ՀՀ, ք. Երևան Վ. Սարգսյան 10, գրասենյակ 122
ոլորտ`
Ֆինանսական ծառայություններ
Առաջին Հիփոթեքային Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում առաջին մասնագիտացված հիփոթեքային ընկերությունն է։ Մեր կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2004թ. մայիսից։ Այն նպատակ ունի վարկավորել բնակարանների ձեռք բերումը և վերանորոգումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեր առաքելությունն է` բարձրորակ ծառայություններ մատուցելու միջոցով նպաստել մեր հաճախորդների բնակարանային պայմանների բարելավմանը, օգնել մեր հաճախորդներին ձեռք բերել իրենց նախասիրություններին համապատասխան անշարժ գույք։ Մեր նպատակն է` բարձրորակ ծառայությունների եւ մասնագիտական խորհուրդների մատուցման միջոցով վարկավորման գործընթացը դարձնել դյուրին եւ հասանելի։ Հնարավորություն տալ մեր հաճախորդներին ստեղծել կյանքի նոր որակ ձեռք բերելով նոր բնակարան։