Menu.am

Մարշալ Բաղրամյան 2-րդ նրբանցք, 8 շենք

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Ինտերնետ առևտուր

ընկերության մասին

Մենյու Գրուպ (ՄԹ) Լիմիթեդը հանդիսանում է հայկական շուկայի առաջատարը պատվերների օնլայն ընդունման ոլորտում։ Այն երիտասարդ, դինամիկ զարգացող և միջազգային ընկերություն է, որն իր հաճախորդներին մատուցում է ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից օնլայն պատվերների ընդունման ծառայություններ իր menu.am կայքի և բջջային հավելվածի միջոցով: Ընդամենը ութ տարվա աշխատանքի ընթացքում մենք հասել ենք ահռելի արդյունքների մեր ոլորտում։

Մենք պարբերաբար ընդլայնում ենք մեր անձնակազմը՝ շնորհիվ զարգացման ագրեսիվ ռազմավարության։ Քրտնաջան աշխատանքը և մեր աշխատանքին բացառիկ նվիրվածությունը մեր հաջողության կարևոր տարրն են: Մեր առաքելությունն է. «Ուրախության առաքում: Ամեն օր»: Եվ մեր մասնագետների թիմն անխոնջ աշխատում է ի շահ մեր հաճախորդների և գործընկերների, որոնց թիվը նույնպես անշեղորեն աճում է: 

Մեր գլխամասը տեղակայված է Երևանում։ Եթե ցանկանում եք այցելել մեզ, ապա կարող եք զանգահարել 012-222-000 հեռախոսահամարով և մենք կկազմակերպենք հանդիպում մեր թիմի հետ։

ակտիվ աշխատանքներ