ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Բարի գալուստ Ջոբֆայնդեր ինտերնետային կայք: Խնդրում ենք վերանայել Կայքից օգտվողների համար նախատեսված սույն համաձայնագիրը և մեր կազմակերպության քաղաքականությունը ("Համաձայնագիր"), որը կառավարում է մեր Կայքի` Ձեր կիրառման գործընթացը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ մեր Կայքից ամեն անգամ օգտվելիս Դուք անպայման համաձայնվում եք հետևել սույն Համաձայնագրի կանոններին: Եթե Դուք համաձայն չեք այս կանոնների հետ, ապա Դուք չպետք է վերանայեք կայքում տեղադրված տեղեկությունը կամ օգտվեք Կայքից: Եթե անգամ Դուք օգտվում եք այս Կայքի մի որևէ առանձին բաժնից, Դուք պետք է հետևեք մեր կանոններին: Ջոբֆայնդերը իրեն իրավունք է վերապահում թարմացնել կամ փոփոխել սույն Համաձայնագիրը յուրաքանչյուր պահ` առանց նախապես զգուշացման: Յուրաքանչյուր փոփոխման դեպքում Կայքից Ձեր օգտվելը նախատեսում է Ձեր անպայման համաձայնությունը հետևել փոփոխություններին: Այդ պատճառով ամեն անգամ Կայքից օգտվելիս Դուք պետք է վերանայեք սույն Համաձայնագիրը:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Դուք ընդունում եք սույն Համաձայնագրի կանոնները և պայմանները: Այս Համաձայնագիրը հանդիսանում է միակ և ամբողջական համաձայնագիր Ձեր և մեր միջև, և այն չեղյալ է համարում բոլոր նախորդ կամ ընթացիկ համաձայնագրերը, ներկայացուցչությունները, երաշխիքները, պայմանավորվածությունները, Կայքի կողմից կամ կայքի միջոցով տրամադրված բովանդակությունը, արտադրանքը և ծառայությունները, ինչպես նաև սույն Համաձայնագրի թեման: ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՓՈԽՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ` ԱՌԱՆՑ ՁԵԶ ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ: ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԿԱՅՔՈՒՄ, և ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԵՔ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ:
ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայքը հասանելի է միայն 18 տարեկանից բարձր այն անձանց համար, ովքեր օրենքի սահմաններում կարող են կազմել համապատասխան պայմանագրեր: Եթե Դուք չեք համապատասխանում այս պահանջներին, խնդրում ենք չօգտվել այս Կայքից: Մենք իրավունք ունենք ցանկացած պահի չընդունել, կրճատել կամ ավարտին հասցնել այս Կայքից Ձեր օգտվելը մեր սեփական նախաձեռնությամբ, առանց Ձեզ տեղեկացնելու: ԱՅՍ ԿԱՅՔԻՑ ՁԵՐ ՕԳՏՎԵԼԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ:
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայքի բովանդակությունը, դիզայնը, թարգմանությունը, թվային փոխակերպումները և Կայքի հետ առնչվող այլ գործոններ պաշտպանված են համապատասխան հեղինակային, բացառիկ իրավունքով և այլ սեփականության իրավունքով: Խստիվ արգելվում է տպել, տարածել, օգտագործել կամ հրատարակել Կայքի ցանկացած մաս` բացառությամբ Համաձայնագրի սահմանափակ իրավունքով թույլատրելի բաժիններից: Դուք չունեք սեփականության իրավունք Կայքի միջոցով ստացված որևէ փաստաթղթի կամ այլ նյութերի նկատմամբ: Կայքում տեղեկատվության կամ նյութերի տեղադրումը չի նշանակում, որ Դուք զրկվում եք տվյալ տեղեկատվության կամ նյութերի նկատմամբ իրավունքից: Ձեզ չի թույլատրվում տպել կամ վերարտադրել Կայքի որևէ բաժին: Ջոբֆայնդերը, նրա մատակարարներն ու լիցենզիա տրամադրողները հստակորեն սահմանում են բոլոր մտավոր սեփականության իրավունքները բոլոր տեքստերի, ծրագրերի, արտադրանքների, գործընթացների, տեխնոլոգիաների, բովանդակության և Կայքում հայտնված այլ նյութերի վերաբերյալ: Այս Կայքից օգտվելու իրավունքը որևէ մեկին չի տալիս Ջոբֆայնդերի կամ որևէ երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքի