Երևան Տոնավաճառ

Սմբատ Զորավար 11

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Մանրածախ առևտուր

ընկերության մասին

«Երևան տոնավաճառը» իր դռները քաղաքացիների առջև կբացի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սկիզբը: «Երևան տոնավաճառը» գտնվում է Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի, մարզային շրջաններից մայրաքաղաք ժամանող և մայրաքաղաքից մեկնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ավտոկայանի, երկաթգծի կայարանի և «Երևան Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ: Այն իր այցելուներին կտա հնարավորություն կատարելու շահավետ գնումներ և կառաջարկի լայն ապրանքատեսականի ` հագուստ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, ավտոպահեստամասեր, խաղալիքներ, գրենական պարագաներ, էլեկտրոնիկա, սնունդ և այլն: Տարածքում գործելու են նաև հանրակացարան, հյուրանոց, գրասենյակաին տարածքներ, պահեստային տարածքներ, սննդի կետեր, ժամանցի վայրեր, սրճարաններ, բանկ, ապահովագրական ընկերություն, 6 կայանատեղի նախատեսված 1500 ավտոմեքենայի համար: Տոնավաճառը կունենա մուտքեր, մեկը՝ Արշակունյաց պողոտայից, մյուս երկուսը՝ Սևանի փողոցից:

ակտիվ աշխատանքներ