
Գարեգին Նժդեհ 48/2
ոլորտ`
Հաշվապահություն, աուդիտ
«Արտ-Լար» հաշվապահական ընկերությունն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ կայուն և վստահելի ներկայություն ունի Հայաստանի հաշվապահական շուկայում։ Իր 22 տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձևավորել է մասնագիտական բարձր ստանդարտների վրա հիմնված մշակույթ և դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
Այսօր «Արտ-Լար»-ը միավորում է մոտ 120 փորձառու մասնագետների թիմ, որոնք մատուցում են հաշվապահական, հարկային, ֆինանսական հաշվառման և խորհրդատվական համալիր ծառայություններ՝ բազմաբնույթ ոլորտներ ներկայացնող հաճախորդների համար։ Ընկերությունը վստահելի գործընկեր է ինչպես փոքր ու միջին բիզնեսի, այնպես էլ խոշոր ընկերությունների համար՝ ապահովելով ճշգրիտ հաշվառման, օրենսդրությանն համապատասխան և հաճախորդամետ մոտեցում յուրաքանչյուր համագործակցության մեջ։
«Արտ-Լար»-ի երկարամյա փորձը, տեխնոլոգիական արդիական լուծումների կիրառումը և մասնագիտական թիմի բարձր որակավորումը հիմք են ստեղծել կայուն զարգացման և հաճախորդների լայն բազայի ձևավորման համար։