լիցենզիա: Այս Կայքում երրորդ կողմերի որևէ անունների, ապրանքանիշերի, արտադրանքների և ծառայությունների ցուցակը կամ այլ կայքերին հղումները կամ տեղեկատվությունը տրամադրվում են միայն Ձեր հարմարավետության համար և ոչ մի դեպքում չեն պարունակում կամ ենթադրում Ջոբֆայնդերի կողմից երրորդ կողմի, տեղեկատվության, արտադրանքի կամ ծառայության ընդունում, հովանավորչություն կամ առաջարկություն: Ջոբֆայնդերը պատասխանատվություն չի կրում այլ կայքերի բովանդակության համար և չի հաստատում այդպիսի կայքերում տեղադրված նյութերի բովանդակությունը կամ դրանց ճշմարտացիությունը: Եթե Դուք որոշեք հղում անել այդպիսի երրորդ կողմի կայքերին, ապա Դուք դա կանեք ամբողջովին Ձեր սեփական նախաձեռնությամբ:
ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ
Ջոբֆայնդերի անունը, լոգոտիպը, կարգախոսը, դիզայնը և մյուսները Մարգասոֆտ ՍՊԸ-ի ապրանքանիշերն են կամ Մարգասոֆտ ՍՊԸ-ի գրանցված ապրանքանիշերը: Կայքում հիշատակված այլ արտադրանքների և կազմակերպությունների անունները կարող են լինել իրենց համապատասխան սեփականատերերի ապրանքանիշերը:
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայքից ցանկացած բովանդակության, գրաֆիկի, ձևի կամ փաստաթղթի վերանայումը, տպումը կամ բեռնավորումը տալիս է Ձեզ միայն սահմանափակ, այլ ոչ թե լիիրավ հնարավորություն այն օգտագործման համար, այլ ոչ թե վերահրատարակման, տարածման, վաճառքի, ածանցյալ աշխատանքների պատրաստման կամ այլ օգտագործման համար: Ցանկացած բովանդակության, ձևի կամ փաստաթղթի որևէ մաս չի կարող վերարտադրվել կամ ընդգրկվել որևէ տեղեկատվական որոնողական համակարգի մեջ, ինչպես էլեկտրոնային, այնպես էլ մեխանիկական: Խնդիրն այլ է, եթե այն նախատեսված է Ձեր անձնական օգտագործման համար (ոչ թե վերավաճառքի կամ վերատարածման համար): Ոչ մի պաշտոն կամ շահ որևէ բեռնավորված նյութերում կամ ծրագրերում Ձեզ իրավունք չի տալիս բեռնավորել կամ տպել այն: Դուք չեք կարող կայքի բովանդակության կամ այլ համապատասխան ծրագրերից որևէ մեկը վերարտադրել (բացառությամբ վերը նշված դեպքից), հրատարակել, ուղարկել, տարածել, ցույց տալ, ձևափոխել, ստեղծել ածանցյալ աշխատանքների ձև, վաճառել կամ մասնակցել որևէ վաճառքի կամ օգտագործել այն ամբողջությամբ կամ մասամբ: Կայքում օգտագործված բոլոր ծրագրերը Ջոբֆայնդերի կամ նրա մատակարարների սեփականությունն են և պաշտպանված են ԱՄՆ-ի և միջազգային հեղինակային իրավունքի օրենքներով: Այս կայքի բովանդակությունը և ծրագրերը կարող են օգտագործվել միայն որպես տեղեկատվական աղբյուր: Ցանկացած այլ օգտագործում, ներառյալ այս կայքի բովանդակության վերարտադրումը, ձևափոխումը, տարածումը, ուղարկումը, վերահրատարակումը և ցուցադրումը խստիվ արգելվում է:
ԽՄԲԱԳՐՈՒՄ, ՁԵՎԱՓՈԽՈՒՄ, ՀԵՌԱՑՈՒՄ
Ջոբֆայնդերն իրեն իրավունք է վերապահում մեր նախաձեռնությամբ Կայքում հայտնված ցանկացած փաստաթուղթ, տեղեկատվություն կամ այլ բովանդակություն խմբագրել կամ հեռացնել:
ԿԱՅՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքային հայտարարությունները, ռեզյումեների բազան ("Ջոբֆայնդերի ռեզյումեների բազա") և Jobfinder.am կայքի այլ հատկանիշներ կարող են օգտագործվել միայն օրինական նպատակներով այն անձանց կողմից, ովքեր որոնում են աշխատանք և կարիերայի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև մասնագետ փնտրող գործատուների կողմից: Ջոբֆայնդերի “Անձնագրեր” բաժինը կարող է օգտագործվել միայն օրինական նպատակներով այն անձանց կողմից, ովքեր ցանկանում են համագործակցել այլ անձանց հետ: Ջոբֆայնդերը խստիվ արգելում է Jobfinder.am կայքից օգտվել ցանկացած այլ նպատակներով և արգելում է հետևյալը.