0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Կրթություն, ուսուցում

ընկերության մասին

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում: Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսպիսով կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման: Համալսարանի հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Ըստ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության` ռեկտորը պետք է ֆրանսիացի լինի: 2020թ․սեպտեմբերի 20-ին ՀՖՀՀ ռեկտոր է նշանակվել պրոֆեսոր Բերտրան Վենարը։ Ուսումնական մասը ղեկավարում է տիկին Զարուհի Սողոմոնյանը: ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է: 2018թ․-ից ի վեր ՀՖՀՀ-ն ակադեմիական համագործակցություն է սկսել նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ստեղծման շրջանակում։ ՀՖՀՀ-ի տեսլականն է դառնալ Կովկասում բարձրագույն կրթության առաջատար և արտասահմանում ֆրանսիական օրինակելի համալսարան: ՀՖՀՀ-ի ռազմավարական առաքելությունն է կրթել անաչառ, պատասխանատու և լայն աշխարհայացք ունեցող ղեկավարներ: Facebook - https://www.facebook.com/ufarofficial Instagram - https://www.instagram.com/ufarofficial/ Twitter - https://twitter.com/ufarofficial Linkedin - https://www.linkedin.com/company/ufar-official Youtube - https://www.youtube.com/channel/UCGoyGhMzlVcYQ-GpaQYJx4w/featured

ակտիվ աշխատանքներ