ոլորտ`
Կառավարություն
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2008 թվականին փետրվարի 22-ի ՀՀ կառավարության N 163-Ն որոշմամբ։ Թարգմանությունների կենտրոնի առաքելությունն է` ապահովել ՀՀ, ԵՏՄ/ՄՄ, ԵՄ իրավական ակտերի, ՀՀ ազգային զեկույցների, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող և այդ կառույցների կողմից ՀՀ մարմիններ ներկայացվող փաստաթղթերի, այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և հանձնարարվող այլ առանցքային փաստաթղթերի թարգմանությունների կատարումն ու ժամանակին ներկայացումը շահառու մարմիններին: