Koryun 19a
ոլորտ`
Կրթություն, ուսուցում
«Այբ» կրթական հիմնադրամը ձգտում է Հայաստանում ձեւավորել կրթության նոր մշակույթ եւ համակարգված ներդրումներով աջակցել երկրում կրթության ոլորտի զարգացմանը: Հիմնադրամի գործունեության առաջնահերթ խնդիրն է ստեղծել բարձրորակ կրթական միջավայրեր, որոնք կլինեն օրինակելի եւ իրենց ետեւից կձգեն ողջ համակարգը: Կրթական միջավայրը «Այբ»-ը դիտում է որպես գաղափարական չափում, ուր իրագործվում է մարդը` իր ստեղծագործական ներուժով: «Այբ»-ի նախագծերը հիմնված են ազգային հարուստ ժառանգության գիտակցման վրա` հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների համաշխարհային փորձը: