ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Հր․ Քոչար 4

1 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Անշարժ գույք

ընկերության մասին

Հոլդինգը ընդգրկում է տարբեր ոլորտների գործունեություն՝ մասնավորապես՝ կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, մանկապարտեզների և դպրոցների կառուցում, ինչպես նաև բիզնես կենտրոնների ստեղծում և կառավարում՝ ապահովելով լավագույն պայմաններ բիզնեսի արդյունավետ գործունեության համար։ Հոլդինգը հանդիսանում է էներգետիկ շինարարության և այլ ոլորտներում մեծ արտադրական և տեխնիկական բազա՝ օժտված մասնագիտացված շինարարական տեխնիկայով։ Գործունեության ընթացքում հոլդինգը իրականացրել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ՝ ամբողջ ՀՀ տարածքով, այդ թվում՝ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղաքում իրականացվել է «Նոյան Տուն» բնակելի թաղամասի կառուցապատում, որը համատեղում է բարձրորակ շինարարական ստանդարտները և ժամանակակից ճարտարապետական լուծումները՝ յուրահատուկ ոճով առանձնանալով իր շուկայում։ Ներկա պահին հոլդինգը ակտիվորեն մասնակցում է կրթական ենթակառուցվածքների զարգացմանը՝ մանկապարտեզների և դպրոցների կառուցման միջոցով, նպաստելով նաև տարածքային զարգացմանը և համայնքների բարեկեցությանը։

ակտիվ աշխատանքներ

company_logo
Գլխավոր ինժեներ
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