1 ակտիվ աշխատանքներ
ոլորտ`
Արտադրական ապ., ծառ.-ներ
ընկերության մասին
«Բարրի Գրուպ» ընկերությունների գործունեությունն ուղղված է մարդկանց ու նրանց բարեկեցության վրա՝ ստեղծելով ապրանքներ և մատուցելով ծառայություններ, որոնք նպաստում են կյանքի որակի բարելավմանը։
Մեր առաքելությունն է ապահովել առողջ կենսակերպ՝ առաջարկելով առողջապահական և վերականգնողական ապրանքների ու ծառայությունների լայն ընտրանի։ Խումբը ներառում է BARRY մանրածախ խանութների ցանը, LUYS BARRY վերականգնողական կենտրոնը, BARRY AYGI, որը մասնագիտացած է բարձրորակ, օրգանական, առանց քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործման մթերքների արտադրության ոլորտում, ինչն ապահովում է ոչ միայն առողջ սնունդ, այլև նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև ARIDES ընկերությունը , որը զբաղվում է բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալների, վերականգնողական պարագաների, բժշկական կահույքի, օժանդակ այլ պարագաների, աղե լամպերի, ալկոթեստերների և պուլսօքսիմետրերի արտադրությամբ։