(ա) Jobfinder.am կայքում աշխատանքային հայտարարություններ տեղադրել Ջոբֆայնդերի մրցակիցներից որևէ մեկի համար կամ տեղադրել աշխատանքային հայտարարություն կամ այլ տեղեկություն, որը Ջոբֆայնդերի հետ մրցակից կայքերից որևիցե մեկին հղումներ է պարունակում, (բ) աշխատանքային հայտարարություն կամ տեղեկություն տեղադրել Jobfinder.am կայքում, որը պարունակում է ընդգծված տեքստեր, “թաքցված” գաղտնաբառեր, որոնք չեն համապատասխանում աշխատանքին, կամ այլ կերպ ասած` առաջնորդում են սխալ ուղղությամբ, (գ)Jobfinder.am կայքում աշխատանքային հայտարարություններ տեղադրել մոդելների կամ տաղանդների որոնման աշխատատեղերի համար, (դ) օգտագործել ռեզյումեների բազան ցանկացած նպատակով, բացի աշխատող փնտրող գործատուներից, ինչպես նաև Ջոբֆայնդերի ռեզյումեների բազան օգտագործել որևէ արտադրանք կամ ծառայություն վաճառելու կամ առաջարկելու համար,(ե) օգտագործել Ջոբֆայնդերը կոմերցիոն աշխատանքի տեղավորման, որոնման, կադրերի ապահովման կամ այլ մասնագիտական աշխատանքի կամ աշխատանքի տեղավորման գործունեության համար, (զ) Jobfinder.am կայքում տեղադրել որևէ ոչ լիարժեք, կեղծ կամ սխալ կենսագրական տվյալներ կամ տվյալներ, որոնք Ձեզ չեն համապատասխանում,(է) Jobfinder.am կայքում տեղադրել որևէ բաժնետոմս վաճառելու նախագիծ, “ակումբի անդամակցություն”, ներկայացուցչական ընկերությունների կամ վաճառքի գծով գործակալության գործունեության գովազդ, որը պահանջում է նախնական կամ կանոնավոր վճարում (բացառությամբ այն հայտարարությունների, որոնց համար վճարում է պատվիրատուն) կամ հայտարարություն է տեղադրում այլ կազմակերպությունների կադրերի համալրման նպատակով,(ը) սեփական նախաձեռնությամբ ուղարկել փոստ կամ էլ. փոստ, զանգեր կատարել, ֆաքս ուղարկել և կամ արտադրանքներ կամ ծառայություններ գովազդել Jobfinder.am Կայքից Օգտվողին, (թ) հեռացնել կամ ձևափոխել ցանկացած նյութ, որը տեղադրված է այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից, (ժ) ձեռնարկել ցանկացած գործողություն, որը կարող է մեծապես ազդել Jobfinder.am Կայքի հիմնական կառուցվածքի վրա, (ի) Jobfinder.am Կայքից հավաքել, տպել կամ կրկնօրինակել ցանկացած բովանդակություն կամ տեղեկատվություն` առանց Ջոբֆայնդերի գրավոր համաձայնության, (լ) հղում կատարել այն տեղեկատվությանը, որը պարունակում է Jobfinder.am Կայքը: Ջոբֆայնդերը պատասխանատվություն չի կրում Կայքի միջոցով հաղորդված նյութերի համար: Եթե Դուք կարծում եք, որ Կայքում ինչ-որ բան չի համապատասխանում սույն Կանոններին, խնդրում ենք կապ հաստատել մեր աշխատակցի հետ: Եթե Կայքից Օգտվողի կողմից նկատվում է Համաձայնագրի կանոնների խախտում, ապա Ջոբֆայնդերն իր սեփական նախաձեռնությամբ կարող է որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ: Ջոբֆայնդերը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքից Օգտվողների կողմից այս գործողությունների իրականացման կամ չիրականացման համար:
ԳՐԱՆՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Երբ Դուք գրանցվում եք Jobfinder.am Կայքում, Ձեզ խնդրվում է ստեղծել Ջոբֆայնդերի Հաշիվ և անձնական տվյալներ լրացնել, ներառյալ Ձեր էլեկտրոնային հասցեն (Ձեր “տեղեկատվությունը”): Ձեր կողմից տրամադրված տեղեկությունը կօգտագործվի Ջոբֆայնդերի վարած քաղաքականության համաձայն: Ջոբֆայնդերն իրեն իրավունք է վերապահում Ձեզ առաջարկել այլ ծառայություններ և արտադրանքներ` հիմնվելով գրանցման ընթացքում Ձեր նշած նախընտրությունների վրա: Այդպիսի առաջարկներ կարող են արվել Ջոբֆայնդերի կամ որևէ երրորդ անձի կողմից: Խնդրում ենք ուշադրություն դարձնել Ջոբֆայնդերի անհատական քաղաքականությանը: Դուք գիտակցում և ընդունում եք, որ Դուք սեփականության իրավունք չունեք Ձեր հաշվի համար, եթե Դուք չեղյալ հայտարարեք Ձեր Ջոբֆայնդերի Հաշիվը, ապա Ձեր բոլոր գրանցման տվյալները, ներառյալ ռեզյումեները, անձնագրերը, ուղեկցող նամակները, ինտերնետային հասցեները, պահպանված աշխատանքները, հարցաթերթիկները և էլ. փոստով ուղարկված նամակների ցուցակները Ջոբֆայնդերի տվյալների բազաներում կնշվեն որպես հեռացված, ինչպես նաև կհեռացվեն Jobfinder.am Կայքից: Որոշ ժամանակ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել Ջոբֆայնդերի վեբ սերվերների միջոցով այդպիսի հեռացման տարածման հետաձգումների պատճառով: Սակայն Ջոբֆայնդերը պատասխանատու չէ երրորդ անձանց կողմից Ձեր տվյալների պահպանման համար:
ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Դուք եք միայն պատասխանատու Ձեր Ջոբֆայնդերի Հաշվի տվյալների, աշխատողի հաշվի տվյալների կամ աշխատանքային հայտարարությունների, անձնագրի, բովանդակության (ներառյալ ինչպես այժմ հայտնի, այնպես էլ հետագայում զարգացած ցանկացած աշխատանքների, լրատվամիջոցների կամ տեխնոլոգիաների), հղումների, աուդիոյի, վիդեոյի, նկարների, տեքստի, պատկերների, տեղեկատվության հավաքագրման կամ այլ տեղեկատվության (“Օգտվողի Բովանդակություն”) համար, որը Դուք տեղադրում եք Jobfinder.am Կայքում կամ տրամադրում եք այլ օգտվողներին: Օգտվողի տվյալներ տրամադրելով կամ Jobfinder.am Կայքից օգտվելով` Դուք իրավունք չունեք տրամադրել որևէ կեղծ, անօրինական նյութեր, հակառակ դեպքում այս կանոնների համաձայն դա համարվում է Ձեր պարտականությունների խախտում: Եթե Դուք տեղադրում եք Օգտվողի տվյալները Jobfinder.am Կայքի որևէ տեսանելի վայրում, Դուք դրանով թույլ եք տալիս, որ ցանկացած Օգտվող մուտք գործի, ցուցադրի, նայի, կուտակի կամ վերարտադրի այդպիսի Օգտվողի տվյալները անձնական օգտագործման համար: Ջոբֆայնդերը միջնորդ է հանդիսանում Օգտվողի տվյալների օնլայն տարածման և հրապարակման համար և նախապես Օգտվողի տվյալները, տեղեկատվությունը թաքցնելու/պաշտպանելու ոչ մի պարտականություն չի կրում: Այնուամենայնիվ, Ջոբֆայնդերը կարող է վերանայել և հեռացնել ցանկացած Օգտվողի տվյալ, որը խախտում է սույն Կանոնները, համապատասխան օրենքները, կանոնադրությունները, որը չարաշահող/մոլորեցնող է, վիրավորական կամ անօրինական, խախտում է Օգտվողների իրավունքները, վնասում կամ սպառնում է նրանց ապահովությանը: Ջոբֆայնդերն իրեն իրավունք է վերապահում հեռացնել Օգտվողների հաշիվները և կանխել նրանց հետագա մուտքը Jobfinder.am Կայք` համապատասխան օրենքները կամ կանոնադրությունները խախտելու դեպքում: Ջոբֆայնդերն անհրաժեշտության դեպքում իր սեփական նախաձեռնությամբ կարող է ձեռնարկել ցանկացած գործողություն` կապված Օգտվողի տվյալների հետ, եթե նա համարում է, որ Օգտվողի նման տվյալները կարող են խնդիրներ ստեղծել Ջոբֆայնդերի համար: Դուք պետք է ընդունեք, որ այլ Օգտվողների կողմից տեղադրված նյութի վստահելիության համար մենք պատասխանատու չենք, և Դուք օգտվում եք դրանից Ձեր սեփական նախաձեռնությամբ: Ստորև ներկայացված է Օգտվողի տվյալների ցուցակի մի մասը, որը արգելվում է տեղադրել Jobfinder.am Կայքում: Այն միայն որպես օրինակ է ներկայացվում և չի հանդիսանում որպես ամբողջական ցուցակ:
ՏՎՅԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ
պարունակում են բացահայտ կամ քողարկված վիրավորանք, այսինքն` Օգտվողի այնպիսի տվյալներ, որոնք ընդգրկում կամ հաստատում են ռասիզմի, ֆանատիզմի խտրականություն կամ ատելություն որևէ խմբի կամ անհատի ֆիզիկական արատի նկատմամբ,
անհանգստություն են պատճառում կամ պրոպագանդում որևէ խմբի կամ անհատի դեմ,
ընդգրկում են անպետք գովազդային նյութեր կամ անպետք նամակներ,
առաջարկում կամ հաստատում են կեղծ տեղեկատվություն կամ անօրինական գործողություններ, որոնք չարաշահող են, սպառնալից, ամոթալի,
պարունակում են սահմանափակ կամ միայն գաղտնաբառերով մուտքային էջեր կամ թաքցված էջեր կամ պատկերներ
պարունակում են սահմանափակ կամ միայն գաղտնաբառերով մուտքային էջեր կամ թաքցված էջեր կամ պատկերներ
տրամադրում կամ պարունակում են ցանկացած տեսակի ոչ պատշաճ նյութեր,
տրամադրում կամ կապված են 18 տարեկանից ցածր անձանց սեռական, բռնության կամ այլ շահագործման մասին նյութեր, կամ անձնական տեղեկատվություն են առաջարկում 18 տարեկանից ցածր ցանկացած անձի մասին,
տրամադրում են ուսուցողական տեղեկություն սույն Կանոններով արգելված անօրինական կամ այլ գործողությունների վերաբերյալ, ինչպիսիք են անօրինական զենքերի առք ու վաճառքը, ինչ-որ մեկի իրավունքների խախտումը, համակարգչային վիրուսների տրամադրումը կամ ստեղծումը:
Սույն Կանոնների խախտում է համարվում նաև այն, որ Դուք Jobfinder.am Կայքում տեղադրում եք Օգտվողի այնպիսի տվյալներ, որոնք կարող են հասկացվել որպես աշխատանք փնտրող անձանց ուղղված առաջարկ, գովազդ կամ աշխատանքի տեղավորման առաջարկ առկա թափուր աշխատատեղերի համար: Ձեր կողմից տրամադրած ցանկացած Անձնագիր պետք է նկարագրի Ձեզ որպես անհատականություն: Ջոբֆայնդերը չի ստուգում թեկնածուների կողմից տրամադրած տեղեկատվությունը կամ թեկնածուների ինքնությունը: Եթե Կայքից Օգտվողի կողմից տեղեկացվել է Օգտվողի տվյալների կամ այլ նյութերի մասին, որոնք ըստ նրա չեն համապատասխանում սույն Կանոններին, Ջոբֆայնդերն իր սեփական նախաձեռնությամբ կարող է հետաքննել փաստարկումը և որոշել, թե արդյոք պետք է այլ գործունեություն ձեռնարկել կամ արդյոք պետք է հեռացնել կամ խնդրել, որ Կայքից Օգտվողի տվյալները հեռացվեն: Ջոբֆայնդերը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքից օգտվողների կողմից նման գործողությունների իրականացման կամ չիրականացման համար: Մենք մեծ սիրով կընդունենք Ձեր բոլոր մեկնաբանությունները մեր ծառայությունների և Jobfinder.am Կայքի վերաբերյալ: Խնդրում ենք, այնուամենայնիվ, ի նկատի ունենալ, որ մեր քաղաքականությունը մեզ թույլ չի տալիս ընդունել կամ վերանայել ստեղծագործական մտքեր, առաջարկներ կամ նյութեր, բացի նրանցից, որոնք մենք խնդրել ենք: Եթե, չնայած մեր խնդրանքին, Դուք մեզ ուղարկեք ստեղծագործական առաջարկներ, մտքեր, նյութեր և այլ տեղեկություններ (“Տրամադրված տեղեկություն”), ապա Այդ բոլոր տեղեկությունները կհամարվեն Ջոբֆայնդերի սեփականությունը: Այդպիսի տեղեկատվությունը մեր կողմից ենթակա չէ գաղտնիության ապահովման և մենք պատասխանատու չենք դրանց օգտագործման կամ բացահայտման համար: Ջոբֆայնդերը կտիրապետի այդ տեղեկությունների նկատմամբ բոլոր իրավունքները, այսինքն` իրավունք կունենա օգտագործել այդ տեղեկությունները ցանկացած նպատակներով` առանց Ձեզ կամ այլ անձանց փոխհատուցման:
ԳՐԱՆՑՈՒՄ ԵՎ ԳԱՂՏՆԱԲԱՌ
Ունենալով Ջոբֆայնդերի անդամակցություն Դուք` պարտավորվում եք գաղտնի պահել յուրաքանչյուր տեղեկություն:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Դուք համաձայնվում եք փոխհատուցել, պաշտպանել մեզ և մեր սեփականատերերին, բաժնետերերին, տնօրեններին, աշխատակիցներին և մասնաճյուղերին և չներքաշել դատական գործերի, կորուստների, ծախսերի մեջ, ներառյալ իրավաբանական ծախսերի` կապված սույն Համաձայնագրի կամ Կայքից օգտվելու խախտման հետ:
