Inecobank CJSC

17 Tumanyan Street,

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Բանկային գործ

ընկերության մասին

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: Բանկը մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Մեր ղեկավարներն ու աշխատակիցներն առաջնորդվում են հասարակության նկատմամբ սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ և իրենց գործունեությամբ մեր հանրապետությունում աղքատության կրճատման գործում իրենց նպաստը ունենալու ցանկությամբ: Դրա վկայությունն է այն փաստը, որ Բանկն ակտիվորեն մասնակցում է օտարերկրյա բանկերի և միջազգային կազմակերպությունների առաջարկած փոքր և միջին, ինչպես նաև` միկրո ձեռնարկությունների վարկավորման բազմաթիվ նպատակային ծրագրերի` նպաստելով տնտեսության զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Երկրում սոցիալական վիճակի բարելավմանն աջակցելու մեր պատրաստակամությունը դրսևորվում է նաև բազմաթիվ ապրանքների ապառիկ գնման համար առավելագույն նպաստավոր պայմանների ապահովմամբ, ինչպես նաև այդ ծառայության շարունակական զարգացմամբ և սպասարկման որակի բարելավմամբ: Իր աշխատակիցների համար բանկը առաջարկում է բարենպաստ աշխատանքային միջավայր: Շփվելով և կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ` Դուք կունենաք մասնագիտական աճի և անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ: Մեր նպատակն է՝ ապահովել բանկի աշխատակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, որն իրականացվում է ներքին և արտաքին վերապատրաստումների միջոցով: Լինելով նախաձեռնող և նպատակասլաց` Դուք կստանաք ֆինանսական ոլորտում կայանալու և մասնագիտական խորը գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն` ժամանակին համընթաց զարգացող և անընդմեջ փոփոխվող միջավայրում:

ակտիվ աշխատանքներ