ՄԵՐԺՈՒՄ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՐՈՒՆԱԿԵԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍԽԱԼՆԵՐ, ՎԻՐՈՒՍՆԵՐ, ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԵՆՐ: ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ, ՈՐ ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՈՐԵՎԷ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ` ՈՐԵՎԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՅՍՊԻՍՈՎ, ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՀԱՏՈՒԿ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ ԼՈՒՐՋ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՆԵՐԱՌՅԱԼ ՎՆԱՍՆԵՐԸ ԲԻԶՆԵՍԻ, ՇԱՀԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ, ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ)` ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ, ԵՐԱՇԽԻՔԻ ԽԱԽՏՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ: ՎԵՐՈՆՇՅԱԼ ՎՆԱՍՆԵՐԻ ԺԽՏՈՒՄԸ ՄԵՐ ԵՎ ՁԵՐ ՄԻՋԵՎ ՍԱԿԱՐԿՄԱՆ ՀԻՄՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ: ԿԱՅՔԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՌԱՆՑ ԱՅԴՊԻՍԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ: ԿԱՅՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՉ ՄԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԼԻՆԵՆ ԲԱՆԱՎՈՐ ԹԵ ԳՐԱՎՈՐ, ՉԵՆ ՍՏԵՂԾԻ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆՇՎԱԾ ՉԷ:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
ՈՉ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔ ԵՎ ՈՉ ՄԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՔ ՉԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՋՈԲՖԱՅՆԴԵՐԸ ԿԱՄ ՆՐԱ ՀԻՄՆԱԴՐԻՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻՆ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ, ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ, ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՑ ՈՐևԷ ՄԵԿԻՆ, ԼԻՆԻ ԴԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎ ԱՅԼՆ /ԵԿԱՄՏԻ ԿՈՐՈՒՍՏ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ/:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ
Կայքը կարող է ներառել հատվածներ Ջոբֆայնդերի գործողությունների, հեռանկարների, ռազմավարության, ֆինանսական վիճակի, ապագա տնտեսական վիճակի և մեր արտադրանքների և ծառայությունների հանդեպ պահանջարկի, ինչպես նաև մեր մտադրությունների, ծրագրերի և նպատակների վերաբերյալ: Դրանք համարվում են հեռատեսական հատվածներ, որոնք հիմնված են մի շարք անորոշ ենթադրությունների և գնահատումների վրա, որոնց մեծ մասը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Կայքում օգտագործված այնպիսի բառեր, ինչպիսիք են “ակնկալում է”, “կարծում է”, “գնահատում է”, “փնտրում է”, “մտադիր է” և այլն, նախատեսված են ընդգծել հեռատեսական արտահայտությունները: Կայքը և այստեղ պարունակվող տեղեկատվությունը չեն ընդգրկում որևէ առաջարկ որևէ անվտանգության գործոնների վաճառքի համար:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
Կայքը Ջոբֆայնդերի մասին տեղեկատվություն և լրատվամիջոցների թողարկումներ է պարունակում: Քանի որ այս տեղեկությունը պատրաստման պահին համարվում է ճշմարիտ, Ջոբֆայնդերի պարտականությունը չի համարվում թարմացնել այս տեղեկությունը: Այն տեղեկատվությունը և նորությունների վերաբերյալ հոդվածները, որոնք չեն ներկայացվել Ջոբֆայնդերի կողմից, չեն համարվում Ջոբֆայնդերի կողմից տրամադրված կամ երաշխավորված:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ
Սույն Համաձայնագիրը արդյունավետ է մինչդեռ այն չի ավարտվել ինչպես Ձեր, այնպես էլ Ջոբֆայնդերի կողմից: Դուք կարող եք չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը ցանկացած պահ` պայմանով, որ Դուք հետագայում չեք օգտվի Կայքից: Ջոբֆայնդերը ևս կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը ցանկացած պահ և կարող է դա անել անմիջապես առանց զգուշացման և հետևապես մերժի Ձեր մուտքը դեպի Կայք, եթե, ըստ Ջոբֆայնդերի, Դուք խախտել եք սույն Համաձայնագրի որևէ դրույթ: Ինչպես Ձեր, այնպես էլ Ջոբֆայնդերի կողմից սույն Համաձայնագրի չեղյալ հայտարարման դեպքում, Դուք պետք է ոչնչացնեք բոլոր բեռնավորված կամ այլ միջոցներով Կայքից ձեռք բերված նյութերը, ինչպես նաև սույն Համաձայնագրի կամ այլ միջոցներով արված այդպիսի նյութերի բոլոր կրկնօրինակները:
ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼԸ
Դուք պետք է պահպանեք Կայքից, մեր արտադրանքներից և ծառայություններից օգտվելուն վերաբերող բոլոր համապատասխան օրենքները, օրենսդրական ակտերը, կանոնադրությունները:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Դուք և Ջոբֆայնդերը հանդիսանում եք Պայմանագրի անկախ և հավասարազոր Կողմեր, և Ձեր միջև չի ստեղծվում կամ ենթադրվում աշխատող-գործատու հարաբերություն:
ՀՂՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻՆ
Կայքը կարող է այլ ինտերնետային կայքերին հղումներ պարունակել: Մենք պատասխանատու չենք այդպիսի ինտերնետային կայքերում արտահայտված բովանդակության, դրա ճշմարտացիության կամ կարծիքների համար և մենք չենք ուսումնասիրում, վերահսկում կամ ստուգում այդպիսի կայքերում տեղադրված տեղեկատվության ճշմարտացիությունը կամ ամբողջականությունը: Կայքում որևէ այլ ինտերնետային կայքերին հղումները չեն նշանակում, որ մենք ընդունում կամ երաշխավորում ենք դրանք: Եթե Դուք որոշեք դադարեցնել օգտվել Կայքից և մուտք գործեք այդպիսի կայքեր, ապա Դուք դա կանեք Ձեր սեփական նախաձեռնությամբ:
Third-Party Services
Ձեզ կարող է թույլատրվել մուտք գործել այլ կայքեր, որոնցից կարող եք ձեռք բերել որոշակի տեղեկություն, ապրանքներ կամ որոշակի ծառայություններից օգտվելու հնարավորություն ("Վաճառող"). Դուք պետք է գիտակցեք, որ Վաճառողների կողմից առաջարկվող արտադրանքները, ծառայությունները կամ տեղեկությունը մեր վերահսկողության տակ չեն գտնվում: Նրանք են պատասխանատու տրամադրվող կամ հավաքագրված տեղեկության, իրականացման, գովազդի, հաճախորդների սպասարկման և ինտերնետային կայքերի զարգացման համար: Մենք պատասխանատու կողմ չենք համարվում Ձեր և Վաճառողների միջև կայացած գործարքների և ձեր հարաբերությունների համար: Դուք ընդունում եք, որ այդպիսի Վաճառողների հետ փոխհարաբերությունները ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԵՎ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ: ՈՉ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ՁԵՐ ԵՎ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԿԱՅՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՆԵՐԱՌՅԱԼ ՈՒՂՂԱԿԻ, ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՀԱՏՈՒԿ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ ԼՈՒՐՋ ՎՆԱՍՆԵՐԸ: ԱՅՍՊԻՍՈՎ, ԴՈՒՔ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԿԱՅՔԻՆ ԵՎ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բոլոր կանոնները, քաղաքականությունները, ինչպես նաև անհատական քաղաքականությունները, և Վաճառողների գործող արարողակարգերը վերաբերում են Ձեզ, քանի դեռ օգտվում եք նրանց ինտերնետային կայքերից: Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից Վաճառողին տրամադրված տեղեկության համար: Մենք և Վաճառողները համարվում ենք անկախ կողմեր և մեզանից ոչ ոք լիազորված չէ մյուսի անունից գործել կամ որևէ հայտարարություն անել:
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Մենք մեզ իրավունք ենք վերապահում, և Դուք մեզ լիազորում եք ցանկացած ձևով օգտագործել Ձեր կողմից տրամադրված ամբողջ տվյալների և Կայքից օգտվելու հետ առնչվող ամբողջ տեղեկությունը` համաձայն մեր կազմակերպության քաղաքականության:
ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կազմակերպության քաղաքականությունը, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել, սույն Համաձայնագրի մասն է կազմում:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Դուք ընդունում և երաշխավորում եք, որ Ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները ճշմարիտ են և ամբողջական:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Մենք հարգում ենք մյուսների սեփականության իրավունքը և խնդրում ենք Ձեզ անել նույնը: Եթե Դուք կարծում եք, որ Ձեր աշխատանքը կրկնօրինակվել է այնպիսի եղանակով, որ կարող է համարվել հեղինակային իրավունքի խախտում, խնդրում ենք մեզ տրամադրել հետևյալ տեղեկությունը` հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունից գործելու լիազորված անձի էլեկտրոնային կամ ֆիզիկական ստորագրությունը, այն աշխատանքի նկարագիրը, որի նկատմամբ Ձեր հեղինակային իրավունքը ըստ Ձեզ խախտվել է, նկարագրությունը, թե որտեղ է Կայքում տեղադրված այն նյութը, որն ըստ Ձեզ խախտվել է, Ձեր հասցեն, հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն, Ձեր հայտարարությունն այն մասին, որ Դուք լիովին վստահ եք, որ տվյալ օգտագործումը լիազորված չի եղել հեղինակային իրավունքի սեփականատիրոջ կամ օրենքի կողմից, և վերջապես պատժի և սխալ վկայության հանդեպ վախի ներքո արված Ձեր հայտարարությունն այն մասին, որ Ձեր իրազեկման մեջ ներկայացված վերոնշյալ տեղեկությունը ճիշտ է և որ Դուք հեղինակային իրավունքի սեփականատերն եք կամ նրա անունից գործելու համար լիազորված անձը: Իրազեկումները պետք է ուղարկել`[email protected] “Հեղինակային Իրավունքի Իրազեկումներ” վերնագրի ներքո:
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն Համաձայնագիրը կառավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքների կողմից: Կայքին առնչվող ցանկացած դատական գործ պետք է հարուցվի դրա դրդապատճառից մեկ տարվա ընթացքում: Սույն Համաձայնագրի (և կամ տեղեկատվության, արտադրանքների կամ ծառայությունների) հետ առնչվող կամ նրանից առաջ եկած բոլոր դատական գործընթացները պետք է հարուցվեն միայն Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգում: Դուք պետք է լիովին ենթարկվեք վերոնշյալ դատարանների բացառիկ արդարադատությանը և տաք Ձեր համաձայնությունը լրացուցիչ տարածքային ծառայությունների համար: Բոլոր գործընթացները պետք է ենթակա լինեն սահմանափակումների, որոնք առաջադրված են սույն Համաձայնագրի Մերժում Բաժնում և Պատասխանատվության Սահմանափակումներ Բաժնում: Եթե սույն Համաձայնագրի որևէ մաս անվավեր ճանաչվի, ապա այդ բաժինը կհամաձայնեցվի համապատասխան օրենքի հետ և մնացած բաժինները կմնան ուժի մեջ: Սույն Համաձայնագիրը հանդիսանում է միակ և ամբողջական համաձայնագիր Ձեր և մեր միջև, և այն չեղյալ է համարում բոլոր նախորդ կամ ընթացիկ համաձայնագրերը, ներկայացուցչությունները, երաշխիքները, պայմանավորվածությունները, Կայքի կողմից կամ կայքի միջոցով տրամադրված բովանդակությունը, արտադրանքը և ծառայությունները, ինչպես նաև սույն Համաձայնագրի թեման: Սույն Համաձայնագիրը ավելի շատ մենաշնորհ ձեռք կբերի` կախված նրանից, թե որքանով է Կայքին առնչվող որևէ բան անհամապատասխան սույն Համաձայնագրին: Եթե մեզ չհաջողվի իրականացնել սույն Համաձայնագրի որևէ դրույթ, ապա դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք այդ դրույթից կամ այն Ձեզ իրավունք չի տալիս իրականացնել այդ դրույթը: ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐՈՂ Է ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՓՈԽՎԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ` ԱՌԱՆՑ ՁԵԶ ՀԱՏՈՒԿ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ: ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԿԱՅՔՈՒՄ, և ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԵՔ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ: